1000 դրամների հիմնադրամում կամայական մոտեցումներո՞վ են փոխհատուցում. պարզաբանում ՊՆ-ից

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

2017 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ՝ 1000 դրամների մասին օրենսդրական փաթեթը։ Այս պահի դրությամբ ապահովագրության հիմնադրամի շահառուներն են 19 զոհված զինծառայողների ընտանիքներն ու ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 3 զինծառայող։

Ուսումնասիրելով զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ցանկը՝ նկատեցինք, որ դրանում ընդգրկված է մեկ զինծառայող, որը զոհվել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից։ Պաշտպանության նախարարությանը գրավոր հարցում ուղարկեցինք՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք նախատեսվա՞ծ է հիմնադրամի միջոցներով աջակցել նաև ոչ պատերազմական իրավիճակում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին։ Նախարարությունից պատասխանեցին, թե զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի համաձայն՝ գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված կամ մահացած զինծառայողների՝ շահառու հանդիսացող ընտանիքի անդամներին, ինչպես նաև նույն հանգամանքներում վնասվածքի կամ խեղման հետևանքով աշխատունակությունը կորցնելու հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամներին։

Քանի որ ծառայակցի կրակոցից զոհվելու դեպքի մասին հիշատակված չէր, խնդրեցինք հստակեցնել, թե ինչ չափանիշներով է նման դեպքերում որոշումը ընդունվում, ինչու ծառայակցի կրակոցից զոհված ՊԲ զինծառայող Արայիկ Իգորի Սարգսյանի ընտանիքը հիմնադրամի շահառու է, իսկ օրինակ՝ կրկին ծառայակցի կրակոցից զոհված ՊԲ պայմանագրային զինծառայող Նարեկ Զավենի Հակոբյանի ընտանիքը՝ ոչ: Մեր գրավոր հարցմանը, սակայն, ՊՆ-ից թերի են պատասխանել․ «Պայմանագրային զինծառայող Նարեկ Զավենի Հակոբյանը զոհվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, դեպքը տեղի չի ունեցել հակառակորդի հետ շփման գծում՝ ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, նա ընդգրկված չի եղել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ցուցակում»,- ասված է պատասխանում։

Նկատենք, որ այդպես էլ հիմնավորված չէ, թե ինչու է վերը նշված դեպքում մոտեցումն այլ եղել: Պն-ից հայտնել են նաև, որ Հակոբյանի ընտանիքի անդամները չեն կարող հանդիսանալ հիմնադրամի շահառու, սակայն զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով վճարվել են հուղակավորության հետ կապված ծախսերը, ինչպես նաև միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը՝ 2 միլիոն դրամի չափով։

Ինչ վերաբերում է մեր հարցի առաջին մասին, որն անպատասխան էր մնացել, այս անգամ բանավոր հարցմամբ դիմեցինք ՊՆ։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնեցին՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ սպանված ցանկացած զինծառայողի ընտանիք համարվում է հիմնադրամի շահառու, իսկ Նարեկ Հակոբյանի ընտանիքը չէր կարող համարվել շահառու, քանի որ ծառայակցի կողմից կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել վրանային հավաքների ժամանակ և ոչ թե մարտական հերթապահություն իրականացնելիս։ Ստացվում է՝ եթե զինծառայողը զոհվել կամ սպանվել է դիրքերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել դեպքը, վերջինիս ընտանիքը համարվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու, իսկ եթե զինծառայողի հետ միջադեպ է եղել ոչ մարտական հերթապահության ժամանակ՝ հիմնադրամի շահառուների ցանկում նա չի կարող ներառվել։

 

 Սեդա Ղուկասյան