«Նոր ՇՄԱԳ-ը բարդ է նախարարության համար, որովհետև այն մի անգամ արդեն եղել է դրական»․ Ինգա Զառաֆյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը

-Տիկին Զառաֆյան, վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում չկա։ Ըստ Ձեզ ինչո՞ւ է հապաղում նախարարությունը։

-Դա շատ բարդ գործընթաց է հենց նախարարության համար։ Որովհետև անցյալ տարի շրջակա միջավայրի և ընդերքի տեսչական մարմինը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի չեղյալ համարվի արդեն իսկ տրված ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը, որովհետև նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Բայց նախարարությունը մերժել է դիմումը։ Մեկ տարի անցավ։ Մենք ունեցել ենք շատ լուրջ քաղաքական գործընթաց։ Եթե ճանապարհների բլոկադան չլիներ, մենք կգնայինք այլ ճանապարհով։ Հեղափոխությունից հետո մենք ունենք նոր իրավիճակ, և մարդիկ հասկացել են, որ պետք է իրենց կարծիքի հետ հաշվի նստեն։ Եվ Ամուլսարի ճանապարհի բլոկադան այդ կարծիքի արտահայտումն է։ Ինչո՞ւ։ Որովհետև փորձաքննության մեջ գրվում է, որ «Լիդիանը» 100-ից ավելի քննարկումներ է կազմակերպել տարբեր տեղերում ու միակ տեղը, որտեղ այդ քննարկումը չի կազմակերպել, Ջերմուկն է։ Մեկ, թե երկու անգամ կազմակերպել է, իհարկե, բայց դա 2011 թվականին էր։ Մենք ունենք տեսագրություն այդ քննարկումների, պաշտոնական հասարակական լսումը, որ պարտադրված է ՇՄԱԳ-ի գործընթացով, չի եղել, ուղղակի նրանք հանդիպել են մարդկանց հետ։ Այնտեղ բախումներ են եղել, սկանդալային այլ իրավիճակներ են եղել։ Հասկանալի էր, որ էդ քննարկումը դժվար է կազմակերպել, որովհետև Ջերմուկը կենսաբանական առողջարան է։ Մենք նման քաղաք չունենք, այնտեղ ամեն ինչ մասնագիտացված է, ավելին, ամբողջ շրջակա հարևան գյուղերը սպասարկում են հենց Ջերմուկին։ Եվ եթե Ջերմուկը որպես առողջարան չի կարող գոյատևել, մենք կկորցնենք աշխատատեղեր, ներդրումները։ Ահա ինչու ջերմուկցիները շահագրգռված են, որպեսզի իրենց քաղաքը մնա։

-Վարչապետը դիմել էր Շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի մինչև սեպտեմբերի 3-ը հասկանան՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՝ ոչ։ Այսօր արդեն պարզ է, որ նախարարությունը դեռ չի կողմնորոշվել։ Ձեր կարծիքով ինչու՞։

-Ասում եմ, որովհետև նրանք հենց անցյալ տարվանից պնդում են, որ նրանց եզրակացությունը ճիշտ է, նոր փորձաքննության կարիք չկա։ Եթե նրանք չեղյալ համարեն այդ եզրակացությունը, ուրեմն իրենց մի տարվա գործընթացը հակասում է այդ դիրքորոշմանը։ Իմ կարծիքով՝ նախարարությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բայց էդ պատասխանատվությունն իրենցն է։ ՇՄԱԳ-ը տալիս է Շրջակա միջավայրի նախարարությունը, ում ուզում է դիմի, ուզում է գիտական կազմակերպություններին, ուզում է՝ «Էլարդի» փորձագետներին, մեկ է ՇՄԱԳ-ը տալիս է ինքը։

-Ձեր կարծիքով ինչո՞ւ նույնիսկ ակադեմիական հաստատությունները միասնական չեն Ամուլսարի շահագործման վնասների մասին իրենց գնահատականներում։ Օրինակ, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը դեմ է, իսկ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ կողմ։ ԳԱԱ-ն ընդհանրապես դիրքորոշում չի հայտնում՝ ասելով, որ մեկ օրում չեն կարող դիրքորոշում հայտնել։

-Երկրաբանության ինստիտուտը, որպես այդպիսին, չի տվել եզրակացություն, և էկոլոգանոոսֆերային կենտրոնը նույնպես չի տվել եզրակացություն։ Եզրակացություն տվել է էկոլոգանոոսֆերային կենտրոնի տնօրենը, որը, որպես գիտնական, դեմ է այս ծրագրին և հիմնավորում է իր դեմը։ Երկրաբանության ինստիտուտի տարբեր աշխատակիցներ նույնպես դեմ են։ Բայց ես ուզում եմ ասել, որ 2012-ին, երբ Սևանի հանձնաժողովը բացասական կարծիք տվեց բնապահպանական ռիսկերի մասին, էդ բացասական կարծիքի հիմնական մասը տվել էր, -հիմա արդեն չկա ինքը,- Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը, որտեղ սեյսմիկ ռիսկերն էր նշել, ինչպես նաև բարձր ռադիոակտիվությունը։

-Դուք Ամուլսարանի շահագործման կողմնակից վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքում նահանջի նշաններ տեսնու՞մ եք։

-Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ ես ուզում եմ ասել, որ սա քաղաքական գործընթաց է։ Այս գործընթացում փորձագիտական հիմնավորումը հաշվի է առնվում այն դեպքում, երբ քաղաքական դիրքորոշում կա։ Ես չգիտեմ, թե քաղաքական ինչ դիրքորոշում ունի կառավարությունը, բայց նա փորձում է հարցը տեղափոխել փորձագիտական դաշտ, բայց դա չի ստացվում։

-«Լիդիանն» ասում է, որ արդեն 400 միլիոն դոլար է ներդրել Ամուլսարի շահագործման համար։ Եթե շահագործումը չեղյալ համարվի, այս գումարն ո՞վ պետք է վճարի «Լիդիանին»։

-Բիզնեսը երբ մտնում է ինչ-որ գործընթացի մեջ, ինքն իր ռիսկերը պիտի հաշվարկի։ Այդ ռիսկերին տեղյակ է եղել «Լիդիանը»։ Եվ ոչ միայն նա, նա բաժնետիրական ընկերություն է։ «Լիդիանը» բաժնետիրական ընկերություն է, ի սկզբանե, երբ «Լիդիանը» մտավ հանքարդյունաբերության ոլորտ, նրա երաշխավոր կազմակերպություն է եղել երկու խոշոր կազմակերպության, ինքը չկար հանքարդյունաբերության մեջ։ Այդ երկուսից մեկը Համաշխարհային բանկն էր և ապա՝ մեկ, թե երկու տարի հետո մտավ Եվրոպական Վերակառուցման և զարգացման բանկը։ 2012-ից այս երկու կազմակերպություններին բողոքներ են ուղարկվել, 2014-ին գնդեվազցիները բողոք են գրել նրանց և նշել, որ «Գեոթիմը» (այն ժամանակ «Լիդիանը» «Գեոթիմ» էր), չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Նրանց տված երաշխիքը պետք է պահպանել, որովհետև նրանք ևս պետք է պատասխան տան, նրանք են, չէ՞ եղել «Լիդիանի» հետ միասին։

-Մի խոսքով էս 400 միլիոն դոլարը մենք չենք վճարի։

-Թող դրա մասին մտածեն «Լիդիանի» երաշխավորները։

-Հավանաբար գիտեք, որ ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանի և նրա տեղակալի նկատմամբ։ Ձեր կարծիքով Իվանյանը քավության նոխա՞զ է, որի պատճառով վարչապետը հայտնվեց անհարմար դրության մեջ, թե իսկապես Իվանյանն անձնական շահագրգռություն է ունեցել, կանաչ լույս վառել «Լիդիանի» առաջ։

-Ես նոխազ բառը չէի ընդունի, որովհետև էստեղ նոխազ չկա։ Ինքը լրիվ պատասխանատվություն կրող մարդ է։

-Նկատի ունենք այն, որ վարչապետն ինքն էր նրանց ուսումնասիրությունների հիման վրա քարոզում Ամուլսարի շահագործման օգտին։

-Քանի որ դա շատ բարդ գործընթաց է, որտեղ շատ մարդիկ են ներգրավված եղել․․․ Ես ասում եմ, որ դա քաղաքական գործընթաց է, մեր նախագահ Արմեն Սարգսյանն է ներգրավված եղել, որը պաշտոնապես «Լիդիան Ինթերնեշնլի» խորհրդի անդամ էր։ Այս իրավիճակում շատ դժվար է ասել, թե ինչ ճնշում է եղել և որ կողմից, բայց որ միանշանակ իր անձնական նախաձեռնությունը չէր, դա պարզ էր բոլորի համար։

-Այսինքն, բոլոր դեպքերում նոխազի տարրեր կային։

-Դե հա, ուղղակի էդ բառը չեմ սիրում իր նկատմամբ, որովհետև ինքը պատասխանատվություն կրող մարդ է։ Ինչ-որ ճնշում լիներ, թե չլիներ, ինքն իր գործը պիտի աներ։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: