Վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե ինչ աստիճանի է այդ վնասը․ Յուրա Իվանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Factor.am-ը մի քանի հարց ուղղեց։

ELARD-ի զեկույցում գրված է, որ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս է քննչական մարմինը պնդում, որ վտանգ չկա։

Յուրա Իվանյանը պատասխանեց․ «Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որը պիտի կանխի առկա վնասներն ու վտանգները։ Մեղմման միջոցները, որ ներկայացվել են «Լիդիան» ընկերության կողմից, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ և համապատասխան, միաժամանակ նշանակվել են լրացուցիչ միջոցառումներ։ Փորձագետները նշում են, որ եթե այդ համակարգը կիրառվի պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կիրառելի, ինչը նշանակում է՝ վնաս չկա, որ մի հատ էլ չափենք, թե այդ վնասը ինչ աստիճանի է»։

Քննչական խմբի ղեկավարից նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մասնագետների հետ է Քննչական կոմիտեն քննարկել «Լիդիան Արմենիայի» պատասխանների հավաստիությունը, ինչպես նաև այն պնդումները, որ արվել են վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ: Խնդրեցինք նշել անունները և թե ինչ գիտական կառույցներ են ներկայացնում: Ու նաև՝ ինչո՞ւ է շահագրգիռ կողմ հանդիսացող «Լիդիան Արմենիան» ներգրավվել քննչական գործընթացի մեջ, ներկայացրել մեկնաբանություններ, առարկություններ, և ինչո՞ւ ոչ մի այլ կողմի այդ հնարավորությունը չի տրվել։ Յուրա Իվանյանը նշեց, որ ՔԿ-ն «Լիդիան Արմենիայի» պարզաբանումներն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ:

«Ինչ վերաբերում է «Լիդիանին» կողմ ներգրավելուն, ապա Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավելը, որովհետև եթե ընթանում է փորձաքննություն և կասկածի տակ է դրվում նրա գործունեությունը, այսինքն՝ մենք գործ ունենք պետության պոզիտիվ իրավունքի հետ, երբ պետությունը կողմին պետք է ապահովի, որպեսզի նա հնարավորություն ունենա ներկայացնել իր պարզաբանումները։ Վերջնական գնահատական տալիս է ՔԿ-ն։ Մյուս կողմը ովքե՞ր են։ ՀԿ-ին կամ բնակչին ներգրավելը որպես կողմ՝ կասկածի տակ է դնում․․․ Էդ դեպքում ի՞նչ է իրականացնում պետական մարմինը, որպեսզի պարզի՝ հասարակության շահերի նկատմամբ կա՞ ոտնձգություն, թե՝ ոչ»,- ասաց Իվանյանը։

Քննչական խմբի ղեկավարի ուշադրությանը ներկայացրինք նաև բնապահպանների կողմից հաճախ հնչեցվող ևս մեկ հարց։ Այսպես, 2019 թվականին Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ELARD-ի զեկույցի 279-րդ էջում գրված է․ «Իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում Սպանդարյան-Կեչուտ թունել»։ Իսկ ահա 2016-ին «Լիդիան Արմենիայի» կազմած Ամուլսարի ՇՄԱԳ-ի էջ 120-ում նշվում է․ «Այսպիսով, ստորերկրյա ջրերը կարող են թունել ներթափանցել ամբողջ երկայնքով»։ Իսկ 529-րդ էջում նշված է․ «Սպանդարյան-Կեչուտ թունել ներթափանցող ստորգետնյա ջրերի վրա կանխատեսվում է հնարավոր էական ազդեցություն»:

Այս դեպքում հարց է առաջանում, ստացվում է, որ 2016 թվականին ջրերը կարղ էին լցվել թունել ու դրանց վրա էական ազդեցություն էր կանխատեսվում, իսկ արդեն 2019 թվի իզոտոպային տվյալների համաձայն՝ դա հերքում են։ Պարոն Իվանյանը պատասխանեց․ «Չի կարելի փորձաքննության եզրակացությունը վերցնել, 400 էջը ծաղկաքաղ անել։ Փորձագետներին միայն «Լիդիանի» իզոտոպային տվյալները չեն տրամադրվել, նաև տրամադրվել են Civil Voice ՀԿ-ի, ԳԱԱ-ի, Երկրաբանության ինստիտուտի և ռուսական մի կառույցի հետ համատեղ իրականացված իզոտոպային անալիզները։ Ընդունենք, թե իզոտոպային տվյալները ճիշտ չեն, ջրերը կգնան-կլցվեն․․․ հարկավոր է կարդալ հաջորդող մասը, փորձագետներն են ասում՝ ընդունենք, թե երկրաշարժ կլինի, ջրերը կլցվեն Կեչուտի ջրամբար, հետո՝ Սևան կհասնեն, բայց դա որոշակի ազդեցություն չի ունենա Սևանի կոնցենտրացիայի վրա։ Ես կարող եմ վերցնել փորձաքննության եզրակացությունը, ծաղկաքաղեր անել, գտնել ամենավատ բաները, բայց պետք է ընդհանուրի տեքստով գնահատել։ Միտքը իր վերջնական եզրահանգումներում է հետագա ձևակերպումներում»,- ասաց ՔԿ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան