Թուրքիայի ներխուժումը Լիբիա կերկարաձգի հակամարտությունը. վերլուծաբան. VOA

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Լիբիայում հակամարտությունը շարունակվում է։ Այս երկրի երկու հակամարտող ուժերը, որոնցից յուրաքանչյուրն ունի զորքեր եւ արտերկրյա աջակցություն, համաձայնության չեկան: Երկրի արեւելքը հրամանատար Քալիֆա Հաֆթարի ձեռքում է, որը վիճարկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված վարչապետ Ֆայեզ Սարաջի իշխանությունը: Մոսկվայում անցած բանակցություններն ապարդյուն ավարտվեցին, կողմերից եւ ոչ մեկը փոխզիջման պատրաստ չէ. գրում է amerikayidzayn.com-ը:

Ստեղծված իրավիճակում Սարաջի աջակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի ինքը նախատեսում է զորք մտցնել Լիբիա, կարող է միայն բարդացնել իրավիճակը, համոզված են վերլուծաբանները:

«Թուրքիան ցանկանում է կանխել Հաֆթարի հաղթական երթը, ում հաղթանակը նշանակում է Եգիպտոսի, Էմիրությունների, Սաուդների հաղթանակը՝ երկրներ, որոնց հետ Անկարան արդեն իսկ բարդ հարաբերություններ ունի», – Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կլաուդիա Գազզինիի խոսքով, Անկարայի հիմնական նպատակը Միջերկրական ծովն է. «Թուրքիան փորձում է կանխել իրենց տարածքով Եվրոպային բնական գազ մատակարարելու Եգիպտոսի, Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի փորձերը»:

Հաֆթարին աջակցող ուժերն Լիբիա զորք ուղարկելու Թուրքիայի որոշումն արդեն իսկ «բռնազավթում» են որակել: Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիայի ներխուժումը միայն նվազեցնելու է Լիբիայում խաղաղության հաստատման հեռանկարը. «Աջակցելով Տրիպոլիեից գործող կառավարությանը՝ Թուրքիան դրդում է նրանց ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել եւ հրաժարվել որեւէ փոխզիջման գնալուց»:

Մոսկվայում ձախողված բանակցություններից հետո երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի հրաժարվելու Լիբիա զորք ուղարկելու ծրագրից. «Եթե լեգիտիմ կառավարության եւ մեր լիբիացի եղբայրների դեմ գրոհը շարունակվի, մենք զերծ չենք մնալու Հաֆթերին արժանի դաս տալու իրավունքից»:

Լիբիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել հունվարի երկրորդ կեսին Բեռլինում: