Դիվանագիտական ձախողում, թե՞ ինքնիշխանության արտահայտություն․ ինչո՞ւ 2-րդ Համաշխարհային պատերազմում 200 000-ից ավելի զոհ տված Հայաստանը չի մասնակցում տարելիցի միջոցառումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

600 հազար մասնակից պատերազմական գործողություններին, 200 հազարից ավելի զոհ, ռազմական գործողություններին մասնակցած 6 հայկական դիվիզիա, հերոսի կոչման արժանացած 103 հայ, 27 փառքի շքանշանի լրիվ ասպետ, 80 հազար անձ՝ շքանշանով և մեդալով պարգևատրված, 64 մարշալ, գեներալ ու ծովակալ՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցության թվային պատկերն է։

Ու չնայած հանգամանքին, որ Հայաստանը ԽՍՀՄ-ում բնակչության քանակի համեմատ պատերազմին մասնակցության ցուցանիշով առաջատար տեղ է գրավում, Երկրորդ համաշխարհայինի տարելիցի միջոցառումներին պաշտոնական Երևանը հրավեր չի ստացել կազմակերպիչներից։ Ավելին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ից 5-ը Լեհաստանի Կրինիցա Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։ Տեսակետներ են հնչում, որ Փաշինյանն իր չմասնակցելը պայմանավորել է ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի նախագահին լեհերի կողմից հրավեր չուղարկելու հանգամանքով։ Պուտինին լեհերը չեն հրավիրել նաև Երկրորդ համաշխարհայինի տարելիցի միջոցառումներին։ Իր հերթին Ռուսաստանի մերձավոր մեկ այլ պետության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ի համերաշխություն Պուտինի, չեղարկել է իր մասնակցությունը 80-ամյակի միջոցառումներին։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի պարզաբանմամբ՝ Հայաստանը չի հաստատել տնտեսական համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Երկրորդ համաշխարհայինի տարելիցի միջոցառումներին չմասնակցելը, ըստ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, պայմանավորված է հրավեր չստանալով։ Իսկ ահա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս առիթվ նշել է՝ մերժման խնդիր չկա։

«Ո՛չ, սա ինքնիշխանության արտահայտություն է։ Մենք չենք մերժել։ Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը և իրականացնում է, և  նաև ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները։ Երբ մենք համադրում էինք, մեզ պետք էր պարզապես գտնել՝ ինչպե՞ս վարվել բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությանը և ներքին գերակայություններին։ Սրանից ելնելով է, որ մենք այսպես վարվեցինք»։

Զոհրաբ Մնացականյանը թափանցիկ քննադատական ակնարկ է կատարել 80-ամյակի տարելիցի միջոցառումներին չհրավիրելու մասով՝ նշելով, որ Հայաստանը որոշակի նրբազգացություն ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի հարցում՝ հաշվի առնելով հայերի մեծ ներդրումը Խորհրդային Միության բանակի կազմում։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը փաստում է, որ հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհայինին եղել է ավելի մեծ, քան Խորհրդային Միության մյուս ժողովուրդներինը։ Հրավեր չստանալը պատմաբանը նաև հայկական կողմի աշխատանքի արդյունք է համարում․ «Եթե բնակչության թվով ենք վերցնում, ընդ որում՝ 1․4 միլիոն բնակչության պարագայում մասնակցությունը 21 տոկոսից ավելի է, երբ Խորհրդային Միության միջինը 18 տոկոսից ավելին է։ Ադրբեջանն ու Վրաստանն աշխատել են ավելի շատ բանակ ուղարկել հայերի, քան իրենց տեղի ժողովուրդներին, որովհետև  մեծ մասը կա՛մ խուսափել են, կա՛մ կարողացել են ճարպկորեն դուրս գալ։ Ճիշտ չէ Հայաստանին չհրավիրելը։ էստեղ միգուցե մեր դիվանագիտության մեղքն էլ կա՝ ոչ ակտիվ աշխատանքի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատականն ավելի խիստ է։ Նա քաղաքական մանիպուլյացիա է գնահատում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հիմնավորումը, թե տնտեսական համաժողովին չմասնակցելը ինքնիշխանության արտահայտություն է․ «Համաձայն եմ, որ չի գնացել ինչ-որ նկատառումով, բայց որ դա ինքնիշխանության արտահայտություն է, հաստատ չեմ կարող ասել, որովհետև գոնե արտաքին ընկալումն այն է, որ հանուն Ռուսաստանի չեն գնացել։ Իրենք ուրիշ բան կարո՞ղ են ապացուցել։ Էս փաստարկները արտաքին խաղեր են, մանիպուլյացիաներ են, ոչ տրամաբանական բացատրություն՝ նույն շարքից, թող ուրիշ բան ասի՝ ասի, չգիտեմ կհասկանանք ինչի համար։ Լուկաշենկոյի քայլը կամավոր քայլ է, բայց մերոնց քայլը հարկադրական է, մանավանդ որ Բելառուսի նախագահը քծնում է Ռուսաստանին, Հայաստանի ղեկավարության քայլը հարկադրական է՝ երկրի ներքին անկայունության պայմաններում Լեհաստանը դիտվում է ոչ թե որպես հակառուսական, այլ ազգային շահերը պաշտպանող եզակի պետություն, որին հովանավորում է ԱՄՆ-ը։ Այս պայմաններում Հայաստանը հարկադրաբար չի գնացել։ Հավանաբար, վախեցել են երկրի ներսում խժդժություններից, պիտի նկատի ունենալ՝ Քոչարյանին Պուտինն է շնորհավում ծնունդը, հեղաշրջման վտանգը կարող է և նկատի են ունեցել»։

Ըստ քաղաքագետի՝ իրականում դիվանագիտական ձախողում է թե՛ Երկրորդ համաշխարհայինի միջոցառումներին մասնակցելու հրավեր չստանալը, թե՛ Հայաստանի ղեկավարի կողմից տնտեսական համաժողովին մասնակցելուց հրաժարումը․ «Որ ձախողում է դիվանագիտության, միանշանակ է, բայց ես դա կապում եմ ոչ թե կամքի բացակայության հետ, այլ չիմանալու հետ, իրենց սեփական պատմությունը չիմանալու հետ։ Բացը հետևյալի մեջ է, որ նրանք Արևմուտքի հետ ազատ երկխոսության մեջ լինեն։ 30 տարվա ընթացքում Արևմուտքն իմանար, որ Երկրորդ համաշխարհայինը սանձազերծվել է Ռուսաստանի և Գերմանիայի կողմից այն մոդելով՝ իմպերիալիստական ձգտումների մեջ, ինչ որ 1920 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսաստանը կիրառեց Թուրքիայի հետ»։

Մինչդեռ, պատմաբան Մինասյանը, ի տարբերություն Լևոն Շիրինյանի, սատարում է Հայաստանի դիրքորոշումը՝ չմասնակցել առանց Ռուսաստանի անցկացվող միջոցառմանը․ «Տնտեսականին մասնակցելը մեծ դեր չէր կարող ունենալ, այն դեպքում, երբ Ռուսաստանն էլ չի մասնակցում, և տնտեսական ընդհանուր ֆորումում հարցեր քննարկել առանց Ռուսաստանի մասնակցության, ճիշտ չէր լինի։ Արադարացի եմ համարում, տնտեսական ֆորումին չմասնակցելը»։

Նկատենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հոբելյանական միջոցառումներին Լեհաստանում Հայաստանի նախագահներից ոչ ոք ներկա չի եղել։ Իսկ, օրինակ, Ռուսաստանի երկարամյա նախագահ Վլադիմիր Պուտինը 2009 թվականին մասնակցել է Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 70-ամյա տարելիցի հանդիսավոր միջոցառմանը։

Մանրամասները՝ տեսանյութում: