Հուսադրող հայտարարություն է. Արա Պապյանը՝ Փաշինյանի՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն» հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդները երրորդ համատեղ նիստն անցկացրեցին: Սա, կարծես, արդեն ավանդույթ է դառնում: Նախ՝ կխնդրեի մեկնաբանել համատեղ նիստերի անցկացման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը բանակցային գործընթացի համատեքստում:

– Այս նիստերն արդյունավետ են այնքանով, որքանով Արցախի դե ֆակտո ղեկավարությունն իրազեկվում է տեղի ունեցող գործընթացների մասին: Իմ անձնական տեսակետն այս հարցում մի փոքր այլ է: Ես համարել և համարում եմ, որ Արցախի Հայաստանի Հանրապետության մաս է, հետևաբար՝ արդեն բանակցելով մեկ թիմով, ըստ էության, իրազեկումն այսպես թե այնպես տեղի է ունենում:

– Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշել է, որ հասել ենք մի կետի, երբ «Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները»: Ձեր կարծիքով՝ ո՞ր հարցերում կարող են այդ պատկերացումները տարբերվել:

– Եթե հիշում եք, Արցախում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ մենք հստակեցման կարիք ունենք Մադրիդյան սկզբունքների հետ կապված և այլն: Հիմա, եթե այդ ամենը չի հստակեցվել, գոնե վարչապետի համար՝ ինչ ենք պահանջում, չեմ կարող պատկերացնել, թե ինչի՞ շուրջ նույնական կարծիք ունեն, քանի դեռ հստակ չեն ձևակերպումների մեկնաբանությունները: Ճիշտ ասած, ես լուրջ կասկածներ ունեմ, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ ընդհանրապես կարելի է համաձայնության գալ Արցախի դե ֆակտո ղեկավարության կամ որևէ մեկի հետ:

– Այդ դեպքում ինչո՞ւ ենք շարունակում Մադրիդյան սկզբունքները պահել օրակարգում, համենայնդեպս՝ պաշտոնապես չենք հրաժարվում:

– Իմ տեսակետ եղել և մնում է այն, որ մենք արմատապես պիտի փոխենք բանակցային ընդհանուր բնույթը, և հակամարտության սկիզբը ոչ թե համարենք և ներկայացնենք 1988-89 թվականները, այլ պիտի գանք հակամարտության սկզբնավորման փուլը, դա երկու պետությունների ի հայտ գալու և պաշտոնապես ճանաչելու ժամանակահատվածն է՝ 1918-20 թթ., և այդտեղից մեկնակետ ընդունել: Որովհետև եթե մենք ընդունում ենք ժամանակային առումով 1988-89 թվականները, նշանակում է, որ մենք ի սկզբանե ընդունում ենք, որ Ղարաբաղը ԼՂԻՄ-ի տեսքով օրինապես գտնվել է Ադրբեջանի կազմում, և հիմա ուզում ենք ինչ-ինչ միջոցներով որոշակի այլ կարգավիճակի բերել: Բայց այս մոտեցումն ինքնին իր մեջ բնածին լուրջ թերություններ ունի:

– Մադրիդյան սկզբունքներից բացի՝ կար ևս մեկ ծրագիր, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որից պաշտոնապես հրաժարվեցինք: Բայց Մյունխենյան դեբատի ժամանակ հարթակ բերվեց «ռուսական ծրագիր»: Քննարկումից անմիջապես հետո մեզ հետ զրույցում նշեցիք, որ առաջիկայում պետք է ռուսական կողմից ճնշումների սպասել: Կխնդրեմ՝ մի փոքր կմանրամասնեք՝ ի՞նչ ճնշումների մասին է խոսքը:

– Ճնշումներն այն է, որ մենք ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանը միայնակ առաջ է քաշում ծրագիր, որն իր շահերից է բխում, և հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը, դրա հետ համաձայն է: Ստացվում է, որ խոչընդոտող կողմը հայկականն է: Հետևաբար՝ ՌԴ-ն պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի իր ծրագիրը սկսի գործադրվել: Ինքն այստեղ դառնում է հարց լուծող, միանգամից իր կարգավիճակը բարձրանում է, գումարած՝ ինքը հարցը լուծում է իր ուզածի նման, այն է՝ խաղաղապահների տեղակայում ԼՂԻՄ-ի շրջակա տարածքներում, ինչը Ռուսաստանի երազանքն է: Պարզապես հուսանք, որ եռանախագահության մյուս երկու կողմերը սրան չեն գնա՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանություններն ինչ դիրքորոշում կունենան:

– Հարցս հենց այդ մասին էր լինելու. արդյո՞ք համանախագահ մյուս երկրները չեն կարող հավասարակշռել, որովհետև տարածաշրջանում ռուսական ներկայության ուժգնացումը, կարծեք, նրանց ձեռնտու չի լինի:

– Կարծում եմ, որ պիտի ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, և ոչ միայն նրանց կողմից, այլև անգամ Իրանի: Երբ այս ծրագիրը նոր մեջտեղ եկավ, ես առիթ ունեցել եմ խոսելու Իրանի դիվանագետների հետ, նրանք էլ են խորապես անհանգստացած, նրանք էլ չեն ուզում ռուսական զորքերի տեղակայում իրենց հյուսիսային սահմաններին: Մենք սա ընդունում ենք ԼՂԻՄ-ի շրջակայքը, բայց դա ստացվում է անմիջապես Իրանի հյուսիսում, և Թեհրանը զգայուն է այդ հարցերի շուրջ: Ամեն պարագայում, մեր շահերի տեսակետից բնավ ցանկալի չէ, որ այն տարածքը, որ այսօր հայկական ԶՈՒ-ն է վերահսկում, այդտեղ մտնեն այլ երկրի զորքեր, և մենք դուրս գանք: Որովհետև մենք տեսել ենք, նախ, խաղաղապահները որևէ երկրում արդյունավետ չեն եղել, երկրորդ՝ կոնկրետ ռուսական բանակի առումով ևս այդ վստահությունը չկա:

– Տարածքների խնդրին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մյունխենյան քննարկման ժամանակ՝ նշելով, որ եթե ձեզ համար դա տարածք է, մեզ համար՝ անվտանգություն: Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ գոնե տարածքները չզիջելու հարցում հայկական կողմը ավելի հստակ է լինելու իր դիրքորոշման մեջ:

– Սա հուսադրող հայտարարություն է, թեև լայն առումով բավականին խոցելի կողմեր ուն, որովհետև կարող են ասել, որ եթե ձեզ անհանգստացնում է անվտանգությունը, մենք անվտանգության երաշխիքներ ենք տալիս՝ նույն՝ այլ բանակի տեղակայմամբ, դուք դուրս եկեք: Բայց դա բանակցելու տեղ է տալիս, որ մենք անեքսիայի չենք ենթարկում այդ տարածքները, բայց չենք էլ հանձնում, որովհետև անվտանգության հարց կա: Բայց այստեղ խնդիրն այն է, թե մենք որքան կկարողանանք ժամանակավոր լուծումներով այս գործընթացը շարունակել և, ամենակարևորը, այդ ժամանակահատվածը, որ կանցկացնենք, կշահենք, թե կկորցնենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան