Օդում մնացած խոստումներ․ «Խաղողագործների միության» նախագահը բարձրաձայնում է ոլորտի խնդիրները

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանի համոզմամբ՝ խաղողագործությունը, թեև Կառավարության որոշմամբ, համարվել է գերակա ճյուղ, սակայն այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, իսկ խաղողագործներն իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ։ Այս մասին այսօր հրավիրված աասուլիսի ժամանակ ասաց  միության նախագահ Արտակ Սարգսյանը՝ նշելով, որ թեև սահմանվել է խաղողի գնի մթերման որոշակի աճ, բայց դա չի լուծում խաղողագործների խնդիրները։

«Խաղողագործները դիմում են վերամշակողներին, փորձում են գնի հետ կապված պայմանագրային պարտավորություններ սահմանել, այդ վերամշակողները մատնացույց են անում Երևանի կոնյակի գործարանին և նշում՝ ինչ գնով ընդունում են, դրանով էլ իրենց բերքը կընդունեն։ Բայց չէ՞ որ կա մրցակցության խնդիր․ եթե լիներ մրցակցություն, մենք կունենայինք խաղողի գնի աճ»,- ասաց  Սարգսյանը՝ կարևորելով խաղողագործության զարգացման համար պետության  կողմից կիրառվող անհրաժեշտ գործիքները, այդ թվում՝ խաղողի գնի սուբսիդավորումը։

«Հայաստանի խաղողագործների միության» նախագահի խոսքով՝ թեև ՀՀ օրենքով հստակ ամրագրված է, որ հայկական կոնյակը և գինին պետք է արտադրվեն բացառապես հայկական խաղողով, սակայն այս հարցում պատշաճ վերահսկողություն չկա, ինչի պարագայում չկա ազատ մրցակցություն և խաղողի գնի աճ։

«Անհայտ ծագում ունեցող, բայց հայկական գինու և կոնյակի արտադրության տակ արտադրություն ունենք, որն առաջինն է խոչընդոտում հայկական գինեգործությանն ու կոնյակագործությանը։ Բայցի այդ, գարնանը խոստացան, որ հրթիռային և հակակարկտային պիլոտային ծրագիր կանեն, բայց այդ խոստումը մնաց օդից կախված։ Խոստացան նաև,  որ բազմամյա կուլտուրաների համար՝ այդ թվում խաղողի և ծիրանի, պետք է ներդրվի ապահովագրություն, այդ խոստումը ևս  մնաց օդից կախված»,-ասաց  Սագսյանը։

Խոսելով  խաղողագործության ձեռքբերումների մասին՝ Սարգսյանն առանձնացրեց  այն, որ վաղ գարնանից խաղողագործների հետ կնքվում են պայմանագրեր, որտեղ հստակ նշված է մթերվող խաղողի գինը։

Որպես ձեռքբերում Սարգսյանը նաև առանձնացրեց վերամշակող ընկերություններին սուբսիդավորմամբ տրվող գումարը, որով նրանք կարողանում են խաղող մթերել։