Դեպի «տիեզերական» դարաշրջան․ հայկական առաջին արբանյակի գործով քրեական վարույթ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական առաջին արբանյակի արձակմանն առնչվող քրեական վարույթ կա նախաձեռնված։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։ Կառույցից չեն մանրամասնում՝ կոնկրետ ի՞նչ հոդվածով է հարուցված գործը, կա՞ն մեղադրյալներ, թե՝ ոչ։ Քրեական վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս կառույցը ևս լռություն է պահպանում։

«Արմսաթ-1»-ը ուղեծիր դուրս եկավ 2022 թվականի մայիսին։ Հայտարարվեց, որ նախագիծը համատեղ իրականացրել են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մամուլից է լսել արբանյակի շուրջ աղմուկի մասին և տեղյակ չէ, որ քրեական գործ կա։

«Արմսաթ-1»-ը տիեզերք ուղարկելով՝ խնդիր դրված չէր լուծել Հայաստանի բոլոր խնդիրները, և 7 մլն դոլարով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի՝ նշում էր Հայրապետյանը։ Այնինչ դեռ երկու տարի առաջ արբանյակից մեծ ակնկալիքներ ունեցող Նիկոլ Փաշինյանը խոսում էր տիեզերական նոր դարաշրջան թևակոխելու մասին։

Կառավարման կենտրոնի միջոցով արբանյակից ստացված «տիեզերական լուսանկարները» Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, ինչպես նաև քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության ու այլ բնագավառներում՝ հայտարարել էր վարչապետը:

Նա նաև նշել էր, որ 2023-ի վերջին Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Այդ աշխատանքներն ավարտվե՞լ են, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հարցում է անհրաժեշտ։ Սակայն մինչ օրս արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացման մասին որևէ տեղեկություն չկա, այնինչ շուրջ մեկ տարի առաջ այն պետք է գործեր։

Մամուլը գրում է, որ առկա քրեական գործն առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում ենթադրյալ չարաշահումներին։ Արբանյակի ստեղծման ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ղեկավարում էր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքից ազատվեց արբանյակի՝ տիեզերք արձակումից երկու ամիս առաջ։

Իրավապահ համակարգից առայժմ խուսափում են մեղադրյալների անուններ հնչեցնել՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Ուշագրավ է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ ճեպազրույցից օրեր անց X-ի իր միկրոբլոգում ուղեծրից արված տարվա տարբեր եղանակների լուսանկարներ հրապարակեց, որոնք, ըստ նախարարի, արված են «Արմսաթ-1»-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան