Ռուս-ադրբեջանական համագործակցություն՝ ընդդեմ Նժդեհի․ Ռուսաստանը չի շտապում դատապարտել Արմավիրում կատարված վանդալիզմը

Լուրեր

12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
Բոլորը

Ռուս պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկման պատմությունը հետաքրքիր զարգացում է ապրում։

Նշենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը բացարձակ չի զղջում իր արածի համար, նրան պաշտպանում է նաև Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, որի անդամն է։

Կոմկուսի Կրասնոդարի շրջկոմում կարծում են, որ Գարեգին Նժդեհը նացիստ հանցագործ է և նրա հերոսացումը Ռուսաստանի տարածքում անընդունելի է, իսկ նրանց համակուսակցի արարքը բնավ դատապարտելի չէ։

«Հայրենական պատերազմի տարիներին Նժդեհը իր մասնակցությունն է ունեցել ՍՍՀ Հայկական լեգիոնի ձևավորման գործում, որի ստորաբաժանումները ներգրավված էին Հյուսիսային Կովկասում և արևմտյան ճակատում՝ սովետական բանակի դեմ մարտերում։ 1948թ-ին Նժդեհը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման հակասովետական գործունեության և նացիստական Գերմանիային օժանդակելու համար։ Հուշատախտակների, հուշարձանների տեղադրումը այս մարդկանց պատվին անընդունելի է։ Դրա համար նման մարդկանց հուշատախտակի տեղադրումը ոչ այլ ինչ է, քան սադրանք»,- Eurasia Daily-ի հետ զրույցում ասել է Կոմունիստական կուսակցության շրջկոմի բյուրոյի քարտուղար Ալեքսանդր Սաֆրոնովը։ Նա վանդալիզմ չի համարում Վինոգրադովի արարքը՝ արդարացնելով նրան, փոխարենը մեղադրում է տեղի իշխանություններին։

«Արմավիրի քաղաքային Դումայի վերջին նիստում Նժդեհի հուշատախտակի  ապամոնտաժման հարցը հետաձգվեց։  Հուշատախտակի տեղադրումից վրդովված հասարակությունը միանգամից արձագանքեց։ Եղել են նամակներ պետական մարմիններին, նույնիսկ՝ Դատախազությանը։ Ընկեր Վինոգրադովը տոննայով թղթեր է տարել՝ փորձելով հասնել պաշտոնյաներին։ Պատասխանը լռությունն էր»,- ասել է Սաֆրոնովը։

Նշենք, որ մինչև հիմա Արմավիրի  իշխանությունները որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել ու գնահատական տվել Վինոգրադովի արարքին։ Պաշտոնական Մոսկվան ևս չի դատապարտել ռուս պատգամավորին։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդամենը նշել էր, որ Ռուսաստանի քննչական մարմինները զբաղվում են Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպով։

Փոխարենը Հայաստանի դեսպանատունն է խստորեն դատապարտել Վինոգրադովի գործողությունը՝ որակելով այն վանդալիզմի ակտ, գործողություն, որը չի համապատասխանում հայ- ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է հանգեցնել ազգամիջյան լարվածության։  Նկատենք, սակայն, որ  բավականին կոշտ ձևակերպումներով այդ հայտարարությունը  չկա դեսպանատան պաշտոնական կայքում, այն հրապարակվել է միայն կառույցի ֆեյսբուքյան էջում։

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ ռուսական որոշ շրջանակներ  Գարեգին Նժդեհի արձանի ներկման պատմությունից ավելի շատ գոհ են, համենայնդեպս, այդ են վկայում տարբեր լրատվամիջոցների հոդվածների բովանդակությունն ու փորձագետների կարծիքները, որոնք նույնական են ադրբեջանական  լրատվադաշտի նյութերին։

Նշենք, որ Արմավիրում Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման գործընթաց սկսելուն  մեծապես աջակցել են Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Իսկ ամենամեծ հովանավորը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Ամենը սկսվեց հոկտեմբերին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստից, որի ժամանակ Ալիևը հրապարակավ խոսեց Նժդեհի մասին՝ նրան մեղադրելով ֆաշիզմի մեջ, ինչին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ պատասխանեց։

Ալիևի հենց այս ելույթից հետո ակտիվացան խոսակցությունները, որ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքից պիտի ապամոնտաժվի Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Այս գաղափարին աջակցեցին շատերը, այդ թվում՝ Կոմունիստական կուսակցության մեկ այլ անդամ, ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որը խոստացել էր անձամբ զբաղվել Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժմամբ։ Ի դեպ՝ Կալաշնիկովը վերջերս Հայաստանում էր։

Իսկ ահա Մարիա Զախարովան էլ նշել էր, որ հարցը պետք է պատմական տեսակետից դիտել՝ լուռ հավանություն տալով հուշատախտակի ապամոնտաժմանը։

«Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել։ Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում։ Այդ գնահատականն արդիական է»,- նշել էր նա։

Հավելենք,որ Իլհամ Ալիևն արդեն հասցրել է անդրադառնալ Վինոգրադովի արարքին՝ ողջունելով այն։

«Ինչպես մենք կարող ենք հանդուրժել, որ Երևանի կենտրոնում լինի Նժդեհի արձանը Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ։ Հիմա հայերը ձգտում են նման արձան տեղադրել Բուլղարիայում։ Մեկը կա ռուսական Արմավիր քաղաքում։  Մի շատ խիզախ մարդ ներկել է այն և հայկական սփյուռքի կողմից ենթարկվում է հարձակումների։ Նրանք պաշտպանում են ֆաշիստին։ Դրա համար մենք հույս ունենք, որ հրեական սփյուռքն աշխարհում մեր կոչին կաջակցի և կստիպի Հայաստանի իշխանություններին այդ արձանը ապամոնտաժել»,- ասել է Ալիևը Սիմոն Վիզենտալի կենտրոնի ղեկավարի քարտուղար ռաբբի Աբրահամ Կուպերի հետ զրույցում։ Ալիևի այս խոսքերն անուղղակիորեն մատնանշում են Վինոգրադովի արարքի ու ադրբեջանական լոբբիի կապի մասին։

Եվ, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ռուսական տարբեր շրջանակներում Նժդեհի անձի նկատմամբ տիրող տրամադրությունները, Վինոգրադովի արարքը դժվար թե պաշտոնապես դատապարտվի ռուսական իշխանությունների կողմից։

Էմմա Չոբանյան