Հայաստանի հանրության կողմնորոշումը ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև՝ ըստ սեռային, տարիքային և բնակավայրերի բաշխվածության

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Հայաստանի հանրության 33 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը, 32 տոկոսը՝ ԵՏՄ-ին, իսկ 10 տոկոսը դեմ է արտահայտվել նշված կառույցներից որևէ մեկին Հայաստանի անդամակցությանը։ «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվեցին լրագրողների հետ հանդիպմանը։

Սոցիոլոգիական հարցում 2017-ի մայիսին հանրապետության ողջ տարածքով իրականացվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության ներգրավմամբ։ Հետազոտությունն իրականացվել է 1200 հոգու շրջանում, իսկ ստացված տվյալները համեմատվել են նախորդ երեք տարիներին իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ։

2017-ին 2016-ի համեմատությամբ նվազել է ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը 41-ից դառնալով 33 և աճել ԵՏՄ-ի կողմնակիցների թիվը՝ 25-ից դառնալով 32։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 2017-ին ԵՄ-ի կողմնակիցների թիվը ավելի մեծ է, քան 2016-ին, սակայն ավելի ցածր է, քան 2014-15 թվականներին։

Ստացվում է, որ չորս տարիների ընթացքում, բացառությամբ 2016-ի, տեղի է ունեցել ԵՄ-ի կողմնակիցների թվի աճ, միևնույն ժամանակ ԵՏՄ կողմնակիցների թվի նվազում, օրինակ՝ 2014-ին ԵՏՄ-ի կողմնակիցների թիվը կազմել է 38 տոկոս, իսկ 2015-ին՝ 36 տոկոս։

Ռուբեն Սագսյանն իր խոսքում նշեց, որ հարցումն իրականացվել է 18-ից բարձր խումբ կազմող քաղաքացիների հետ։ Ինչ վերաբերում է ըստ բնակավայրերի և այլ խմբերի քաղաքացիների կողմնորոշմանը՝ ԵՏՄ, թե ԵՄ, Ռուբեն Սարգսյանն ասաց․ «ԵՄ-ի կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան քաղաքացիներն են, մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ, հիմնականում քաղաքային բնակավայրերի բնակիչներ, որոնք ըստ ամսական եկամուտի ունեն 180 հազար դրամ և ավելի»։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի կողմնակիցներին, ապա բանախոսի ներկայացմամբ վերջիններս 40 տարեկանից բարձր քաղաքացիներն են, հիմնականում՝ արական սեռի, գյուղական բնակավայրերի բնակիչներ, որոնք ունեն մինչև 150 հազար միջին ամսական եկամուտ։ Սարգսյանի համոզմամբ՝ սա բացատրվում է նրանով, որ գյուղական համայնքների բնակիչները հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն են, որոնք «ԵՏՄ-ն դիտարկում են որես ԽՍՀՄ-ը վերականգնելու միջոց»։

Հետազոտության մեջ ներառվել է նաև միջազգային կառույցներին անդամակցության շուրջ հասարակական վերաբերմունքը, ըստ որի՝ ՌԴ-ին որպես ոչ բարեկամ երկիր է դիտարկել հարցվածների 46,8 տոկոսը, որոնք էլ նախապատվություն են տալիս ԵՄ-ին անդամակացելուն: «Եթե դիտարկում ենք բարեկամ և թշնամի պետությունների նկատմամբ ընկալումները, ապա դրական տրամադրվածությունը հիմնականում ԵՄ անդամ երկրների, քան ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ է»,- նկատեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Ըստ մարզային բաժանման՝ ԵՄ-ին անդամակցության կողմնակիցների ամենամեծ թիվը Տավուշում է՝ 43,8 տոկոս, իսկ ԵՏՄ-ին կողմնակիցների ամենամեծ թիվը՝ Լոռու մարզում՝ 50 տոկոս։ Factor.am-ի հարցին, թե որն է տարբերությունը, որ Տավուշում ԵՄ-ի կողմնակիցներն են ավելի շատ, իսկ Տավուշից ոչ այնքան հեռավորության վրա գտնվող Լոռու մարզում հիմնականում ԵՏՄ կողմնակիցներ են, Սաքունցը պատասխանեց․ «Տավուշը սահմանամերձ բնակավայր է, և այնտեղ սահմանային իրավիճակի լարվածությունը մեծ ազդեցություն ունի, ես արդեն նշեցի, որ մարդիկ ՌԴ-ն նույնականացնում են ԵՏՄ-ի հետ, և սպառազինության վաճառքն էլ մեծ դեր ունի, որ հիմնականում կողմնորոշումը դեպի ԵՄ է»։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ն նախընտրող Լոռու մարզին, ապա Սաքունցը նկատեց, որ հավանական է, որ միգրացիայի հոսքերը մեծ դեր ունեն, նաև հավելեց, որ ծագումով լոռեցի օլիգարխները հիմնականում ՌԴ-ում են գործում, ինչն էլ մեծ դեր ունի։ Ամփոփելով չորս տարիներին կատարված հետազոտության արդյունքները Արթուր Սաքունցը նկատեց, որ 2013 սեպտեմբերի 3-ից հետո, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց ԵՏՄ-ին անդամակցության մասին, ապա այդ միության աջակցիների թիվը Հայաստանում չորս տարիների ընթացքում նվազել է, և աճել ԵՄ-ին անդամակցության կողմնակցիների թիվը։ Բանախոսի կարծիքով՝ քաղաքացիների կողմնորոշման հարցում մեծ դեր է ունեցել 2016-ի ապրիլյան պատերազմը և ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական սպառազինության վաճառքը։ «Կողմնորոշումների հարցում մեծ դեր ունի նաև ՌԴ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ՌԴ-ն նույնականացվում է ԵՏՄ-ի հետ, գնալով կողմնորոշումները ավելի են հստակեցվել, ինչպես ըստ սեռի, կրթության, տարիքի, խավի»,- ասաց Սաքունցը։

 

Սեդա Ղուկասյան