ԵՄ-ն փորձում է ստիպել Թեհրանին չխախտել միջուկային համաձայնագիրը

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

ԵՄ 3 ձևաչափի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են  ջանքեր գործադրել Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու ուղղությամբ՝ գործի դնելով միջուկային համաձայնագրով նախատեսված անհամաձայնությունների կարգավորման մեխանիզմը. գրում է VOA-ն:

Եվրոպական երեք երկրներ` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են Իրանի միջուկային համաձայնագրով նախատեսված անհամաձայնությունների կարգավորման մեխանիզմի կիրառման մասին, որոնք նախատեսված են Իրանի կողմից համաձայնագրի դրույթները խախտելո դեպքում: Երկրները հայտարարել են, որ համաձայնագիրը շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած ԱՄՆ դուրս է եկել պայմանագրից:

Իրանը, սակայն, մեղադրել է եվրոպական երկրներին համաձայնագիրը խախտելու համար՝ ընդգծելով, որ վերջիններս չեն հակադարձել ԱՄՆ-ի ճնշումներին այն մտավախությամբ, որ Վաշինգտոնը կարող է սակագներ հաստատել եվրոպական ապրանքների նկատմամբ։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մոսավին վստահեցրել է, որ Թեհրանը կարձագանքի համապատասխանաբար եվրոպական երկրների ձեռնարկած քայլերին:

Հայտնի է, որ վերոհիշյալ մեխանիզմի ակտիվացումից հետո Իրանը, ըստ համաձայնագրի, պարտավոր է 15 օրվա ընթացքում կարգավորել խնդիրները: Հակառակ պարագայում ՄԱԿ-ը կարող է սահմանել միջազգային պատժամիջոցներ, որոնք վերացվել էին 2015 թվականի պայմանագրի կնքումից հետո: ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ջոսեֆ Բորելը վստահեցրել է, որ այս մեխանիզմի հիմնական նպատակը ոչ թե պատժամիջոցների վերականգնումն է, այլ Իրանի համապատասխանեցումը միջուկային համաձայնագրի դրույթներին:

Իրանը, սակայն, շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի միայն խաղաղ բնույթ: Հունվարի 16-ի իր ելույթում Իրանի նախագահ Ռոհանին չի բացառել հետագա բանակցությունների անցկացումը միջազգային համայնքի հետ այս հարցի շուրջ՝ չնայած առկա բազաթիվ դժվարություններին:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ը դուրս է բերել Իրանի միջուկային համաձայնագրից: ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանը վերջ դնի միջուկային իր ծրագրին ու դադարեցնի Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը: