Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանը թույլատրել է  ֆրանսիացի երկու  նախկին կալանավորների՝ Սեսիլ Կոլերին և Ժակ Փարիզին լքել երկիրը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանք բանտից ազատվելուց հետո թաքնվել են  այնտեղ գտնվող ֆրանսիական դիվանագիտական ​​շենքերում։

«Սեսիլ Կոլերը և Ժակ Փարիզը ազատության մեջ են և ուղևորվում են դեպի Ֆրանսիայի տարածք՝ Իրանում երեքուկես տարի կալանքի տակ գտնվելուց հետո»,- գրել է Մակրոնը X-ում։

Նա շնորհակալություն է հայտնել Օմանի իշխանություններին իրենց միջնորդական ջանքերի համար, պետական ​​ծառայություններին և քաղաքացիներին, որոնք անխոնջ մոբիլիզացվել են և այդպիսով նպաստել նրանց վերադարձին։

Իրանի իշխանությունները նրանց ազատ էին արձակել բանտից նոյեմբերին, բայց թույլ չէին  չտվել լքել երկիրը: Նրանք ավելի քան երեք տարի կալանքի տակ էին պահվել լրտեսության մեղադրանքով, որը Փարիզը համարում էր անհիմն։

Ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել էին, որ նրանք այդ ժամանակ անվտանգ պահվում են Թեհրանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը։

40-ամյա գրականության ուսուցչուհի Քոլերը և նրա 70-ամյա զուգընկեր Փարիզը ձերբակալվել էին 2022 թվականի մայիսի 7-ին՝ Իրան կատարած զբոսաշրջային ուղևորության վերջին օրը։

Նրանք պահվել են Թեհրանի Էվին բանտի 209-րդ բաժնում, որը համարվում է քաղբանտարկյալների համար նախատեսված։

Ըստ France 24-ի`Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ նրանք երեքշաբթի լուսաբացին լքել են Իրանը Ֆրանսիայի դեսպանի հետ դիվանագիտական ​​​​շարասյան մեջ և «այժմ գտնվում են Ադրբեջանում»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի