Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հասցեին հնչեցված կոշտ սպառնալիքները, թե «մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այս գիշեր», բանակցային գործընթացի վրա հոգեբանական և քարոզչական ճնշում գործադրելու նպատակ ունեն, սակայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների, առավել ևս միջուկային զենքի կիրառումն այս պահին անհավանական է։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Դոնալդ Թրամփի նման հռետորաբանությունը նորություն չէ, ընդհանրապես, ոչ միայն ընթացիկ պատերազմի շրջանակներում, այլև նաև դրանից առաջ, երբ կողմերի միջև ընթանում էին բանակցություններ կամ երբ Իրանի ներսում տեղի էին ունենում տարբեր գործընթացներ։ Այսինքն՝ ասել, որ իրանական կողմը կարող է երկյուղել Դոնալդ Թրամփի այս հռետորաբանությունից, թվիթներից, գրառումներից և այլն, և այլն, դա այդքան էլ ճիշտ չի լինի»,- նշեց Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ այս գործողություններն ընթանում են անուղղակի բանակցային գործընթացին զուգահեռ, որտեղ առանցքային խնդիրը Հորմուզի նեղուցի բացումն է։

«Առնվազն Պակիստանի միջոցով, հնարավոր է նաև այլ դերակատարների ներգրավվածությամբ, գուցե նաև Թուրքիայի և Եգիպտոսի, ուղերձների փոխանակում է տեղի ունենում, և Միացյալ Նահանգների կողմից, այսպես վերջնագրային, դրվում է Հորմուզի նեղուցի բացման խնդիրը, որը կարծես թե դարձել է սկզբունքային հարց Դոնալդ Թրամփի համար։ Այսինքն, ինչ էլ լինի, նեղուցը պետք է բացվի։ Այս տրամաբանությամբ է ամերիկյան վարչակազմը գործում»։ Ըստ արևելագետի՝ իրանական կողմը նույնպես ունի իր հակադիր դիրքավորումը և խաղաքարտերը։ «Այսինքն, նրանք էլ շատ լավ հասկանում են, որ Հորմուզի նեղուցը իրենց ամենաառաջնային խաղաքարտն է, թե որքան կարևոր է այն աշխարհի համար և նաև Միացյալ Նահանգների համար, Միացյալ Նահանգների նախագահի համար, վարչակազմի համար, և դրա համար էլ դնում են իրենց պայմանները»։

Արմեն Պետրոսյանը ներկայացրեց զարգացումների երկու հնարավոր սցենար։ «Այս պահին, կարծում եմ, այս երկու հիմնական սցենարներն են, որ կարող են լինել։ Առաջինը՝ որ կողմերը գալիս են որոշակի պայմանավորվածության բանակցելու, այսինքն փոխադարձ համաձայնություն են տալիս բանակցելու։ Երկրորդը՝ եթե կողմերը չեն գալիս համաձայնության, և այնուամենայնիվ Միացյալ Նահանգները գնում է զանգվածային, շատ մասշտաբային գործողությունների։ Ես դրա ծավալները չեմ կարող նշել, իհարկե, չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփի նշած սպառնալիքի տրամաբանության մեջ գործողություններ կլինեն, բայց կենսական ենթակառուցվածքներին հստակ, որոնք վստահաբար որպես թիրախներ ունեն Միացյալ Նահանգները, դրանց ուղղված գործողություններ կլինեն»։

Անդրադառնալով «ամբողջ քաղաքակրթության ոչնչացման» սպառնալիքին՝ փորձագետը նշեց, որ միջուկային զենքին կիրառումը համարում է քիչ հավանական։ « Որքանո՞վ է պատրաստ Միացյալ Նահանգները նման քայլին գնալ, չեմ կարծում, որ… դա մեծագույն, այսինքն դա նորագույն աշխարհում չտեսնված ինչ-որ գործողություն է լինելու։ Այս պահին, կարծում եմ, ավելի շատ բանակցային գործընթացի վրա ազդելու և Իրանին զիջումների դրդելու, Իրանի ներսում պանիկա, իրարանցում առաջացնելուն միտված քայլ է։ Ավելի շատ, կրկնեմ, քարոզչական, հոգեբանական նպատակով իրականացվող քայլ է, կարծում եմ»։

Ըստ Պետրոսյանի, իրանական կողմը վարում է Թրամփին հեղինակազրկելու քաղաքականություն։ «Իրանական կողմը շատ լավ գիտի Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը, և նրանք, կարծում եմ, այնպիսի վերլուծության են հանգել, որ, բնականաբար, միջուկային զենք չի կիրառվի։ Իսկ այն գործողությունները, որոնք կարող են իրականացվել դասական սպառազինության միջոցով, դրանք չեն ունենալու այն էֆեկտը, որի մասին սպառնում է Դոնալդ Թրամփը։ Հետևաբար, ենթադրենք, վաղը առավոտյան, երբ որ այդ գործողությունը, հարվածը վերջացած կլինի, իրանական կողմը ցույց կտա դրա հետևանքները, կասի՝ տեսեք, մի քանի կամուրջ է փլուզվել, մի քանի էլեկտրակայան, բայց Իրանը շարունակում է մնալ, իրանական քաղաքակրթությունը շարունակում է, ինչպես հազարամյակներ, և շարունակելու է մնալ։ Դոնալդ Թրամփի նմանները գալու են և գնան, Իրանը շարունակելու է մնալ։ Այսինքն, իրանական կողմը գնում է հերթական անգամ Դոնալդ Թրամփին հեղինակազրկելու ճանապարհով, որովհետև դա էլ նրանց մյուս կարևոր գործիքն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան