Իրանում ՀՀ դեսպանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի հետ կապված

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել Թեհրանի  «Ալիք» պարբերականին՝ պատասխանելով այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հարցերի:

Հ.- Ի՞նչ քայլեր են կատարւում ՀՀ դեսպանութեան կողմից կորոնավիրուսի հետ կապւած վերջին իրադարձութիւններից յետոյ:

Պ.- Նախ ասեմ, որ Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծւած վիճակով եւ բոլորիս ցանկութիւնն է օր առաջ տեսնել այս համաճարակի յաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ եւ երջանիկ:

Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանութեանը, վերջին օրերին մշտական կապի մէջ ենք եղել ՀՀ եւ ԻԻՀ արտաքին գործերի, Առողջապահութեան նախարարութիւնների եւ այլ պետական մարմինների հետ՝ անհրաժեշտութեան դէպքում ապահովելով երկու կողմերի միջեւ ուղիղ հաղորդակցութիւն: Դեսպանութիւնում սահմանւած է մշտական հերթապահութիւն: Հրապարակւած են դեսպանութեան հետ կապ հաստատելու տւեալները: Մեզ դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատւութիւն եւ գործնական աջակցութիւն: Ստեղծւած է Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիների տեղեկատւական բազա, եւ վերջիններիս հետ հաստատւած է մշտական կապ: Անհրաժեշտութեան դէպքում աջակցութիւն է ցուցաբերւում նաեւ դեսպանութիւն դիմած ԻԻՀ քաղաքացիներին:

Այսպիսով, բարձրացւած բոլոր հարցերն արձանագրւում են եւ խնդիրներին տրւում են իրավիճակից բխող լուծումներ:

Հ.- Ի՞նչ կասէք ՀՀ կառավարութեան կողմից կորոնավիրուսի տարածման դէմ կանխարգելիչ քայլերի եւ կառավարութեան՝ «Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս սահմանափակելու մասին» որոշման վերաբերեալ:

Պ.- Ինչպէս գիտէք, կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու եւ այդ ուղղութեամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցութեան համակարգման նպատակով ժամանակաւոր՝ երկշաբաթեայ սահմանափակումներ են մտցւել Հայաստան-Իրան օդային եւ ցամաքային սահմանով հաղորդակցութեան վրայ:

Համաձայն կառավարութեան որոշման՝ Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիները եւ Հայաստանում գտնւող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ:

ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացւի երկու թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակւում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպէս նաեւ ԻԻՀ քաղաքացիների վերադարձը՝ Իրան:

Ըստ կառավարութեան որոշման՝ իրականացւում են Իրանից Հայաստան աւտոտրանսպորտային բեռնափոխադրումները՝ համապատասխան սանիտարական վերահսկողութեան պայմաններում:

Հաղորդակցութեան սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ եւ ԻԻՀ պաշտօնական պատւիրակութիւններին, դիւանագէտներին եւ նրանց ընտանիքի անդամներին:

Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանում եւ Իրանում տւեալ հիւանդութեան տարածման դէմ իրականացւող պայքարը:

Պ.- Հայաստանում այս խնդրով զբաղւող կառավարական յանձնաժողովն ստեղծւել էր Չինաստանում սկիզբ առած համաճարակից յետոյ, որը յաջողութեամբ շարունակում է գործել:

Ինչ վերաբերում է Իրանին, ես կարծում եմ՝ այս ուղղութեամբ մեծ աշխատանք է իրականացւում եւ դրա արդիւնաւէտութիւնը երաշխաւորւում է ոչ միայն այս օրերին իրականացւող կանխարգելիչ եւ բուժական մեծ ծաւալի գործունէութեամբ, այլեւ Իրանի առողջապահական համակարգի մասնագիտական, կազմակերպական եւ տեխնիկական բարձր մակարդակով:

Շատ յուսադրող է նաեւ փետրւարի 25-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հնչեցրած յայտարարութիւնն ԻԻՀ Առողջապահութեան նախարարութեան համաճարակային դրական զեկոյցի մասին:

Հ.- Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպում Ձեր աշխատանքներում:

Պ.- Թէեւ ստեղծւած վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն ե´ւ պետական մարմինների, ե´ւ քաղաքացիների հետ յարաբերութիւններում առկայ է ՀՀ դեսպանութեան հետ համագործակցութեան մեծ պատրաստակամութիւն:

Իհարկէ կան նաեւ խոչընդոտներ: Որպէս խանգարող գործօն՝ կարող եմ նշել հասարակութեան մէջ տարածւող տարատեսակ լուրերը հիւանդութեան տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզւած եմ աւելի շատ կապւած է ապատեղեկատւութեան եւ երբեմն էլ ասեկոսէների հետ: Իմ կարծիքով այսպիսի դէպքերում ամենավնասակար ազդեցութիւնը կարող է ունենալ խուճապը, որը պէտք է հիմնովին բացառել:

Ի դէպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացւող պաշտօնական տեղեկատւութիւնը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառոյցների հետ:

Հ.- Ո՞րն է Ձեր ուղերձը մեր ընթերցողներին:

Պ.- Չլինելով այս ոլորտի մասնագէտ՝ կարծում եմ, որ ամենակարեւորը կազմակերպւածութիւնն է, ընտանիքում, աշխատանքի մէջ եւ հանրային վայրերում անձնական հիգիենայի կանոնների պահպանութիւնը, մասնագէտների խորհուրդներին հետեւելը:

Անձամբ ես եւ դեսպանութեան անձնակազմը լաւատես ենք եւ վստահ, որ բոլորիս համատեղ ջանքերով այս փորձութիւնը յաջողութեամբ կը յաղթահարւի: