Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մեծ Բրիտանիան այսօր Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 1-ի՝ ժամը՝ 03:00 ) պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից. գրում է РИА Новости-ն:

Երկիրը միության կազմում էր 47 տարի, բայց լիարժեք ինտեգրում Եվրոպային այդպես էլ տեղի չունեցավ. Միացյալ Թագավորությունը պահեց իր արժույթը և չմտավ Շենգեն գոտի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը միությունը լքելուց մեկ ժամ առաջ արված իր ուղերձում ևս մեկ անգամ թվարկել է կառավարության առաջնահերթությունները:

«Խոսքը փոփոխություններ կատարելու համար նոր հնարավորություններից օգտվելու մասին է, որի համար էլ քվեարկել է ժողովուրդը՝ լինի դա  ներգաղթը վերահսկելու, մեր ձկնորսական արդյունաբերության կամ ազատ առևտրի պայմանագրեր կնքելու առումով, թե՝ պարզապես  սեփական օրենքները ստեղծելու, սա արվում է` ի շահ այս երկրի ժողովրդի», – ասել է նա:

Կառավարության ղեկավարը նշել է, որ իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն 50 տարի շարժվել է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Մեծ Բրիտանիային:

«Եկել է այն պահը, երբ մենք  իսկապես կարող ենք միավորվել և բարձրացնել մեր մակարդակը.  վերափոխենք Առողջապահության ազգային ծառայությունը, կատարելագործենք կրթական համակարգը և օգտագործելով լավագույն տեխնոլոգիաները մեր ենթակառուցվածքներն այնպես զարգացնենք, որ ամենանշանակալի վերածնունդը լինի Վիկտորյական դարաշրջանից սկսած», – ասել է Ջոնսոնը:

«Թեև մենք ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան հեռանում է, սակայն լիովին հարգում ենք այս որոշումն ու պատրաստ ենք շարժվել առաջ»,- ասված է Եվրամիությանը հայտարարությունում:

Առանցքային փոփոխություններ այժմ տեղի չեն ունենա, քանի որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործելու է անցումային շրջանը: Եվրամիության օրենքների մեծ մասը կշարունակի գործել Միացյալ Թագավարությունում, մինչև Բրիտանիան համաձայնեցնի Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը: