Բյուջեն կմեծացվի, «Սանիթեքի» հետ պայմանագիրը մինչև սեպտեմբեր չի խզվի. ավագանու նիստին աղբահանությունն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու արտահերթ նիստն այսօր բավականին բուռն էր՝ աղբահանության մասին քննարկումների տեսանկյունից։

Նիստի մեկնարկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ առաջարկում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ կատարել։ Մասնավորապես՝ Երևանի աղբահանության և սանիտարական աշխատանքների ապահովման նպատակով առաջարկվում է բյուջեով նախատեսված գումարն ավելացնել 1 մլրդ 726 մլն դրամով։

Փոխքաղաքապետի խոսքով՝ այն տեխնիկան, որը քաղաքապետարանը ձեռք կբերի հավելյալ գումարով,  բավարար կլինի  պատշաճ աղբահանություն իրականացնելու համար։

Դրանց թվում են խոշար ծավալի աղբահան մեքենաներ, 11 ձմեռային մաքրող մեքենա,  3 աղբաման լվացող մեքենա, 5 փոշեկուլ ավտոմեքենա, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի և բակերի համար, ինչպես նաև փոքր ծավալի բակեր մաքրող տեխնիկա։

Երևանի աղբահանության բյուջեն մեծացնելու նախագիծն ընդունվեց 41 կողմ ձայնով։

Նոր նախագծի հետ կապված՝ փոխքաղաքապետին ուղղված հարց ուներ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Սեպտեմբերի վերջին ունենալու ենք տեխնիկա։ Եթե, օրինակ, սեպտեմբերի 28-ին ունենանք համապատասխան տեխնիկա, սեպտեմբերի 29-ին պատրաս՞ստ ենք խզել «Սանիթեքի» հետ  պայմանագրերից մեկը։ Խնդրում եմ՝ առանց սար և ձոր ընկնելու հարցին պատասխանեք՝ ե՞րբ է խզվելու պայմանագրերից մեկը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչ հարցին պատասխանելը, նշեց, որ Երևանին նոր աղբատար մեքենաներ տրամադրող  կազմակերպության արտադրական ցիկլում փոփոխություններ են եղել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենաները փոքր քանակությամբ են գալիս Երևան։

Ըստ նրա՝ այս պահին 12 մեքենա կա, որոնք սպասարկում են Երևանի այն տարածքները, որտեղ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները։

«Քաղաքապետարանն ընդհանրապես հակված չէ  որևէ սուբյեկտի հետ պայմանագիր խզել, եթե նա կատարում  է իր պարտավորությունները, և իրավունք էլ չունի, եթե  պայմանագրի կողմը կատարում է իր ամբողջ պարտավորությունները։  Այս պահի դրությամբ, այո՛, «Սանիթեքը» բազմաթիվ թերացումներով է կատարում  իր ծառայությունը և, սեպտեմբեր ամսին, ճիշտն ասած, չեմ կարող ասել «Սանիթեքը» կկարողանա  իր պայմանագրային կետերին վերադառնալ և ամբողջությամբ սպասարակել ամբողջ Երևանը, թե՝ ոչ։ Եթե պայմանագրային կետերը նորից շարունակի ամբողջությամբ չսպասարկել, իհարկե, պետք է մտածել, թե ինչ գործողություններ է իրականացնելու քաղաքապետարանը»,- պատասխանեց փոխքաղաքապետը։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորեց անհոգ լինել՝․սեպտեմբերին կրկին այս հարցին կանդրադառնան։

Աղբահանության բյուջեին ավելացած 1 մլրդ 726 մլն դրամին նաև «Լույս» խմբակցության ղեկավարն անդրադարձավ։ Դավիթ Խաժակյանի  կարծիքով՝ համայնքային բյուջեն քամելը և աղբահանությանը տալը կառավարման վատ ձև է։

«Մենք չենք կիսում այն տրամաբանությունը, թե մենք պետք է մեր բոլոր միջոցները հատկացնենք աղբահանությանը, որովհետև քաղաքապետարանը համարում է, որ համայնքային  կառավարումը ճիշտ է։ Մենք ասում ենք, որ  երկրորդ միջազգային օպերատոր պետք է ներգրավել և մենք ստիպված չենք լինի բյուջեից այսպիսի ծավալներով գումար տրամադրել»,- ընդգծեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Դավիթ Խաժակյանը նշեց, թե ապրիլից մինչև օգոստոս համայնքային բյուջեից որքան գումար է հանվել՝ աղբահանությանը լրացուցիչ միջոցներ հատկացնելու նպատակով։ Այսպես, միայն 598․8 մլն դրամ մանկապարտեզների վերանորոգման բյուջեից է հանվել, 75․5 մլն ՝ հետիոնտային անցումների կառուցման և վերանորոգման բյուջեից, 50 մլն ՝  բակային տարածքների վերանորոգման բյուջեից, 142 մլն ՝  արտադպրոցական կիազմակերպությունների շենքերի և շինությունների նորոգման բյուջեից։

Փոխքաղաքապետն արձագանքեց․ մեր և ձեր կառավարման մոդելները տարբեր են, բայց  ընդհանուր նպատակը նույնն է։

«Դուք ճիշտ եք․ տեղեկան ինքնակառավարման մասին օրենքով և Երևան քաղաքի մասին օրենքով ունենք պարտադիր իրականացվող գործառույթներ, բայց  այս պահի դրությամբ, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աղբահանության խնդիրը բավականին լուրջ է, այդ է պատճառը, որ  աղբահանությանն այս պահի դրությամբ այսքան մեծ ուշադրույթյուն է դարձվում»,- նշեց փոխքաղաքապետը։

Այնուամենայնիվ, Դավիթ Խաժակյանի համար անհասկանալի է․ ի՞նչ հրաշքի է հավատում քաղաքապետարանը, երբ ամեն անգամ ասում է, թե «Սանիթեքը»  մի օր կարող է իր միջոցները վերականգնել։

«Մենք, փաստորեն, այս որոշմամբ, աղբահանության բյուջեում տեղաբաշխումներ արեցինք՝ հաշվի առնելով ձեր նոր ձեռքբերումները և այս բյուջեով նախատեսված է «Սանիթեքին» վճարումներ իրականացնել ամբողջ  տարվա կտրվածքով։ Այս մասով,  եթե դուք նվազում չեք իրականացրել, նշանակում է, որ փաստարկը, թե այդ ընկերությունը կարող է շարունակել լավ աշխատել, կարող եք բերել մինչև տարեվերջ և այդպես շարունակ։ Դրա շարունականությունն ինձ համար անհասկանալի է։ Այսինքն՝ մենք ինչքա՞ն ժամանակ պետք է համ «Սանիթեքին» մեղադրենք, համ պայմանագիրը պահենք, համ էլ մի քանի միլիարդ տանք սանմաքրման հիմնարկին»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ հույս ունեն, որ մոտակա մի ամսվա ընթացքում «Սանիթեքը» կվերականգնվի, հակառակ դեպքում՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Ինչ վերաբերում է բյուջեին և լրացուցիչ հատկացումներին, փոխքաղաքապետը նախընտրեց այդ մասին տարեվերջին խոսել՝ աղբահանության և սանիտարական մաքրման բյուջեի ընդհանուր բյուջեի ծախսերը քննարկելիս։

Աղբահանության թեմայով դիտարկում նաև  Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն ուներ։ Ըստ նրա՝ աղբամանները բնակելի շենքերին մոտ դնելը հաճախ քաղաքացիների դժգոհությունն է առաջացնում, ինչն անհիմն է։

«Մարդիկ դիմադրություն են ցույց տալիս, որպեսզի իրենց բակում չլինի աղբաման։ Սակայն, անթույլատրելի է երթևեկելի հատվածում աղբաման տեղադրելը, անթույլատրելի է գազոնում աղբաման տեղադրելը։ Դրա համար, խնդիրը պետք է շենքերի կառավարման մարմինների հետ  համերաշխության մթնոլորտում լուծել։ Առաջիկայում մեր առջև ծառացած խնդիրներից մեկը նաև սա է»,- նշեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը։

Կամո Արեյանն ավագանու անդամներին հիշեցրեց Առողջապահական նախարարի՝ 2009 թվականին հրամանն, ըստ որի աղբամանները  կարող են  տեղադրվել բնակելի և հասարակական շենքերից 15 մետր  և ոչ ավելի, քան 100 մետր հեռավորության վրա։ Ըստ նրա՝ նախկինում այս հարցը չի կարգավորվել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, և այժմ ժամանակն է, որ ավագանին սրանով զբաղվի։

Երևան քաղաքի աղբահանությանն առնչվող քննարկումներն այսքանով չեն սահմանափակվում։ Այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել «Սանիթեք» ընկերությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ օգոստոսի 2-ին «Սանիթեքի» կողմից քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս առաջարկներն անպատասխան են։

«Սանիթեքից» հայտարարում են, որ քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն,  ապօրինի կերպով հեռացնում է «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չի  կատարվում սահմանված վճարումները, ինչի արդյունքում էլ  իրավիճակը վերահսկողությունից  դուրս է գալիս։  Ըստ «Սանիթեքի» քաղաքապետարանի նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ։

Ի դեպ, Կառավարության  օգոստոսի 8-ի որոշման համաձայն՝ այսուհետ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան