Աղքատներն ավելի շատ են, քան իշխանությունն է հայտարարում. տնտեսագետներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Բոլորը

Անցած տարի Հայաստանում աղքատությունը նվազել է 2․2%-ով։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թվականին գրանցվել է աղքատության 23․5% ցուցանիշ՝ 2017 թվականի 25․7%-ի համեմատ։ Բացարձակ թվով՝ Հայաստանում աղքատ է 700 000 մարդ, ինչը նշանակում է, որ ամեն չորրորդ բնակիչ վաստակում է 42 621 հազար դրամից պակաս գումար։ Ծայրահեղ աղքատները Հայաստանի բնակչության 1%-ն են։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը աղքատության նվազումը պայմանավորում է 2018-ին արձանագրած 5․2% տնտեսական աճով, որը վերաբաշխվել է հանրության ոչ բարեկեցիկ խավերին։

«Ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս իշխանությունը առաջինը տնտեսական աճից և հանրային բարիքներից ոչ թե ուզում է սեփական գրպանները լցնել, այլ ուզում է մեծ չափով բաշխի հանրության խոցելի խավերի միջև»,- մեկնաբանում է Արտակ Մանուկյանը։

Մինչդեռ տնտեսագիտական շրջանակները կասկածի տակ են դնում իշխանության հայտարարած աղքատության կրճատման 2․2% ցուցանիշը։ Մինչև հեղափոխությունը աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար աշխատած Թադևոս Ավետիսյանը պնդում է՝ կրկնակի չափով դանդաղել է աղքատության կրճատման տեմպը՝ եթե 2017 թվականին աղքատությունը կրճատվել էր 3․7%-ով, անցյալ տարի՝ 2․2%-ով։ Ըստ նրա՝ վիճակագրական կոմիտեի զեկույցում աղքատության իրական մակարդակը չի պատկերված:

«23․5% աղքատության ցուցանիշ նշանակում է, որ մեր բնակչության 23․5%-ը իրենց ընտանիքներում մեկ անձի հաշվով 43 հազարից ցածր եկամուտ են ստանում։ Բայց սա իրական աղքատության ցուցանիշը չի, որովհետև նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի հաշվով 63 500 դրամ է՝ շուրջ 15%-ով ավելի, քան այսօր գործող նվազագույն աշխատավարձը։ Իրականում հենց այստեղից է գալիս, որ մարդիկ լսում ու չեն հասկանում էս ցուցանիշները։ 44 հազար դրամ եկամուտ ունեցողները, ըստ այս մեթոդաբանության, չեն համարվում աղքատներ։ Այլ կերպ ասած՝ մեր երկրում իրական աղքատության մակարդակը ավելի բարձր է, քան 23․5%-ը և շուրջ 1/3-րդը աղքատ են»,- նշում է Թադևոս Ավետիսյանը։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ընդհանրապես չի վստահում Վիճակագրական կոմիտեի տվյալներին, ըստ որի՝ աղքատությունը նվազել է 2․2%-ով։ Որպեսզի աղքատության իրական մակարդակը երևա, ըստ Բոստանջյանի, պետք է դիտարկել ոչ թե՝ ինչքան եկամուտ է ստանում անձը, այլ՝ ինչքան է ծախսում։ Վարդան Բոստանջյանն ասում է․ «Ցանկացած գործադիր իշխանություն պարտադրում է հնարավորինս լավ ցուցանիշներ նկարագրել, կամ այնպես անել, որ նկարվեն լավ ցուցանիշներ։ Սա այն տեղամասն է, ուր շատ մանիպուլյացիայի տեղ գոյություն ունի։ Եկամուտը առաջին պլան է գալիս և դուրս է գալիս, որ մարդը ունի եկամուտ կարող է ցածրորակ և ցածրարժեք ապրանքը ձեռք բերի։ Դա քվազի՝ կեղծ ցուցանիշ է ցույց տալիս։ Էսօրվա եկամուտները թույլ չեն տալիս, որպեսզի կարողանանք՝ արժանավայելի մասին չեմ խոսում, գոնե նվազագույն զամբյուղն ապահովենք, կալորիականությունը 2200 ապահովենք, որի պարագայում պարզ չի՞, որ աղքատության մակարդակը ավելի բարձր է»։

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ կառավարությունն իր մեղքի բաժինն ունի, որ աղքատությունը չի կրճատվել ավելի մեծ ծավալով։ Նա մի ցուցանիշ է բերում։ Անցած տարի աղքատության կրճատմանը միտված զբաղվածության պետական ծրագրերը կատարվել են ընդամենը 25%-ով։

«Զբաղվածության պետական ծրագիրն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ աղքատության ցուցանիշի վրա, և դա ընտանիքի գործազուրկ անդամին զբաղված դարձնելու պետական աջակցությունն է։ 17․7 միլիարդ դրամից ծախսվել է ընդամենը 400 միլիոն դրամ, և մոտ 3000 ընտանիքի գործազուրկ չի ստացել պետական աջակցություն և չեն դարձել զբաղված։ Այս ցուցանիշը էական կարող էր պատկեր փոխել»,- ասում է Ավետիսյանը։

Բայց, այնուամենայնիվ, կառավարությունն արդեն իսկ աղքատությանը միտված ծրագրերի մեկնարկն է տվել։ Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 000-ից կբարձրանա 68 հազար դրամի, կբարձրանան կենսաթոշակները 10 տոկոսով, իսկ մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը կազատվի հարկերից։ Բոլորովին վերջերս էլ Կառավարությունը նպաստ ստացող մոտ 1000 ընտանիքի հատկացրեց 615 միլիոն դրամ՝ անասնաբուծությամբ զբաղվելու և աղքատությունից դուրս գալու նպատակով: «Մենք ասում ենք և շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հասարակությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թադևոս Ավետիսյանը, թեև դրական է գնահատում նվազագույն աշխատավարձի բարձրացումը, միկրո բիզնեսը հարկերից ազատելը, ինչպես և 1000 ընտանիքի թիրախային աջակցություն ցուցաբերելը, սակայն կարծում է՝ դա բավարար չէ աղքատությունը հաղթահարելու համար․ «Դրան պետք է զուգորդվեին նաև արտոնյալ հարկային ռեժիմները՝ բուն եկամտահարկին վերաբերելիք։ 24 միլիոն շրջանառության մասին ենք խոսում, որը ազատվում է հարկերից, բայց դա չնչին գումար է, եթե մի ամբողջ ընտանիքի հաշվարկով վերցնենք, կտեսնենք, որ նույնիսկ այդ չափի շրջանառության բիզների պարագայում 4-5 հոգանոց ընտանիքը նորից աղքատության մեջ է լինելու։ Պիտի վերադարձնել պրոգրեսիվ սանդղակը և գործարկենք իրական պրոգրեսիվ եկամտահարկ։ Ցածր եկամուտ ունեցողները՝ մինչև նվազագույն կենսապահովման զամբյուղի չափը, պիտի չհարկվեն ընդհանրապես։ Նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք պիտի բարձրացվեն նպաստները և կենսաթոշակները, որոնք այսօր կան և առաջնային խմբերին են ուղղվում»։

Իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանն ավելի լավատես է։ Դրա հիմքը 2019-ի վերջին ակնկալվող տնտեսական ցուցանիշն է։ Սպասվում է 7% տնտեսական աճ, ինչը չի կարող դրականորեն չազդել աղքատության ցուցանիշի վրա․  «Այդ տնտեսական աճը ավելի հասու է լինելու ավելի մեծ թվով խաղացողների և նախկինում եղած անհավասարությունը կրճատվելու է և այս տնտեսական աճի արդյունքները հանգելու է նրան, որ է՛լ ավելի էս ցուցանիշը նվազի և կարծում եմ, 2020-2021 թվականներին մենք կունենանք 20%-ի շրջակայքում»։

Ըստ Արտակ Մանուկյանի՝ աղքատությունը հաղթահարելու կարևորագույն գործոններից է նպաստի համակարգի բարեփոխումը, որն այսօր աշխատանքից հեռու է պահում մարդուն։ Դե իսկ, այսպես կոչված, շքեղության հարկի սահմանումը կգա մեղմելու սոցիալական խավերի միջև անջրպետը։ Կսահմանվի մեծ հարկ մեծահարուստների գույքի վրա։ Օրենքը գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան