ՊՆ-ն չի մեկնաբանում «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել» տեղեկությունը, բայց հակառակորդը կորցրել է դիրքային գերազանցությունը

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

Մեր դիրքերի բարելավման արդյունքում Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է իր երբեմնի բացարձակ գերազանցությունը դիրքային առումով:

Այս մասին Factor.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեր խնդրանքով արձագանքելով Razm.info-ի կողմից քիչ առաջ տարածած տեղեկությանը, թե «պնդումը, որ Չինարին այլևս չի կարող գնդակոծվել, իրականությանը չի համաատասխանում»։

«Ճիշտ է հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել:

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,- նշել էր Միրզոյանը։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք հակառակորդը Չինարին այլեւս չի կարող գնդակոծել, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ հավելյալ մեկնաբանություններ տալ։

Հիշեցնենք, որ Razm.info-ն քիչ առաջ տեղեկություն է տարածել, որում ասված է․ «Չինարի գյուղի մոտ «դիրքեր գրավելու» թեման որևէ կապ չունի Վրաստանից Հայաստան մտնող գազատարի հետ։
Որոշ անբարեխիղճ լրատվամիջոցներ՝ քլիքերի հետևից ընկած, ամեն ինչ խառնել են իրար ու փորձում են այնպես ներկայացնել, թե գազատարի վերաբերյալ տեղեկության հաստատումը որևէ կապ ունի Չինարիի դիրքերի հետ։

Պնդումը, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել իրականությանը չի համապտասխանում։ Որոշ դիրքային բարելավումներ այնտեղ ունենք, բայց ադրբեջանական դիրքերը մնում են իրենց տեղերում, նշանակում է, որ գնդակոծության ռիսկ միշտ էլ կա։ Մեր բոլոր ընթերցողներին խնդրում ենք զգոն լինել և չտարածել սխալ տեղեկությունները։
Ցավոք, տեղեկատվական այս «բադիկին» զոհ են գնացել նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ենթադրվում էր, թե պիտի ունենային թեմայից տեղյակ ու լուրերի իսկությունը ստուգելու ունակ օգնականներ»,- ասված է կայքի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՊՆ տեղեկություն էր տարածել, որ Հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք:

Հավելենք, որ Չինարի Գյուղը Հայաստանի պետական սահմանից հեռու է 1,5 կմ:

Նարեկ Կիրակոսյան