Վարչապետը հանձնարարել է Բնապահպանության տեսչական մարմնին՝ Ամուլսարի տարածքում ստուգումներ անցկացնել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Մենք չենք կարող անտեսել և արհամարհել բնապահպանական այն ռիսկերը և մտահոգությունները, որ մենք ունենք։ Բացառված է՝ մենք չենք կարող դա արհամարհել։ Իմ դիրքորոշումն է՝ եթե հանքի շահագործումն անվտանգ է բնապահպանական և մյուս չափանիշներով, ապա հանքը կարող է շահագործվել, իսկ եթե հանքի շահագործումն անվտանգ չէ՝ չի կարող շահագործվել։ «Լիդիան Արմենիան» ասում է, որ ինքը երաշխավորում է»,- «Ամուլսարի հարցով ուղիղ եթերում՝ քաղաքացու հետ զրուցելիս», ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ հնարավոր չէ հաշվի չնստել նաև տնտեսական հանրության մտահոգությունների հետ՝ եթե մենք այս հարցի շուրջ ճիշտ որոշում չորդեգրենք, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար․ «Մենք չենք կարող արհամարհել նաև անվտանգության ոլորտի ռիսկերը»։

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին խնդրեց ապաշրջափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները։ «Հանձնարարական եմ տվել Բնապահպանության տեսչական մարմնին՝ Ամուլսարում սկսել ստուգումներ։ Շրջակա միջավայրի նախարարը նաև ELARD-ի եզրակացության վրա հիմնվելով՝ մի շարք հարցեր է բարձրացրել և այդ հարցերի պատասխանը գտնելու որոշակի լիազորություններ ունի տեսչական մարմինը։ Այդ ստուգումների արդյունքում տեսականորեն մի քանի տարբերակ կարող է լինել՝ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է։ Տարբերակ երկրորդ՝ կան խախտումներ և անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների, ինչը նշանակում է, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի ծագի, և կվերացվեն անճշտությունները, երրորդ տարբերակն է՝ խախտումները և անճշտությունները հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի և խոսք կգնա նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ»,- ներկայացրեց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի կառավարությունը ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար․ «Ցանկացած պահի կարող ենք գնալ ջրի, հողի նմուշ վերցնել և կառավարությունն ունի լծակներ դրանց ընթացք տալու և աշխատանքները դադարեցնելու համար։ Մոնիթորինգի ընթացքում մենք կներգրավենք շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին և «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները համաձայնվեցին, որ իրենց մոնիթորինգի սարքերի կնքմանը ներգրվեն Հայաստանի կառավարությունը, ջերմուկցիներին և այլն։ Եթե մենք ստուգումների արդյունքում տեսնում ենք, որ հանքի շահագործնման բավարար հիմքեր չկան՝ կամ ժամանակ ենք տալիս թերությունները շտկելու և չի շտկվում, հանքը փակվում է, եթե պարզվում է՝ առանց նախագծային փոփոխությունների հնարավոր չէ շտկել թերությունները, պետք է տեղի ունենա նոր ՇՄԱԳ։ Դեմ եմ տարբերակին՝ հանքը միանգամից փակել, քանի որ այդպիսով մեր երկրի համար առաջանալիք ռիսկերի կառավարման ղեկը բաց ենք թողնում մեր ձեռքից։ Եթե ասում ենք՝ բոլորդ հավաքվեք, գնացեք այստեղից, ուրեմն՝ կառավարման ղեկը տալիս ենք ուրիշներին, այսինքն՝ դուք քննարկեք, կորոշեք ինչ իրավիճակ է։ Եթե մենք գնում ենք իմ ասած ճանապարհով, մենք բոլոր ռիսկերի կառավարման ղեկը պահում ենք մեր ձեռքերում; Եթե տեսնենք այդ ռիսկերը համապատասխանում են հոռետեսական տվյալներին, Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս այս խնդիրը լուծելու»,- ասաց վարչապետը։

Ռոբերտ Անանյան