«Փաշինյանի արձանը կարող է այլ կերպ մեկնաբանվել՝ կապված Իջևանի դեպքերի և Ամուլսարի հետ»․ մշակութային մարդաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր որևէ հուշարձանային լանդշաֆտ պատվիրելը միայն իշխանության ձեռքում չէ։ Դա կարող է անել նաև հասարակությունը։  Այստեղ, անկախ մեզանից, առնչվում ենք այն հարցին, թե ովքեր են հերոսները և ով է իրավասու կարգել այդ հերոսներին։

Պետք է դիտարկել նաև այն հարցերը, թե ովքեր են դնում արձանները և որքանով է այսօրվա արձանային լեզվին հարիր որևէ քաղաքական դեմքի արձանը դնելու գաղափարը։

Այս մասին այսօր «Հերոսների արձաններ, իսկ ովքե՞ր են հերոսները» թեմայով քննարկման ընթացքում նշեց մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը։

«Արձանների միջոցով իշխանավորներին հաստատելու և նրանց իշխանությունը տարածելու մոտեցումը վերևից ներքև իջնող մոտեցում է։ Այդպես է եղել ամբողջատիրական համակարգերի ժամանակ։ Ցանկացած ամբողջատիրական համակարգին հարիր լեզուն հենց այն է, որ հերոսներին որոշում է իշխանությունը և արձանը հենց ինքն է դնում։ Այսօր ունենք հետաքրքիր երևույթ, երբ հերոսին որոշում են, ենթադրում եմ, ինչ-որ մարդիկ»,- ընդգծեց մշակութային մարդաբանը։

Անդրադառնալով Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրված  Նիկոլ Փաշինյանի քանդակին, որտեղ նա պատկերված է իր հեղափոխական կերպարով՝ ուսապարկով ու գլխարկով, Գայանե Շագոյանը նշեց․ «Իջևանի անտառահատումների հետ կապված՝ հաստատ կգտնվի  մարդկանց խումբ, որը կասի, թե Նիկոլ Փաշինյանը հերոս չէ, Ամուլսարի հետ կապված՝ այդ խումբն ավելի կընդլայնվի, և արձանը կարող է լրիվ հակառակ մեկնաբանություն ստանալ»։

Մշակութային մարդաբանի կարծիքով՝ արձանները քաղաքի հասցեատերերն են։

«Այսօր, երբ մեկին հերոս ես կարգում և դրանով ուզում  ինչ-որ բան ասած լինել,  դա ասում ես միայն քո՞ քաղաքացիներին, թե զբոսաշրջիկներին, այն դեպքում, երբ զբոսաշրջությունը հայտարարվում է որպես առաջնահերթ ճյուղ։ Այդ բազմաթիվ անորակ արձանները, որոնք կանգնած են, ըստ էության, ոչ մի խմբին ուղղված ասելիք չունեն, չնայած՝ ճաշակը քննարկելու հարց է»,- ասաց Գայանե Շագոյանը։

Մշակութային մարդաբանն արտասահմանյան փորձը ներկայացրեց՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օրինակով, որտեղ տեղադրված են համաշխարհային անուն ունեցող անձանց հուշարձանները, որոնցից ցանկացածն ասելիք ունի։ Ըստ նրա՝ տվյալ դեպքում օտարազգի այցելուների համար քաղաքը հարազատ է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան