Վանեցյանը Քոչարյանի, Միքայել Մինասյանի, Սերժ Սարգսյանի նոր փաթեթավորումն է․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը
31.08.2026 | 14:53
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

– Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, այսպիսով, հեղափոխությունից հետո կատարեց, թերևս, կարևորագույն քայլերից մեկը և ցանկանում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել հանրաքվեի միջոցով: Ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք սա լավագույն տարբերակն էր և արդյո՞ք Ձեզ տեսնելու ենք «այո»-ի քարոզարշավի ճամբարում:

– Նախ՝ չեմ կարծում, որ սա կարևորագույն քայլերից մեկն է, կարծում եմ, որ առաջիկայում դեռ լինելու են կարևորագույն քայլեր, և ԱԺ-ի կողմից պիտի, այնուամենայնիվ, գնահատվի նախորդ ռեժիմի բուն էությունը և դրանում Սահմանադրական դատարանի առանցքային դերն ու նշանակությունը: Ես չգիտեմ՝ երբ դա կգիտակցի «Իմ քայլը» խմբակցությունը, բայց վաղ թե ուշ իրավաքաղաքական գնահատական տրվելու է պետության՝ առնվազն 20-ամյա բռնազավթման իրողությանը և այդ բռնազավթման գործընթացում յուրաքանչյուրի դերակատարությունը: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ես կարծում եմ, որ եղած հնարավորությունների մեջ այս պահին, գուցե, սա միջազգային հանրության հետ ձեռք բերված լավագույն կոնսենսուսն էր, որովհետև մենք տեսանք վերջին շրջանում, նաև նախկինների ուղիղ ջանքերով, ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի կողմից որոշ զգուշացումներ, որոնց նկատմամբ, ես շատ ուրախ եմ, որ իշխանությունն ունեցավ բավական հասունություն՝ արձագանքել բավական ադեկվատ կերպով, ոչ նախկինների նման: Եվ նրանք գնացին այնպիսի լուծման, որի առաջ եվրոպացիները, կարծես, որևէ վերապահություն չեն կարող ունենալ:

– Կարծում եք՝ նոր, ավելի խիստ քննադատություն չի՞ գա այդ միջազգային կառույցներից՝ արդեն հանրաքվեի բուն գործընթացի հետ կապված:

– Վստահ եմ, որ չի գա, որովհետև այդ համաձայնությունը, հուսամ, երկու օր առաջ ձեռք է բերվել միջազգային հանրության հետ: Եթե իմ ունեցած տեղեկությունները ստույգ են, խորհրդարանում ԱԺ նախագահի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ տեղի ունեցած հանդիպմանը ձեռք է բերվել հենց այսպիսի պայմանավորվածություն, որ ուղիղ ժողովրդավարության, հանրաքվեի այս միջոցը կարող է դառնալ ՍԴ-ի շուրջ առաջացած ճգնաժամը հանգուցալուծելու՝ նաև միջազգային հանրության համար ընկալելի, ընդունելի ճանապարհ:

– Ռիսկերից մյուսը՝ անհրաժեշտ է 650 հազար քվե, որպեսզի անցնի այս փոփոխությունը: Ձեր գնահատմամբ՝ այդքան մարդ «այո» կասի՞ այդ փոփոխությանը՝ հիշելով, որ այդ հանրաքվեի գործընթացները սովորաբար ունենում են ոչ այնքան բարձր մասնակցություն:

– Ես կարծում եմ՝ հիմնական կարգախոսներն են շատ էական: Հետաքրքիր է, որ մենք արդեն տեսնում ենք շատ վտանգավոր կոչեր նախկին իշխանությունների կողմից, որոնք, իհարկե, մտահոգված են: Գուցե ոչ այնքան ՍԴ-ի շուրջ ճգնաժամը հաղթահարելու հեռանկարով, այլ այն վստահության քվեով, որով գործող իշխանությունները կկարողանան ուղղակի պատռել նախկին իշխանությունների բոլոր ծրագրերը, նկրտումները ռևանշի վերաբերյալ: Դրանցից, օրինակ, ամենակարկառունի Twitter-յան գրառումը, ըստ որի՝ «Իմ քայլը» պետք է իր շարքերից վարչապետ ընտրի և այլն, կարծում եմ՝ հանրաքվեի այս միջոցառումը հանրագումարի կբերի և ընդհանուր վերջապես կդնի այդպիսի ցնորալի ցանկություններին:

– Արթուր Վանեցյանի մասով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված շատ հետաքրքիր փոխակերպման ականատես եղանք։ Արթուր Վանեցյանը, որ 2018-ի սեպտեմբերին հրապարակված գաղտնալսման մեջ ասում էր՝ դատավորին ասի՝ ուզես-չուզես՝ Քոչարյանի կալանքը պիտի տաս, երեկ ասաց՝ Քոչարյանի կալանքը սխալ է ընտրված։ Ի՞նչ է փոխվել այդ մարդու մեջ, միգուցե նա հասկացել է՝ վատ բան է դատավորին ասել՝ ուզես-չուզես կալանքը պիտի տաս։

– Դա ևս գալիս է ապացուցելու, որ Արթուր Վանեցյանը նախկինների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի մարմնավորումն է, նոր փաթեթավորումն է։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի անվտանգությունը և այն ապիկար, Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր նշանակումը, որը հնարավոր է դարձրել ԱԱԾ տնօրենի պաշտոնում այդպիսի պարզունակ, անհեթեթ մարդուն նշանակել, որն այսօր կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունն իր հայտարարություններով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան