ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մշակութային քաղաքականություն վարելը աստղերի հրավիրելն ու  բարձր հովանիների ներքո համերգներ կազմակերպելը չէ․ Լիլիթ Բլեյան

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

«Չեմ սպասում, որ առաջիկայում կունենամ մի ցնցող ստեղծագործություն Երևանի մասին, քանի որ մայրաքաղաքում չկա ցնցող մթնոլորտ, որը կդրդի ստեղծագործել։ Դեռ ոչ մի շարժում չեմ զգում։ Այնինչ, ես կուզեի, որ Երևանը ինքնարտահայտման, ինքնադրսևորման ազատությունը տար»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում ասում է երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը։

Նա, անդրադառնալով Հայաստանում անհատ կատարողների հնարավորություններին, նկատում է, որ այն մարդիկ, որոնք փորձում են սեփական ռեսուրսներով, պետական հաստատություններում չներգրավվելով, պետական հաստիքներ չզբաղեցնելով քայլեր կատարել ոլորտում, որևէ տեղից աջակցություն չեն ստանում։

Մեր զրուցակիցը շեշտում է, որ եվրոպական մի շարք երկրներում պետական աջակցությունը անհատ կատարողներին բավական մեծ է, սակայն դա չի ազդում վերջիններիս ազատ գործելու հնարավորության վրա․ «Մշակութային ազատության առումով մենք բավական հետ ենք։ Հասկանալի չէ՝ որևէ մեկն ունի՞ մեր կարիքը։ Ազատ ստեղծագործողին թողել են բաց ծով, դրել են լաստանավի վրա ու ասում են՝ դու ազատ ես, փրկվիր, ինչպես ուզում ես։ Հավանական է,  որ նա կա՛մ չի փրկվի, կա՛մ կհոգնի, կբարձրանա մի մեծ նավ ու կգնա ուրիշ երկիր»։

Լիլիթ Բլեյանը, խոսելով Հայաստանում մշակութային ներկայիս քաղաքականության մասին, կարծիք է հայտնում, որ այն ասոցացվում է մեր նախնիների թողած ժառանգության պահպանման հետ․ «Մշակույթի նախարարությունը պետք է միտված լինի այսօրվա մշակույթը զարգացնելուն։ Անհատ ստեղծագործողն այսօր մատնված է բախտի քմահաճույքին։ Հայաստանում մշակութային քաղաքականություն ես չեմ տեսնում․ դա աստղային հյուրերի հրավիրելն ու բարձր հովանիների ներքո համերգներ կազմակերպելը չէ։ Պետական կառույցի դերը պետք է լինի  ստեղծագործողին փնտրելը, նրանից նոր գործեր պահանջելը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան