Վրաստանը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վրաստանը սառեցնում է մինչև 2028 թ․ ավարտը ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ «Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք Եվրամիության կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ 2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսական տեսակետից պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի գրասենյակում կայացած ճեպազրույցում։

Նա ասել է, որ «կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրվելը որպես ողորմություն ներկայացնելը, որը պետք է տա Եվրամիությունը և որ Վրաստանն իր հարուստ մշակույթով և ներուժով կարող է հարստացնել Եվրոպական միությունը նույնքան, որքան Եվրամիությունը կարող է հարստացնել Վրաստանը»:

«Այս ֆոնին վրացի ժողովրդի համար կտրականապես անընդունելի է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների ու չինովնիկների փորձը՝ Վրաստան-ԵՄ հարաբերությունները ներկայացնել որպես միակողմանի իրադարձություն։ Առավել անընդունելի է այն վիրավորանքների կասկադը, որ մենք լսել ենք այս մարդկանցից այս տարիների ընթացքում»,-ասել է Կոբախիձեն` Եվրախորհրդարանին մեղադրելով Վրաստանի դեմ «շանտաժի մերկ գործիքի» վերածվելու մեջ։ Նա նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում Եվրախորհրդարանն ընդունել է «ստերով ու վիրավորանքներով լի 5 բանաձև»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի