Վճարել եռակի թա՞նկ, թե՞ սպասել ու տուգանվել. ի՞նչ անել, եթե ՀԴՄ սարք չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
Բոլորը

Հսկիչ դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացումը, գործարարների համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Այս տարվա հունիսից սարքերը կարելի է ստանալ ոչ միայն ՀԴՄ ՊՈԱԿ-ից, այլև ցանկացած այլ վայրից՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից ու ընկերություններից։ Նախկին 160 հազար դրամի փոխարեն՝ ՀԴՄ-ներն այսօր 60 հազար դրամով են տրամադրվում։ Սակայն դա այն դեպքում, եթե տնտեսվարողը ՀԴՄ-ն համանուն ՊՈԱԿ-ից ստանա։ Այլ հարց է՝ ինչ անել, եթե ՀԴՄ ՊՈԱԿ-ում սարքերը վերջացել են, իսկ այլ վայրերից սարք գնելը կրկնակի կամ նույնիսկ եռակի թանկ է։

Օրինակ՝ list.am կայքում նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների մեկնարկային արժեքը 150 հազար դրամ է։ Ամենաթանկերը մինչև 250 հազար դրամ են հասնում։ Նման խնդրի բախվել է սեզոնային մանկական հագուստ վաճառող Մարիաննա Խաչատրյանը։ 2019-ի հունիսի 5-ին անհատ ձեռնարկատիրություն է բացել, որից օրեր անց դիմել է ՀԴՄ ՊՈԱԿ՝ հսկիչ դրամարկղային մեքենա ստանալու համար, սակայն մինչ օրս չի ստացել։

«Ասել են մի քանի օրից, երբ Ձեր հերթը հասնի, ՀԴՄ սարքը կտանք, նորմալ կաշխատեք, բայց արդեն 3 ամիս է անցել, կայքով ստուգում ենք, մեր հերթը դեռ չի հասել ու չգիտեմ՝ երբ է հասնելու։ Ապրանքը սեզոնային է, ու եթե մինչև սեպտեմբեր չվաճառեմ, այսպես ասած, մնալու է ինձ վրա։ Որոշեցի սկսել վաճառքը, և դրա պատճառով հարկային մարմինները եկան ու տուգանեցին 300․000 դրամով»,- նշեց Մարիաննա Խաչատրյանը:

Հարցին, թե ինչու ՀԴՄ ՊՈԱԿ-ից բացի, չի փորձել սարքն այլ տեղից ձեռք բերել, պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ՝ 150 հազար դրամի ապրանք կա խանութում: Ես ինչպե՞ս 200 հազար վճարեմ և գնեմ այդ սարքը, եթե իրենք ասում են, որ կարող են բերել 60 հազար դրամով, և ես արդեն իրենց վճարը կատարել եմ»:

Իր խոսքով՝ արած առևտուրը գրանցել է, տոկոսներն էլ նշել, որպեսզի եռամսյակի վերջում համապատասխան վճարումներ կատարի։ Ասում է՝ տուգանքը չի վճարելու։ Դեռ չի բողոքարկել, բայց պատրաստվում է։

Իր խնդիրը Մարիաննան ներկայացրել էր Սամսոն Գրիգորյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման տակ։ Օգտատերն արդեն մի քանի օր է՝ ակտիվ կերպով այս թեմային է անդրադառնում։ Նրա խոսքով՝ իրեն մի քանի տնտեսվարող է դիմել, ինչից հետո որոշել է խնդրի մասին բարձրաձայնել։ «Մեր խնդիրն այն է, որ չլինեն տուգանքներ, չլինի ահաբեկում, ոչ թե գան տուգանեն տնտեսվարողին, դրանից հետո մենք գնանք բողոքարկման ուղիներով, տնտեսվարողը ժամանակ ու ռեսուրսներ կորցնի, այլ կարողանա նորմալ իր գործունեությամբ զբաղվել։ Չէ՞ որ մենք ձգտում ենք տնտեսական հեղափոխության»,- ընդգծեց Սամսոն Գրիգորյանը:

Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր արձագանքել՝ նշելով, որ այս հարցը բազմաշերտ է, իսկ ՊԵԿ-ը հանդուրժող լինելու իրավունք չունի։ «Խնդիրն ավելի մեծ է։ Ամբողջ Կառավարության խնդիրն է և Կառավարությունը պարտավոր է հանդուրժող լինել, որովհետև խնդիրը գալիս է Կառավարությունից, ոչ թե տնտեսվարողից։ Ընդամենը 2-3 ամիս առաջ են ազատականացրել ՀԴՄ-ների ներմուծումը, այսինքն՝ յուրաքանչյուր գործարար կարող է ներմուծել և վաճառել, բայց, եկեք չմոռանանք, որ դա ուղղակի ինչ-որ ականջակալ կամ USB կրիչ չի, որ ներմուծես և վաճառես։ Դրան պետք է որոշակի ժամանակ՝ հայաֆիկացման, կոդերի համապատասխանեցման և բարդ շատ պրոցեսներ, որոնք անելու համար, ինձ մի ներկրող պատմեց, որ լավագույն դեպքում 7 ամիս է պետք»,- նշեց Սամսոն Գրիգորյանը:

Սարքերը ՀԴՄ ՊՈԱԿ-ից ձեռք բերելու դեպքում, ըստ մեր զրուցակցի, ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քանի որ այնտեղ ավելի հմուտ են և ՊՈԱԿ-ն արդեն իսկ ունի սարքերի հայաֆիկացման ծրագիրը։ ՀԴՄ ներկրող այլ անձանց կամ ընկերությունների դեպքում՝ սարքի հայաֆիկացման ծրագրային ապահովումն արվում է սեփական ուժերով, ինչն էլ ժամանակատար է։

Այսպես, ՀԴՄ ՊՈԱԿ-ում առկա ՀԴՄ սարքերն այս պահին ամբողջությամբ սպառված են։ Դրանց մի մասն անվճար տրամադրվել է սահմանամերձ բնակավայրերին։ Երեկ ՊԵԿ-ում այս թեմայով քննարկում էր՝ Դավիթ Անանյանի մասնակցությամբ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, քննարկման ավարտից հետո մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին 9 ընկերություն հայտ է ներկայացրել՝ ՀԴՄ ներկրելու համար։ Դրանցից մեկն արդեն փորձարկումների վերջնական փուլում է և, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, սեպտեմբերին ՀԴՄ-ների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում կլինի:

«Մինչ այդ, բնականաբար, կան դժգոհություններ, որ հարկային վարչարարությունը շատ ուժեղ է և քաղաքացիների մի մասին նաև տուգանքներ են եղել: Այս պահի դրությամբ՝ 9300 հայտ կա, որոնցով ցանկանում են ստանալ ՀԴՄ-ներ՝ ՀԴՄ ՊՈԱԿ-ից։ Դրանց մեծամասնությունը՝ մոտ 80%-ը, ունեն հին սերնդի ՀԴՄ-ներ։ Պարոն Անանյանը մեզ հավաստիացրեց, որ հայտ ներայացրած տնտեսվարողները, որոնք այսօր հին ՀԴՄ-ներով են աշխատում, որևէ վարչարարության չեն ենթարվի՝ չեն տուգանվի, քանի դեռ հայտ ներկայացրած այդ 9 ընկերությունները չեն անցնի համապատասխան գործընթացը, և նրանց չեն տրամադրվի նոր սերնդի ՀԴՄ մեքենաներ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն տնտեսվարողներին, որոնք հարկային տեսուչների կողմից արդեն տուգանվել են, պատգամավորը հորդորեց բողոքարկման մարմին դիմել և տուգանքը բեկանել։ «Ես վստահ եմ՝ այդ տուգանքը կբեկանվի։ Մոտ 5-6 դիմում եմ այս ընթացքում ստացել, որ տուգանվել են, և, կարծում եմ, որ այդ քաղաքացիները չեն սպառել վաղեմության ժամկետներն ու կարող են դիմել: Լիահույս եմ, որ կբեկանվի, որովհետև ինձ համար այս պահին հստակ է․ պետությունն է դրել պարտավորությունը, որ պետք է գործունեություն ծավալելիս ունենալ ՀԴՄ սարք։ Եվ եթե այսօր Հայաստանում գոյություն չունի ՀԴՄ սարք, ապա այո՛, ինչ-որ տեղ, տնտեսվարողը մեղավորություն չունի»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը նաև փոխանցեց ՊԵԿ նախագահի խոսքերը՝ կապված այն տնտեսվարողների հետ, որոնք գործունեությունը նոր են սկսել, չունեն հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ նորը դեռ ձեռք չեն բերել։ «Ես և մյուս ներկաները պարոն Անանյանից հասկացանք հետևյալը, որ ՊԵԿ-ն այս ընթացքում, մինչև այս խնդիրը չլուծվի, որևէ քայլ չի կատարի, որը կխաթարի տնտեսական հեղափոխությանը»,- եզրափակեց Սիսակ Գաբրիելյանը:

Նշենք նաև, որ 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ հսկիչ դրամարկղային մեքենայի՝ հարկային մարմնում գրանցման և գրացումից հանման մասին Կառավարության որոշման համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենա ձեռք բերելու համար ՀԴՄ ՊՈԱԿ դիմելիս, տնտեսվարողը 3 աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժվում է, կամ նույն ժամկետում ստանում սարքը։ Նույն որոշման մեջ նշված պահանջներին բավարարելու, սակայն սարքը եռօրյա ժամկետում չստանալու դեպքում, տնտեսվարողի մեղքը բացակայում է։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան