Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 23:00
Ռուսաստանը և Չինաստանը խափանել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Հորմուզի նեղուցի վերաբերյալ
07.04.2026 | 22:48
OpenAI-ը, Google-ը և Anthropic-ը միավորվել են՝ Չինաստանի կողմից արհեստական ​​ինտելեկտի իրենց տեխնոլոգիաների գողությունը կանխելու համար
07.04.2026 | 22:34
Գուսան Շերամի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
07.04.2026 | 22:19
ԱԺ-ն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ԱԲ-ով գեներացված բովանդակության պարտադիր մակնշման պահանջ սահմանող օրինագիծը
07.04.2026 | 22:02
ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
07.04.2026 | 21:46
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակը, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
Բոլորը

Հայաստանում նախընտրական տրամադրությունները վերջին ամսում փոխվել են հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Ըստ «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի՝ ԱրմԷս-ի հետազոտության երկրորդ փուլի արդյունքների, եթե ընտրություններն անցկացվեն վաղը, ապա «Քաղաքացիական պայմանագիր»-ը կստանա ձայների հարաբերական մեծամասնությունը: Հարցումն ավարտվել է մարտի 31-ին, մասնակցել է 911 ընտրող․

«1․ Վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ոչ միայն բարելավվել է առաջին փուլի համեմատ, այլև իրականում գտնվում է դրական տիրույթում: 2․ Եթե առաջին փուլում հարցվածների ոչ մեծ մասն էր կարծում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ապա երկրորդ փուլի արդյունքները վկայում են երկրի ուղղության նկատմամբ վստահության զգալի աճի մասին։ 3․ «Ուժեղ Հայաստանը» մնում է առաջատար ընդդիմադիր ուժը, իսկ «Հայաստան» դաշինքն առաջին փուլի համեմատ չնչին բարելավել է դիրքը՝ հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների հաշվին։ 4․ Ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային միջավայրը բարելավվել է՝ նույնիսկ Իրանի պատերազմի պայմաններում։ 5․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել։ Դրական է գնահատվել նաև ԹՐԻՓ նախագիծը, ի շահ իշխող կուսակցության վարկանիշի աճի։ 6․ Անկախ իրենց անհատական կողմնորոշումից, ընտրողների մեծամասնությունը կարծում է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի և կձևավորի միակուսակցական կառավարություն:

Կազմակերպությունը առաջին հարցման արդյունքները փետրվարի վերջին էր հրապարակել․ դրանից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցանիշները երկրորդ փուլում մնացել են գրեթե նույնը։ Կանխատեսվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի հաղթահարի անցողիկ շեմը։

«Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը 33,6 տոկոսով, ինչը նախորդ հարցման համեմատ 7,5 տոկոսով ավելի է։ «Ուժեղ Հայաստանը» երկրորդ տեղում է՝ ձայների 11,4 տոկոսով, որը նախորդ հարցման համեմատ նվազել է 0,5 տոկոսով։ «Հայաստան» դաշինքը, որին դաշինք լինելով պայմանավորված անհրաժեշտ է ձայների 8 տոկոսը, երրորդ տեղում է՝ 4,2 տոկոսով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 3,3 տոկոսով, արձանագրելով նկատելի անկում հարցման առաջին փուլի համեմատ»,- նշվում է հետազոտության մեջ։

Իսկ արդյո՞ք երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում․ հարցման առաջին փուլում հարցվածների 37,9 տոկոսը նշել էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, մինչդեռ 34,9 տոկոսը կարծում էր, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Երկրորդ փուլը ցույց է տալիս իշխող կուսակցության դիրքերի զգալի բարելավում՝ արդեն 41,2 տոկոսն է նշել, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 33,3 տոկոսը՝ սխալ: Ըստ ԱրմԷս-ի, այս փոփոխությունը կարելի է բացատրել երեք գործոններով՝ փոխնախագահ Վենսի այցից հետո կառավարության ստացած քաղաքական օգուտները, կառավարության վարած քաղաքականությունը Իրանի պատերազմի կապակցությամբ և կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ կառավարության հայտարարությունը․

«Դրական աճ է գրանցվել նաև Փաշինյանի գործունեության նկատմամբ․ եթե նախորդ հարցման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարին, հարցվածների 36 տոկոսն էր դրական գնահատել նրա գործունեությունը, ապա այսօր՝ մեկ ամիս անց, 11 տոկոս աճ է արձանագրվել՝ կազմելով 47,2 տոկոս։ Զուգահեռ նվազել է բացասական գնահատականը․ փետրվարին հարցվածների 45 տոկոսն էր բացասական պատասխանը տվել Փաշինյանի գործունեության մասով, մարտին ցուցանիշն իջել և կազմել է 35․8 տոկոս»։

ԱրմԷս-ը մասնակիցներին տվել է նաև տնտեսության, արդարադատության, անվտանգային վիճակի, ԹՐԻՓՓ նախագծի և ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի մասին հարցեր։

Ինչպես նախորդ հարցման ժամանակ, այս անգամ ևս զգալի տոկոս են կազմում, այսպես ասած, չկողմնորոշվածները։ «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները լինեին վաղը» հարցին 23,3 տոկոսն ընտրել է «հրաժարվում եմ պատասխանել», 13,7 տոկոսը՝ «չգիտեմ»․ այս երկու խմբերը միասին կազմում են 37 տոկոս։ ԱրմԷս-ը փորձել է համակցային ինդեքսի մոդելավորման կիրառմամբ կանխատեսել չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության տրամաբանությունը։

«Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 12 տոկոսն «ամենայն հավանականությամբ» կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 20,2 տոկոսն էլ «ավելի հավանական» է, իսկ 20,1 տոկոսը՝ «մասամբ հավանական» կքվեարկի իշխող կուսակցության օգտին։ Միևնույն ժամանակ, չկողմնորոշված ընտրողների 36,2 տոկոսը «քիչ հավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ 11 տոկոսը՝ «խիստ անհավանական»»,- նշում է ԱրմԷս-ը։

Այսպիսով, ըստ հետազոտության վերջնական եզրահանգման՝ ՔՊ-ի ձայները կարող են լինել 41,5 – 50,3 տոկոսի սահմաններում։ Ինչը նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենային վաղը, և ընտրություններին մասնակցությունը հաստատած 89 տոկոսը մասնակցեր քվեարկությանը, իշխող ուժը կստանար քվեների մոտավորապես 41,5։ Ավելի ցածր մասնակցության դեպքում ձայները կարող են հասնել մինչև 50,3 տոկոսի։ Ընտրություններին մնացել է ուղիղ 2 ամիս ժամանակ և պատկերը դեռևս կարող է էականորեն փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան