Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքով վերագրվող արարքի վաղեմության ժամկետն անցած է

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանն ու Արմեն Գևորգյանն այսօր ներկայացրին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքները, համաձայն որի՝ Քոչարյանին ու Խաչատուրովին վերագրվում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող օրեսնգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին։

Խոսքը պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին է, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։ Ենթադրվում է, որ հաջորդ դատական նիստին մյուս երկու մեղադրյալին՝ Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին ևս նույն հոդվածով մեղադրանքներ կառաջադրվեն,սակայն ուշագրավ է, որ այս հոդվածով մեղադրանքի պայմաններում գործով անցնող 4 անձանցից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի։

Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանվում է, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից։ Քրեական օրենսգրքի ընդհանուր մասում ընդգրկված 83-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ վաղեմության ժամկետն անցած լինելը քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք է։

Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է պատիժ 4-ից 8 տարի ժամկետով։ Նույն օրենսգրքով սահմանվում է նաև, որ արարքը համարվում է ծանր հանցագործություն, եթե դրա համար սահմանված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարին, այսինքն՝ 441-րդ հոդվածը 2-րդ մասով սահմավող արարքը ծանր հանցագործություն է, իսկ ծանր հանցագործությունների վաղեմության ժամկետը նոր Քրեական օրենսգրքում 15 տարի է։

Քոչարյանին և մյուսներին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքները տեղի են ունեցել 2008 թվականին, այսինքն՝ ավելի, քան 16 տարի առաջ, ուստի՝ անցել է Քոչարյանին և մյուսներին քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետը։

Factor TV-ի հարցին՝ հնարավո՞ր է Քոչարյանը համաձայնի, որ իր նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, Քոչարյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ չգիտի, դեռևս պետք է ծանոթանա գործի նյութերին։

Արաքս Մամուլյան