Վայք համայնքն էլ է միանում մետաղական հանքերը մերժելու շարժմանը. ՀԲՃ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ուղիղ ժողովրդավարության գործընթացը Հայաստանում շարունակվում է։

Վայք խոշորացված համայնքի ավագանու 2020թ-ի հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի վերջում Վայքի Ինֆոտան ներկայացուցիչները «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին փոխանցեցին բնակիչների հանրագիրն առ այն, որ դեմ են իրենց համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Համայնքի ղեկավարը ողջունեց նախաձեռնությունն ու հավաստիացրեց, որ այդ հարցով արտահերթ ավագանու նիստ կգումարվի առաջիկայում։

Սա մի գործընթաց է, որը սկսվել է դեռ 2018թ-ի հունվար-փետրվար ամիսներին, երբ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչները հանրագրի միջոցով դեմ արտահայտվեցին մետաղական հանքահանության ուղղությամբ որևէ գործունեության իրենց համայնքի տարածքում։ Համայնքի ավագանին էլ իր որոշմամբ հաստատեց բնակչության մեծամասնության այդ ցանկությունը։

Այնուհետև նույն օրինակին հետևեցին նաև Վայոց ձորի մարզի հինգ համայնքներ՝ 2018թ-ի դեկտեմբերին՝ Ջերմուկը, 2019թ-ի ապրիլին՝ Գլաձորը, մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը, իսկ սեպտեմբեր ամսին էլ՝ Մալիշկան։ Այս համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել են իրենց ընտրած քաղաքացիների կամարտահայտությունը։

Հետագայում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրություն ուղարկեց մարզպետարաններին՝ հանձնարարելով նրանց առաջարկել համայնքների ավագանիներին փոխելու իրենց այդ որոշումները։ Մարզպետարանների հակաժողովրդավարական առաջարկներն իհարկե մերժվեցին համայնքների կողմից, և ներկայումս Վայոց ձորի մարզպետարանը փորձում է դատական կարգով վերացնել Ջերմուկ, Գլաձոր, Արենի և Եղեգնաձոր համայնքների ընդունած այդ որոշումները։

Սա ուղիղ ժողովրդավարության դեմ իրականացվող արշավ է, որն արվում է ինչ-ինչ անհասկանալի մղումներով՝ այն էլ մի կառավարության կողմից, որը հենց այդ եղանակով է դառել կառավարող ուժ։ Ամեն դեպքում հիշեցնենք, որ դատարանները չեն կարող որոշել, թե ՀՀ քաղաքացիներն ինչ բնական միջավայրում են ուզում ապրել և չեն կարող պարտադրել հետ վերցնել մետաղական հանքահանման դեմ դրած իրենց ստորագրությունները։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝  [email protected]