WCIT 2019 Երևանում. Աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերնախավը կայցելի Հայաստան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Աշխարհը Հայաստան է գալիս», այսպես է բնորոշում հոկտեմբերի 6-9 Երևանում կայանալիք WCIT՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համաժողովը, բիզնես ռազմավարության մասնագետ, ձեռնարկատեր Էմմա Առաքելյանը, ով Նյու Յորքում աշխատանքային խմբի կազմում օգնում է կազմակերպել համաժողովը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Այս կոնգրեսի կազմում են համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների 90 տոկոսը՝ բոլոր խոշոր խաղացողները: Մենք էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք բոլորը Հայաստան այցելեն»,- նշում է Էմմա Առաքելյանը:

Նրա խոսքով, նախկինում այս կոնգրեսը կազմակերպվել է համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաքներում՝ Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում, Փարիզում: Հայաստանում կոնգրեսի անցկացումը կարևոր խորհրդանիշ է: Աշխատանքային խմբի անդամ, Նյու Յորքում գործող փաստաբան Արմեն Մորիանն ընդգծում է՝ հոկտեմբերին Հայաստան են ժամանելու բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող տիեզերական, ռազմական, առողջապահական, բանկային և այլ ոլորտների խոշոր ներկայացուցիչներ:

«Մենք ունենք անհավատալի պատմություն աշխարհին ներկայացնելու: Մենք պարզապես մի երկիր չենք, որը շահել է այս համաժողովն իր մոտ անցկացնելու իրավունքը: Մենք ունենք 6000 տարվա պատմություն, պատմություն, որտեղ մենք քաղաքակրթության արշալույսից ի վեր եղել ենք նորարար ժողովուրդ՝ մարդկության զարգացման յուրաքանչյուր ոլորտում»:

Նոր տեխնոլոգիաներն իրենց հետ սակայն ոչ միայն լուծումներ այլև՝ նոր վտանգներ են բերում, նշում է գլոբալ կրթության ոլորտի առաջատար Դեբորա Դևեջյանը: Հենց այստեղ Հայաստանը կարող է աշխարհին առաջարկել էթիկական խնդիրների լուծման իր տեսլականը:

«Տեխնոլոգիան հսկայական առաջընթաց է գրանցել բազմաթիվ ոլորտներում՝ գենետիկա, ռոբոտայնացում, կլոնավորում, գեների փոփոխումը: Այս տեխնոլոգիաները խոստանում են լուծումներ բացմաթիվ խնդիրների, սակայն, կրում են նոր վտանգներ, որոնց մասին պետք է խորհել արդեն այս պահին»,- ասում է Դևեջյանը:

Աշխատանքային խմբի անդամների խոսքով, Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը», որը արմատապես փոխեց իրավիճակը երկրում, մեծապես նպաստեց նաև Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նոր որակով կազմակերպմանը:

«Համոզված չեմ, որ եթե մենք զրուցեինք մինչև «Թավշյա հեղափոխությունը», այս համաժողովի մասնակիցների նույնիսկ կեսը ցանկություն հայտներ մասնակցել դրան, որովհետև, գիտեք, կոռումպացված երկրի պիտակը չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը», – նշում է Էմմա Առաքելյանը: