«Նոր Հայաստանում չեն կարող հիմնադրամին գումար տալ ինչ-որ բան ստանալու ակնկալիքով». Հայկակ Արշամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Factor TVհարցազրույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հեռուստամարաթոնի դրամահավաքը։ Հիմնականում աչքի զարնեց այն փաստը, որ այս տարվա շուրջ 10 միլիոն դոլարն ամենաքիչն էր վերջին 13 տարվա ընթացքում:

-Այս տարին մի քիչ էքպերիմենտալ տարի էր։ Եվ ես այն շատ դրական եմ գնահատում, մենք աստիճանաբար անցում ենք կատարում օնլայն նվիրատվությունների հարթակին: Նոր կայք գործարկեցինք այս տարվա հոկտեմբերի կեսերին։ Այն ամբողջովին նոր գործիք է, փորձում ենք համայն հայությանը դրա միջոցով կապել Հայաստանին և Արցախին։ Մեխանիզմը հետևյալն է՝ մարդիկ գրանցվում են կայքում և պարբերական նվիրատվություններ են անում, ամսական բաժանորդագրվում են, բաժանորդն են դառնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի, և այստեղ գումարի չափն էական չէ։

-Հեռուստամարաթոնը ձև է, որպեսզի մարդը հայտարարի իր խոշոր նվիրատվության մասին։ Բայց այս տարի մեծահարուստներն աչքի չընկան: Ինչպե՞ս սա հասկանալ։

-Չէ, ես կարծում եմ՝ ձևաչափը խոշոր նվիրատուներին նվիրված չէ։ Ձևաչափը վաղուց է ընտրվել՝ 22 տարի առաջ։ Նման հեռուստամարաթոնների կամ դրամահավաքների փորձ աշխարհն ունի, և վերցրել էին այն ժամանակվա լավագույն փորձը։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ ձևաչափն արդեն կիսասպառ վիճակում է։

-Այսինքն՝ հնարավոր է, որ հեռուստամարաթոնը որպես փիլիսոփայություն փոխվի՞։

-Հեռուստամարաթոնն ուղղակի պետք է դառնա ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփիչ պլատֆորմը։ ԱՄՆ-ում այն մի քիչ սիմվոլիկ նշանակություն ունի, այն Գոհաբանության օրն է և մարդիկ սպասում են այդ օրվան։ Դա ամենալավ տոներից մեկն է այն առումով, որ հինգշաբթի սկսվում է և մինչև երկուշաբթի մարդիկ տանն են: Այսինքն՝ ավելի շատ օրեր են մնում տանը, քան Նոր տարուն։ Շատ հայեր, հայրենակիցներ այդ օրվան սպասում են։ Բայց իրականում աշխատանք պետք է տարվի, ինչը մենք անում ենք, այսինքն՝ ամբողջ տարվա ընթացքում խոսել հանրության հետ, դոնորների հետ, տարածել տեղեկատվություն և այդ օրն ամփոփել այն, ինչ մենք ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք։

-Պարո՛ն Արշամյան, կա՞ն դոնորներ, որոնց մենք անվերադարձ կորցրել ենք: Այսինքն՝ նրանք կան, հայ են, սիրում են Հայրենիքը, բայց այլևս նվիրատվություն չեն անում։

-Այո՛, կան: Բայց կան նաև դոնորներ, որոնք, ցավոք, հեռացել են։ Սերնդափոխություն էլ է գնում, և մենք դրա կիզակետում ենք: Երիտասարդությունը դեռ ներս չի եկել, իսկ մեծահասակները կամաց-կամաց հեռանում են, և այդ խնդրի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Մյուս կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ ցանց է, և հայաստանյան գրասենյակի գործառույթների մեջ է մտնում ոչ թե դրամահավաքի գործընթացի մեջ ամբողջովին ներքաշվելը, այլ ծրագրեր իրականացնելը։ Այդ գործընթացը մեր տարածքային գրասենյակներն են իրականացնում աշխարհով մեկ, դրամը նրանք են հավաքում, ծրագրերն իրականացնում է հիմնադրամը։ Այո՛, սերնդափոխության խնդիր կա: 27 տարեկան է հիմնադրամը, և եթե հաշվենք, որ հեռուստամարաթոնի ձևաչափով 22 տարի մարդիկ նվիրատվություն են անում, պարզ է, որ որոշները հեռանում են, մյուսներն են հայտնվում, և դա նորմալ գործընթաց է։

-Ձեր կարծիքով՝ հեղափոխությունն իր դերն ունեցա՞վ այս տարվա հեռուստամարաթոնին հավաքած փոքր թվի մեջ:

-Ես այդ հարցին չեմ կարող հստակ պատասխանել, որովհետև դա քննարկելու և հետազոտելու հարց է: Եվ հայտարարեմ, որ այո՝ ճիշտ չի լինի թե՛ հիմնադրամի, թե՛ իշխանության և նվիրատուների տեսանկյունից։ Բայց, ցավոք, այո՛, լսել ենք և նաև տեսել ենք, որ մարդիկ ժամանակին շատ դեպքերում կապված են եղել իշխանություններին նվիրատվությունների և դրանց դիմաց ինչ-որ բան ստանալու ակնկալիքով։ Նոր Հայաստանում այդպես լինել չի կարող, և մենք ուղղակի սպասում ենք սրտաբուխ մարդկանց մասնակցությանը։ Հիմադրամում եղած փոփոխությունները հենց դրան էին ուղղված։ Ինքս բազմիցս շրջագայել եմ աշխարհի տարբեր երկրներով, տարբեր համայնքներում եմ եղել և մարդկանց ամենապարզ հարցն է հետաքրքրել՝ ու՞ր են մեր փողերը գնացել, ինչի՞ վրա է ծախսվել։ Եվ ես հակընդդեմ հարցն եմ ներկայացրել՝ ինչո՞ւ հաշվետվություն չէիք պահանջում այդ նույն հիմնադրամից, այդ նույն Հայաստանի իշխանություններից, այն ժամանակվա «Հայաստան» հիմնադրամից։ Եվ շատ լավ է հիմա, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են հաշվետվողականություն պահանջում Հայաստանի իշխանություններից, այլև համայն հայությունը։ Եվ ես կարծում եմ, որ կզուլալվի, կմաքրվի, կբյուրեղացվի այդ ամբողջ փոխհարաբերությունների տարածքը, և մենք կունենանք համայն հայության հետ իշխանությունների փոխհարաբերությունների վճիտ տեսակ։

-Պարո՛ն Արշամյան, Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուներից քանի՞սն են այս տարի նվիրատվություն արել։

-Բարդ հարց եք տալիս, այս պահին չեմ կարող ասել։

-Ես նայել եմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը չկա։

-Զանգեզուրն ամեն տարի նվիրատվություն անում է, անցյալ տարի էլ ուշացումով, բայց հետագայում տվեց։ Ուզում եմ նաև շեշտել, որ հեռուստամարաթոնի օրը ամբողջական դրամահավաքի պատկերը չէ։ Եվ, ի ապացույց հենց դրան, երբ այդ օրը հայտարարվեց 9 միլիոն 856 հազար դոլարի խոստում, այս պահի դրությամբ ունենք 10 միլիոն 33 հազար դոլարի խոստում։ Անցյալ տարի էլ էր այդպես՝ հեռուստամարաթոնի օրը մեկ գումար հայտարարվեց, հետո գումարները շատացան։ Բայց խոստումը և իրական գումարը բոլորովին տարբեր բաներ են: 2000-ականների վերջում, երբ 35 միլիոն դոլարի խոստում եղավ, իրականում «Հայաստան» հիմնադրամ հասավ շուրջ 10 միլիոն դոլար: Դա նշանակում է, որ խոստումները չեն կատարվում։ Մյուս տարբերակումը՝ դրամահավաքը հեռուստամարաթոնի օրով չի ավարտվում և այլևս չի ավարտվելու դրամահավաքը, որովհետև այս օնլայն նվիրատվությունների և բաժանորդագրությունների հաշվին փորձելու ենք մարդկանց հետաքրքրել, նրանց ուշադրության կենտրոնում պահել հիմնադրամը։

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ծառուկյանը գումար չի փոխանցել։

-Կարծում եմ, որ քանի որ ինքն ունի իր բարեգործական ծրագրերը, իր հիմնադրամն ունի, իրականացնում է հսկայական բարեգործական ծրագրեր, և հենց այդ պատճառով չի աշխատում հիմնադրամի հետ, ինչը նորմալ է։ Գագիկ Ծառուկյանի նման ամբողջ աշխարհում կան բարեգործներ, որոնք իրենց հիմնադրամն ու անհատական ծրագրերն ունեն։

-Դուք չեք հերքում, որ զանգեր եք անում հնարավոր նվիրատուներին։ Այդ զանգերը հիմնականում տեղական կազմակերպությունների՞ն են արվել։

-Բոլոր հիմնադրամներն աշխարհում դրամահավաք իրականացնում են կոմունիկացիայի միջոցով, դրանք կարող են լինել նամակներ, հեռախոսազանգեր, ծրարներ, մեյլեր և այլն։ Եթե դու հետաքրքրիր տեսանյութ ես դնում, մարդկանցից գումար ես ակնկալում և գովազդ ես անում, մարքեթինգ է, նորմալ է։ Հիմնադրամն էլ ամեն տարի հեռուստամարաթոնից մոտ 1.5-2 ամիս առաջ բազմաթիվ նամակներ է հղում տարբեր կազմակերպությունների և խնդրում է մասնակցել։ Իրենց բարի կամքի արդյունքն է մասնակցությունը, ոչ ոք նրանց ոչինչ չի պարտադրի։ Բոլորիս էլ հասկանալի է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հսկայական ծրագրեր է իրականացրել և իրականացնում Արցախում և Հայաստանում։ Արցախը մինչև հիմա էլ խնդիրներ ունի՝ վարկեր ստանալու, դոնորներ բերելու առումով: Եվ երկու աղբյուր ունի սնման՝ Հայաստանի քաղաքացիներն են և Սփյուռքը։ Ես մամուլում հանդիպում եմ տարբեր ցեխ շպրտողների՝ մուրացկանություն եք անում, Սփյուռքից փող եք ուզում, և ես դրա մասին մի տեղ քոմենթ գրեցի, որ ժողովուրդ, պետք չէ խառնել բարեգործությունը մուրացկանության հետ, որովհետև ամենաբարեկեցիկ, ամենաբարգավաճ, ամենազարգացած երկրներում է բարեգործությունը տարածված։ Կամավորության սկզբունքը, բարեգործությունը… Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ընդհանրապե՞ս պիտի բարեգործություն չանի։

-Անցյալ տարվա հեռուստամարաթոնին անանուն բարերարը կատարել էր 2.5 միլիոն դոլարի նվիրատվություն։ Այս տարի անանուն բարերարն իր մասին զգացնել չի տվել։

-Չեղավ այդ բարեգործությունը։ Եվ նման մեկ ուրիշ խոստում էլ ունենք 1 միլիոն դոլարի, որը նույնպես չեղավ: 1 միլիոնի մասին կարող եմ ասել, որ այդ մարդը շատ խոշոր գործարար էր և ԱՄՆ-ում խնդիրներ ուներ, որը հասկանալի է:։

-Այդ դեպքում ինչո՞ւ եք հայտարարում «հավաքված» գումարի չափը, որից մարդիկ հուսավառվում են։

-Դա սովորական պրակտիկա է՝ խոստում և իրական գումարներ։ Պետք է այնպես անել, որ այն մարդիկ, որոնք խոստում են տվել խոշոր գումար նվիրաբերելու, պետք է տաք պահել իրենց, նաև հատուկ ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի շարունակվի համագործակցությունը և երկարատև լինի։ Մարդիկ կան, որոնք դա ասում են, հետո փոշմանում են, մի պահ ոգևորվում են, խոստանում են, հետո փոշմանում են։

-Իսկ Արցախից խոշոր նվիրատվություններ արվո՞ւմ են։

-Արցախից ամեն տարի է արվում։ Այս տարի մինչև 550 հազար դոլարի կարգի, նվիրատվություններ եղան թե՛ Արցախի բիզնեսմեններից, թե՛ ուղղակի քաղաքացիներից:

-Ո՞ր երկրներն են արել ամենախոշոր նվիրատվությունները։

-Այս տարի երկու երկրներից՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիային։ Ես պիտի Ֆրանսիային գովեմ, իրենք շատ ճիշտ են անում և իրենց երկրի ներսում անում են այն, ինչ հիմնադրամը մտադիր է անել։ Իրենք հսկայական ցանց են ստեղծել Ֆրանսիայի հայաշատ վայրերում, երկրորդ՝ իրենք ֆոնետոնով դրամահավաք են անում մոտավորապես 4-5 օր, այսինքն՝ ամեն օր մոտ 30 հոգի տարբեր մարդկանց է զանգում…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան