Քննարկում «Անկախության անավարտ պայքարը. տարբեր սերունդներ, մեկ նպատակ» թեմայով (ուղիղ)

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Շատ հետխորհրդային պետությունների նման Հայաստանը ևս անկախության իր ուրույն ուղին է անցնում՝ սկսած այդ արժեքի վերաբերյալ 90-ականների ռոմանտիկ, երբեմն անգամ միամիտ պատկերացումներից, մինչև հանրային գիտակցության մեջ անկախ լինելը որպես պատասխանատվություն ընկալման սաղմնավորումը: Միևնույն ժամանակ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը գտնվում է պետական և աշխարհաքաղաքական ինքնության եթե ոչ ճգնաժամի, ապա ակտիվ փնտրտուքների մեջ:

Անկախ պետության ձևավորման մասին «միայն ջերմուկով կպահենք Հայաստանը» ռոմանտիկ պատկերացումները կարճ ժամանակ անց բախվեցին պատերազմի դաժանությունների, երկրաշարժի հետևանքների վերացման ու շրջափակման, այնուհետև՝ աշխարհաքաղաքական կենտրոնների բախման և դրանց մեջ ընտրություն կատարելու խնդիրների հետ: Թվում էր՝ խորհրդային կայսրության դեմ պայքարի դժվարագույն շրջանից ու արցախյան պատերազմում հաղթանակից հետո, Հայաստանի քաղաքական օրակարգում անկախության համար պայքարի շրջափուլը պետք է ավարտված լիներ, իսկ նոր սերունդը զբաղվեր զարգացման խնդիրներով։

Բայց երկու տասնամյակ անց էլ անկախության պահպանման հարցն արդիական է: Ավելին, այն դարձել է բազմաշերտ ու տեղափոխվել Հայաստանի սահմաններից ներս՝ հանրային ընկալումների տարբեր սեգմենտներ: Հատկանշական է, որ եթե ԽՍՀՄ տարիներին ամեն ինչ միանշանակ էր․ «թշնամին»՝ դրսում, իսկ դրա դեմ պայքարողները՝ հերոսներ։ Այժմ խնդիրները ներսում են, անկախության սպառնալիքն ու ինքնիշխան, ժողովրդավարական պետություն կառուցելու ձախողման մեջ մեղավորները ներսում են, պայքարը ներսի ու դրսի մեջ չէ, պայքարը մեր մեջ է ու մեր ընկալումների: Մինչդեռ հաճախ, անգամ կոռուպցիայի հետևանքով առաջացած, բնապահպանական, սոցիալական, տնտեսական, իրավական բազում խնդիրների մասին բարձրաձայնողները պիտակավորում են ու որակվում «դավաճաններ»:

Անկախության համար տարվող պայքարը շարունակվում է առավել բարդ ու բազմաշերտ դրսևորումներով։ Եթե 88-ին մեծ հաշվով չէր քննարկվում, որ Խորհրդային կայսերական ճնշումները կործանարար են, ապա այժմ չի էլ ընկալվում, որ նույնքան կործանարար է անկախության համար երկրի ընդերքի հոշոտումն ու բյուջեի մսխումը: Անկախ պետականություն կառուցելու և զարգացման ուղին հարթելու գործում հատկապես կարևոր է սերունդների երկխոսությունը, անկախության արժեքի ընկալման, դրա պահպանման ու զարգացման համար պայքարի ուղիների վերաբերյալ պատկերացումների շուրջ քննարկումներն ու բանավեճերը:

Պայքարողների երկու սերունդների երկխոսություն է լինելու սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին «Հոդված 3» ակումբի հրավիրած «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՅՔԱՐԸ. ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ, ՄԵԿ ՆՊԱՏԱԿ» հանրային քննարկման ընթացքում: Քննարկման բանախոսներն են. ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, իրավապաշտպան ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր ՕԼՅԱ ԱԶԱՏՅԱՆ, քաղաքացիական ակտիվիստ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ, հանրային գործիչ: