«Ձեր պահանջներից որևէ մեկը չենք կիսում». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 01:11
Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել. 3 անձ հոսպիտալացվել է
07.04.2026 | 23:38
ՌԴ-ում մտադիր են չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան
07.04.2026 | 23:22
Նախագահը ստորագրել է ընտրական օրենսգրքի փոփոխության մասին օրենքը
07.04.2026 | 23:14
Որևէ պետություն չպետք է կարողություն ունենա՝ հասցնելու աշխարհը տնտեսական ճգնաժամի եզրին. ԱՄԷ-ն՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ձախողման մասին
07.04.2026 | 23:00
Ռուսաստանը և Չինաստանը խափանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Հորմուզի նեղուցի վերաբերյալ
07.04.2026 | 22:48
OpenAI-ը, Google-ը և Anthropic-ը միավորվել են՝ Չինաստանի կողմից արհեստական ​​ինտելեկտի իրենց տեխնոլոգիաների գողությունը կանխելու համար
07.04.2026 | 22:34
Գուսան Շերամի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
07.04.2026 | 22:19
ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը
07.04.2026 | 22:02
ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
07.04.2026 | 21:46
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպեց նախարարությունների շենքի դիմաց հավաքված երիտասարդներին, որոնք երեկվանից նստացույց են կազմակերպել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Փաշինյանը պատրաստվում էր ԱԳՆ-ում  մասնակցել երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը։ Երիտասարդների խումբը Փաշինյանին դիմավորեց «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումով։

Ցուցարարներից մեկը վարչապետին հարցրեց՝ արդյոք հետևու՞մ է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված իրադարձություններին և ի՞նչ կարծիք ունի ԿԳՄՍ նախարարի երեկվա հայտարարությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց․

«Այո՛, հետևում եմ։  Ես Ձեզ կարող եմ ուղիղ ասել՝ Ձեր պահանջներից և գնահատականներից  ոչ մեկը չեմ կիսում։ Գիտեք ինչ՝ խիստ կասկածում եմ, որ հասարակությունն էլ է կիսում։ Որ թալանչի լիներ, ընդունելության քննությունների համար փող առներ, ոչ մեկ չէր բողոքի։ Հայաստանում կրթական քաղաքականություն Կառավարությունն է իրականացնում, ոչ թե Արայիկ Հարությունյանը։ Ես չեմ կիսում այն տեսակետները, թե փորձ է արվում մարդկանց ինֆորմացիայի պակասով վախեր սերմանել, որ ինչ-որ մարդիկ ավելի ազգային են կամ ավելի ապազգային։ Հայաստանի Հանրապետությունում մեր Կառավարությունից ազգային Կառավարություն երբեք չի եղել։ Ես դա կարող եմ հարյուր տոկոսով ասել։ Այլ հարց է,  եթե լսելու խնդիր կա։ Ես երաշխավորում եմ, որ դա կուղղվի․ հիմա ես եկել ու Ձեզ լսում եմ։  Միայն մի խնդրանք՝ եկեք փաստերն ու մեկնաբանությունները չնենգափոխենք»։

Երիտասարդները որպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմք ներկայացրին հայազգի ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի համար տրամադրված ֆինանսավորումը։ Փաշինյանը ցուցարարներին պատասխանեց․

«Այն մարդը, որի մասին խոսում եք, Հայաստանի անունից երեք անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել։ Հիմա եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ մեր չեմպիոնի, մեր նախկին քաղաքացու մասին ֆիլմ են նկարում, իրենք են իրականացնում ֆինանսավորման 90 տոկոսը և դրանք այնպիսի երկրներ են, որոնք տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարների օգնություն են ցույց տալիս Հայաստանին, ասում են՝ գիտե՞ք ինչ, քանի որ ձեր երկրի չեմպիոնի մասին է, մի փոքր էլ դուք ֆինանսավորեք, մենք չֆինանսավորե՞նք։ Իմ ընկալմամբ՝ ֆիլմը մարդու, մեր չեմպիոնի մասին է։ Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»։

Հիշեցնենք, որ երեկ առավոտից ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միավորման մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի։ Ավելի ուշ՝ ակցիան շարունակվել էր ԿԳՄՍ շենքի դիմաց։ Երիտասարդներն իրենց հետ քնապարկեր էին բերել և մինչև երեկո շարունակել նստացույցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան