Մենք մերժված ՀՀԿ-ն չենք, որ վարչական լծակներ օգտագործենք․ Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ

– Պարո՛ն Փամբուխչյան, կխնդրեմ մի քանի բառով փորձեք համոզել, թե ինչո՞ւ ապրիլի 5-ին մեզ դիտողները պիտի իրենց բան ու գործը թողնեն, գնան ընտրատեղամաս և «Այո» քվեարկեն առաջարկված Սահմանադրական փոփոխությանը:

– Ամենակարևորը՝ պետք է ոչ թե այդպես ներկայացվի, որ իրենք պիտի իրենց բան ու գործը թողնեն, գնան ընտրատեղամաս, այլ, իմ կարծիքով, ընտրության կամ հանրաքվեի մասնակցելը, ընտրատեղամաս գնալը մեր քաղաքացու համար պետք է լինի պատվաբեր գործ, որովհետև ինքն է իշխանության կրողը և ինքը պետք է իր քվեով արտահայտվի՝ համաձա՞յն է երկրի Մայր օրենքի դրույթը կամ այն ամբողջությամբ փոփոխելուն:

Երկրորդ՝ իրենք պետք է հասկանան, որ այս ընտրությամբ իրենք վերականգնում են Սահմանադրության ոգին, որը շրջանցելով՝ նախկին իշխանությունները մեզ տվել են «հավերժ» Սահմանադրական դատարանի կազմ: Եվ երրորդ՝ ՍԴ-ն գործում է այլ տրամաբանության մեջ և չի սպասարկում այն առաքելությունը, ինչի համար կոչված է:

– Խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ հակաիրավական ու հակասահմանադրական քայլերի եք գնում, Հրայր Թովմասյանին հեռացնելը թանկ է նստում բյուջեի վրա: Ձեր գործընկերների պնդումներին ինչպե՞ս կարձագանքեք:

– Մի փոքր ժպտացնող է, երբ ասում են՝ հակաիրավական գործընթաց եք սկսել։ Եթե մենք որևէ օրենքի շուրջ փոփոխություն անեինք, որը պետք է ավարտվեր մեր ուժի քվեարկությամբ կամ կառավարության որոշմամբ, և ասեին, որ դա հակաիրավական գործընթաց է, գուցե ես հասկանայի: Սակայն երբ մենք սկսել ենք մի գործընթաց, որի հանգուցալուծումը հանրաքվեն է, և մեր գործընկերները մեզ մեղադրում են անօրինականության մեջ, դա ծիծաղելի է: Անելանելի իրավիճակում հանրաքվեն ամենաուղիղ, ամենաճիշտ և ամենալեգիտիմ ճանապարհն է։

– Դուք ասում եք՝ լեգիտիմ ճանապարհ է, բայց ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կոչ են անում բոյկոտել հանրաքվեն, չգնալ ընտրության: Սա ինչպե՞ս կազդի հանրաքվեի արդյունքների վրա։

– Զրոյական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀՀԿ-ն չունեն ժողովրդի վստահության այնպիսի քանակ, որ իրենց խոսքը լինի որոշիչ։ Առնվազն նախորդ ընտրությունները ցույց են տվել, թե որքան քվե են հավաքել նրանք։

– Հետահայաց նայելով՝ արձանագրենք, որ  2018-ի հետհեղափոխական շրջանում «Իմ քայլը» ստացել էր 850 հազար քվե: Հիմա, որպեսզի Սահմանադրական փոփոխությունը հաղթի, անհրաժեշտ է շուրջ 650 հազար «Այո»։ Կկարողանա՞ք առանց վարչական ռեսուրսի կիրառման ապահովել այդ ձայները։

– Մենք 850 հազար քվեն ստանալու ժամանակ էլ ոչ մի վարչական լծակ չենք օգտագործել, հիմա էլ չենք պատրաստվում: Մենք մերժված ՀՀԿ-ն չենք, որ վարչական լծակներ օգտագործենք, մենք գնալու ենք ժողովրդի հետ ուղիղ խոսելու, իրենց քվեն խնդրելու։ Մենք ակնկալում ենք 650 հազարից ավելի ձայներ, քանի որ կարծում ենք՝ ունենք ժողովրդի մեջ այդքան վստահություն և ժողովուրդն այդ քվեն մեզ կտա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան