«Սառույցը շարժվեց». ի՞նչ են քննարկել Վրաստանի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին` դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների` դիվանագետների մասնակցությամբ թվով երկրորդ հանդիպումը: Քննարկման հիմնական թեման եղել է ընտրական համակարգը. գրում է aliq.ge-ն:

Հանդիպումից հետո կողմերը լրագրողների հետ զրույցում տարբեր կերպ են ներկայացրել իրավիճակը: Այսպես, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքով, միավորված ընդդիմությունն այս անգամ հանդես է եկել բացարձակ նոր առաջարկով, որը տարբերվում է նախորդ պահանջներից:

«Ընդդիմությունն առաջարկում է մեկ մանդատ ունեցող մեծամասնական վարչությունները փոխարինել մի քանի մանդատ ունեցողներով: Այս նախաձեռնությունը սահմանադրական փոփոխություններ չի պահանջում: Մեր թիմը պետք է քննարկումներ անցկացնի ու որոշում կայացնի», — ասել է Կոբախիձեն:

«Նոր Վրաստան» ընդդիմադիր քաղաքական հարթակի ղեկավար Գիորգի Վաշաձեն ասում է` «սառույցը շարժվեց, սակայն ընդդիմության ու հանրության վստահությունն իշխող կուսակցության հանդեպ զրոյական է»։

«Բանակցությունների երկրորդ փուլը կարևոր ձեռքբերում է մեր խաղաղ, ոչ բռնի ընդվզումների և դիվանագիտական կողմի ճնշումների տեսանկյունից» — նշում է Վաշաձեն:

Վաշաձեն ավելացրել է՝ «Վրացական երազանքը» սպառել է իրեն, ժամանակն է ճանապարհել նրանց իշխանությունից:

Ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն ասել է` «ոչ մի տեսակի պայմանավորվածություն չի եղել, եղել է համաձայնություն: Մեր մասնագիտության մեջ առաջին կուրսից սովորեցնում են` պատրաստ եղիր ավատին, հույս ունեցիր, որ ավելի լավ կլինի, ես այդ «ավելի լավի» հույսն էլ չունեմ», — ասել է Վաշաձեն:

Ինչ վերաբերում է դիվանագիտական կողմին` Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է․

«Դրական ու քննադատական երկխոսությունը պահպանելու համար յուրաքանչյուր անձ և քաղաքական կուսակցություն, որն ուզում է արտահայտել կարծիքը, պետք է դա անի օրենքի շրջանակներում»:

Ռուդի գնահատմամբ, հանդիպումը կայացել է կառուցողական միջավայրում, պայմանավորվել են, որ կհանդիպեն ևս մեկ անգամ: Նա հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկվի մեծամասնական պատգամավորների բաշխման կարգը խորհրդարանում:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ի իրադարձություններից հետո իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բավարարելով ցուցարարների պահանջներից մեկը, խոստացել էր համամասնական ընտրակարգի անցնել արդեն 2020 թվականից: Շուրջ 3 ամիս ընթացող քննարկումներից հետո խորհրդարանը տապալեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, ինչից հետո ցույցեր վերսկսեցին, ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվեց՝ ընդդեմ իշխանության:

Ընդդիմությունն այս պահին պահանջում է համամասնական ընտրություններ 2020 թվականից, սակայն հաշվի առնելով նաև, որ իշխող կուսակցությունը դեմ է պահանջին, առաջարկում է նաև քննարկել գերմանական մոդելը: Ի դեպ, վերջերս կայացած ներկուսակցական հանդիպման ընթացքում իշխող կուսակցությունը քննարկել էր ամերիկյան մոդելը: