Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանի վթարային շենքերի ու բնակիչների ճակատագիրն անորոշ է

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի 2/4 հասցեում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքերն անհատույց տրվել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» սոցիալական բնակարանաշինական ծրագրի համար: Շենքերի վթարայնության պատճառով ծրագիրը հետաձգվել է, իսկ կառույցների, ինչպես նաև տեղի բնակիչների ճակատագիրը մնացել է անհայտ:

Նշենք, որ «Մեր Գյումրի» ծրագիրը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես վթարային շենքի բնակիչների շրջանում, որոնք հույս ունեին ամուր տանիք ունենալ, սակայն ապարդյուն: Այժմ ծրագրի իրականացման համար նոր տարածք են փնտրում, իսկ թե ինչ կլինի վթարային շենքերի հետ և արդյո՞ք բնակիչների բնակարանային հարցը կստանա հստակ լուծում, պարզ չէ:

«Այս պահին ոչ մի հստակություն չկա, համենայնդեպս՝ հույս ունեինք, որ բնակիչներրի համար տուն կկառուցվեր հենց իրենց տեղում: Բայց այդ շենքերն այլևս չեն կառուցվելու, քանի որ 3-րդ կարգի վթարային են, և իմաստ չունի գումար ծախսել: Բացի այդ՝ ԱԻՆ-ը թույլ չի տա։ Հիմա պետք է այլ վայրում գտնել տարածք, որպեսզի հատկացում լինի, որ կառուցեն մեկ կամ երկու նոր շենք: Ընդհանուր մոտեցումն այն է, որ վթարային շենքերը, եթե դրանք պատմական, կամճարտարապետական նշանակություն չունեն, իմաստ չունի վերականգնել,ավելի լավ է մոտավոր նույն գումարով նոր շենք կառուցել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ հանրակացարանի բնակիչներին բնակարանով պիտի ապահովեն, նախատեսվում է նրանց ընդգրկել հիմնադրամի իրականացվելիք նոր բնակարանաշինական ծրագրում:

Նշենք, որ ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեզ տեղեկացրել  էին, որ ծրագիրը միանշանակ իրականացվելու է:

«Համահայկական հիմնադրամը համագործակցում է Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքետարանի հետ՝ վերոհիշյալ շինությունների հետ կապված նոր լուծումներ գտնելու կամ հիմնովին նոր շենք կառուցելու կապակցությամբ։ Այլ մանրամասներ՝ կապված այս շենքերի վերակառուցման կամ նոր շենքի կառուցման հետ, կհրապարակվեն վերջնական որոշման կայացումից հետո»,- ասել էին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ ռադիոգործարանի հանրակացարանի շենքերից մեկը Գյումրիի ավագանին ժամանակին տրամադրել էր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոն հիմնելու համար։ Սակայն անցյալ տարի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց, ներդրումների ուշացման պատճառով նախորդ որոշումը ուժը կորցրած ճանաչեց և շենքը տրամադրեց հիմնադրամին: Բիզնես առաջարկներ այժմ շենքերի մասով չկան։

Հիշեցնենք, որ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում կառուցվելու էր յուրօրինակ սոցիալական թաղամաս, երկար տարիներ տնակներում բնակվող 80 գյումրեցի ընտանիք հնարավորություն էր ունենալու ապրել ու աշխատել մի վայրում։ Շահառուների բնակարանային խնդրի լուծման հետ մեկտեղ՝ նրանց աշխատելու, կրթվելու, զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն էր տրվելու: Նորակառույցի առաջին հարկում նախատեսված էր ապահովել բնակիչների զբաղվածությունը, որտեղ լինելու էր ապագա բնակիչների մասնագիտություններին, հմտություններին և նախասիրություններին համապատասխան հարմարեցված հարթակ, բացվելու էին ամենատարբեր սրահներ՝ վարսահարդարման, ոսկերչական, խոհարարական, համակարգչային, նկարչական, որտեղ նաև ուսուցում  էր իրականացվելու:

Էմմա Չոբանյան