Բյուջետային գործընթացի հայկական առանձնահատկությունը․ ՀՀ կառավարությունը 2020թ. բյուջեի նախագծին հավանություն է տվել առանց մի շարք ոլորտների բյուջետային հայտերը քննարկելու

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունն իր №1285-Ա որոշմամբ հաստատել է 2020թ. բյուջեի նախագիծը: Սովորաբար որոշման ընդունումը նշանակում է նախապես այդ որոշումն ընդունողների կողմից որոշման հետ կապված հարցերի ուսումնասիրություն և քննարկում:

2020թ. բյուջեի նախագիծն ԱԺ ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետի մոտ սկսել են նախարարությունների բյուջետային հայտերի քննարկումներ: Հոկտեմբերի 9-ին քննարկել են շրջակա միջավայրի , 14-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, 16-ին՝ արտաքին գործերի  22-ին՝ արդարադատության, 23-ին՝ էկոնոմիկայի, 25-ին՝ արտակարգ իրավիճակների,  նոյեմբերի 5-ին՝ առողջապահության  նախարարությունների բյուջետային հայտերը: Մամլո հաղորդագրությունների  «քննարկում» է ծավալվել, «անդրադարձ է եղել», վարչապետը «կարևորել» կամ «ընդգծել է», «արծարծվել են» ձևակերպումները չեն օգնում հասկանալ, թե ինչու են 2020թ բյուջետային հարցերը քննարկում այն ժամանակ, երբ բյուջեի նախագիծն արդեն հաստատվել և ներկայացվել է Ազգային ժողով: Ցանկացած քննարկման նպատակը ինչ- որ որոշումների ընդունման համար տեղեկությունների և կարծիքների հավաքագրումն է:

Փաստորեն ՀՀ կառավարությունը 2020թ. բյուջեի նախագծին հավանություն է տվել առանց մի շարք ոլորտների բյուջետային հայտերը քննարկելու: Էլ ի՞նչ որոշումներ է ընդունում կառավարությունն առանց դրանց մաս կազմող կարևորագույն հարցերը որոշումն ընդունելուց առաջ քննարկելու: ԱԺ-ն և հասարակությունն ինչ ակնկալիքներ պետք է ունենան կառավարման համակարգի պատրաստած փաստաթղթերի որակից:

Եթե ԱԺ ներկայացվածը բյուջեի նախագծի վերջնական տարբերակը չէ, ապա ինչու է ՀՀ կառավարությունը թերի փաստաթուղթ ներկայացրել ԱԺ, որը դեռ կարող է լրամշակվել և խմբագրվել:

Վերը նշված մոտեցումը մտահոգիչ է բաց, թափանցիկ, հաշվետու և պատասխանատու կառավարման տեսակետից: Ի՞նչ իմաստ ունի հիմա քննարկել բյուջեի տարբեր ցուցանիշները, եթե վերջում կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ, որը չի քննարկվել: Ի՞նչ պատասխանատվության մասին կարելի է խոսել, եթե ստորադաս մարմինը՝ կառավարությունը, դեռ քննարկում է վերադասին՝ ԱԺ ներկայացրած փաստաթուղթը: Ինչպե՞ս կարձագանքեր վարչապետը, եթե նախարարներից մեկը նրան հայտներ, որ նախարարությունում շարունակվում են վարչապետին ներկայացված տեղեկանքի շուրջ քննարկումները:

Ազգային ժողովի կողմից բյուջեի կազմման, կատարման և հաշվետվությունների ներկայացման ամբողջ շղթայի նկատմամբ իրական վերահսկողության պայմաններում, և Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեից էական շեղումների դեպքում պատասխանատվության մեխանիզմների սահմանումը կարող է երաշխավորել որակյալ բյուջեի առկայություն:

Արտակ Քյուրումյան