Ինը ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 79 մլրդ 200 մլն դրամ է. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կիսամյակային կատարողականը ներկայացնելիս մենք ունեինք 63 միլիարդ գերակատարման ցուցանիշ։ Տարվա ընթացքում գերակատարման արդյունքները, որ պլանավորվել էր 62 միլիարդ, ըստ էության, կիսամյակով ենք ապահովվել, բայց դա չի նշանակում, որ նույն տեմպերը պահպանվելու են: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Եթե ունեինք 63 միլիարդ կիսամյակով գերակատարում, ապա մենք ունենք գերակատարման ցուցանիշ 52.9 միլիարդ՝ 9 ամսով կամ 5.2 տոկոս ավելի՝ առաջին կիսամյակով ճշտված ցուցանիշի հանդեպ։ Մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 միլիարդ դրամի, բայց մոտավորապես եղել է 10 միլիարդ, այսինքն՝ տեմպերը գնալով շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանի խոսքով՝ 9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է։ Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականի 9 ամիսների կատարողականը եղել է 887 միլիարդ 700 միլիոն դրամ, իսկ 2019 թվականի 9 ամիսներով ունենք 1 տրիլիոն 79 միլիարդ 200 միլիոն դրամ կամ բացարձակ թվով՝ 191.5 միլիարդ դրամի գերակատարում:

«ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշը նախորդ տարվա 9 ամիսներին եղել է 72.5 միլիարդ, այս տարի՝ 86.7 միլիարդ։ Հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք նախորդ ժամանակաշրջաններում գանձված կանխավճարների հաշվին»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների թեմային՝ Դավիթ Անանյանը նշեց, որ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում տպվել է 85 միլիոն 499 հազար 795 ավելի ՀԴՄ կտրոն կամ, նախորդ համադրելի ժամանակահատվածի համեմատ, 37.7 տոկոսով ավելի։

2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ստուգման ցուցակում ՊԵԿ-ն ընդգրկել է 900 հարկ վճարողի:

«Ստուգման հանձնարարագրերն այսօրվա դրությամբ 1004-ն են, ավարտված ստուգումները 701-ն են, որից 550-ը դարձել են անբողոքարկելի, իսկ բողոքարկված ստուգման ակտերը 151-ն են, 303 ստուգում գտնվում է ընթացքի մեջ։ 701 ստուգմամբ պետական բյուջե առաջադրվել է ավելի քան 58 միլիարդ դրամ ավելի պարտավորություն, 550 անբողոքարկելի ակտերով արձանագրված գումարը 2 միլիարդ 630 է, դեռևս անբողոքարկելի չդարձած 151 ստուգման ակտերով գումարը կազմում է ավելի քան 55.8 միլիարդ»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանը, միաժամանակ, նշեց, որ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում կատարվել է ավելի քան 9 հազար ընթացիկ ստուգում՝ լուծարային ստուգումներ, չգրանցված աշխատողների ստուգում, ելակետային տվյալներ, ակցիզային դրոշմանիշներ և այլ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան