Հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը. Արա Պապյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 14:00
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան
20.08.2026 | 14:00
Մի տուն Տաշիրում ու 1992-ի մի մեքենա. ինչ ունեմ` դա է. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:52
Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:20
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:16
Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:08
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին
20.08.2026 | 13:01
Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով
20.08.2026 | 12:59
Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ
20.08.2026 | 12:53
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
20.08.2026 | 12:50
ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, Լիբանանում զանգվածային ցույցեր են, վերջին մի քանի տարիների ընթացքում, թերևս, ամենամեծամասշտաբայինը: Երկիրը տնտեսական և սոցիալական կոլապսի եզրին է: Այս իրավիճակը, կարծում եք, կհանգուցալուծվի՞, թե՞ երկրում իշխանափոխության վտանգ կա:

– Այն, ինչ տեղի է ունենում այսօր Լիբանանում, ըստ էության, կանխատեսելի էր, և շատերը կանխատեսել էին, որովհետև ակնհայտ էր՝ այն գործընթացները, որ սկսվել էին արաբական աշխարհում, հատկապես՝ հարևան Սիրիայում, պիտի որոշակի ազդեցություն ունենային Լիբանանի վրա: Պետք է հաշվի առնենք նաև, որ Լիբանանի ներսում բավականին հակասություններ կային կուտակված, բացի այդ՝ իր կառուցվածքի խնդիրը՝ կրոնա-համայնքային: Որոշակի փոփոխություններ, իհարկե, կարծում եմ՝ կլինեն, իշխանությունները պետք է այդ փոփոխություններն իրականացնեն, բայց սա քիչ է, որովհետև տնտեսական վիճակն է ամենակարևորը: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ հարևան Իսրայելը շահագրգռված է, որպեսզի անկայունություն լինի Լիբանանի ներսում, այսինքն՝ իրենք իրենցով կզբաղվեն և չեն կարողանա ավելի հակադրվել, հատկապես՝ «Հըզբալլահ»-ի հարցում Հարավային Լիբանանում: Այնպես որ՝ կարծում եմ, այդ երևույթը որոշակի հետևանքներ թողնելու է առաջիկայում Լիբանանում:

– Ձեր կարծիքով՝ Իսրայելը կարո՞ղ է սադրանքի գնալ՝ ռազմական գործողությունների տեսքով: Վերջին շրջանում և՛ Լիբանանի օդային սահմանն է խախտել, և՛ լիբանանյան տարածքային ջրեր է մտել:

– Հնարավոր է, որովհետև մենք տեսնում ենք, որ Իսրայելը հետևողականորեն, իր տեսանկյունից՝ իրեն սպառնացող վտանգները չեզոքացնում է: Իսրայելը կարող է գնալ որոշակի քայլերի: Ես չեմ կարծում, որ կլինեն լայնածավալ գործողություններ, բայց կետային որոշակի հարվածներ կլինեն, ինչը պարբերաբար անում է: Բայց ես կարծում եմ, որ Իսրայելը շատ ավելի մեծ ծրագրերի հետևից է, և դրա մասին ուղղակի ու անուղղակի տարբեր քաղաքական գործիչներ հայտարարել են՝ աջակցել քրդերին և հնարավորինս քրդական որևէ միավոր ստեղծել՝ լինի դա պետության տեսքով կամ, գոնե, սկզբում ինքնավարության տեսքով, սա է առաջնային խնդիրը, որին պիտի հետամուտ լինի Իսրայելը:

– Անկարան և Վաշինգտոնը, փաստորեն, համաձայնություն ձեռք բերեցին ժամանակավոր հրադադարի մասին: Չնայած դրան՝ Թուրքիան շարունակում է հարձակումները: Հրադադարի համաձայնությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Իհարկե՝ միշտ հրադադարի առկայությունն ավելի կարևոր է, քան պատերազմի, որովհետև զոհեր չեն լինում: Բայց պիտի հաշվի առնենք, որ սա ընդամենը 5-օրյա դադար է, և հակասությունները, որ կային, և այն նկրտումները, որ Թուրքիան ուներ, շարունակում է պահպանել: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ քրդերը ստիպված եղան լեզու գտնել Ասադի զորքերի հետ, և արդեն տեղեր կան, որտեղ Սիրիայի պետական բանակը և թուրքական ուժերը կա՛մ բախումների մեջ են, կա՛մ դիմակայության: Սա կարող է 5-օրյա ժամկետը լրանալուց հետո ավելի սրել վիճակը: Պիտի հաշվի առնենք նաև, որ թեև Ռուսաստանն օգտվող կողմ է, որովհետև այդ կերպ՝ Ասադի ազդեցության տարածման միջոցով, կարողանում է նաև իր ազդեցությունը տարածել, բայց ՌԴ-ն ևս կանգնում է երկընտրանքի առջև, որովհետև նաև Թուրքիային չի ուզում մեծապես հակադրվել: Եթե Ասադն ու Էրդողանը հակասության մեջ մտնեն, ՌԴ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել:

– Վերջերս Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ընդհանրապես տեսլական չունի, թե որն է հակամարտության կարգավորումը, նույնիսկ Հայաստանի իշխանություններին ինչ-որ դավաճանական քաղաքականության մեջ մեղադրեց: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես նրա հայտարարությունները, որոնք Հայաստանում մեծ աղմուկ են բարձրացնում:

– Աղմուկ են բարձրացնում, որովհետև դրանք խիստ վիրավորական են և տեղին չեն: Նիկոլ Փաշինյանը հաստատ դավաճանական դիրքորոշում չունի, որովհետև վերջին պաշտոնական տեսակետը, որ արտահայտվել է, մարտի սկզբին նույն Ստեփանակերտում էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց 3 սկզբունքների և 6 տարրերի հստակեցման անհրաժեշտության մասին: Սրանք այն սկզբունքները և տարրերն են, որոնք ներառված են Մադրիդյան սկզբունքների մեջ, այսինքն՝ փաստաթուղթ, որը բանակցությունների հիմք է 2007 թվականի նոյեմբերից՝ Քոչարյանից սկսած՝ ներառյալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ամբողջ շրջանը: Եվ եթե դիրքորոշումը դավաճանական է, հողեր հանձնելու է, ուրեմն առաջին հերթին պիտի ասվեր այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթն ընդունվեց որպես հիմք: Գոնե առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ այդ փաստաթղթի հիման վրա է լուծվելու հակամարտությունը, պիտի հստակեցվի: Հիմա դա անորոշ դիվանագիտական, խուսափողական դիրքորոշում է՝ մերժում չի նախկին փաստաթղթի, բայց, միևնույն ժամանակ, հաստատում չի: Իսկ հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը: Այնպես որ՝ Բալասանյանը ճիշտ կաներ՝ Փաշինյանի քննադատելուց առաջ քննադատեր նախորդ երկու նախագահներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան