Թատրոնից մինչև խեցեգործություն ու նկարչություն. Խնկո-Ապոր անվան գրադարանում անվճար ամառային դասընթացներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այս ամառն աշխատանքային է՝ բառի լայն իմաստով։ Հիմնական գործառույթից բացի՝ գրադարանն ամռան երեք ամիսների ընթացքում նաև 7-15 տարեկան երեխաների համար ստեղծագործական խմբակներ է կազմակերպել։

«Միտքն  առաջացավ այն ժամանակ, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց դրամաշնորհային մրցույթ՝ մշակութային ծրագրերի համար։ Նախաձեռնեցինք մանկապատանեկան ամառային ստեղծագործական դպրոց՝ խոցելի խմբի երեխաների համար, որտեղ սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողների, սահմանապահ, բազմազավակ ընտանիքների երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու դպրոցի կողմից առաջարկվող խմբակներին, ինչպես նաև հագեցած կրթամշակութային ծրագրերի»,- նշեց մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի համակարգող Նաիրա Աճեմյանը։

Գրադարանի ամառային դպրոցի շրջանակում 5 ստեղծագործական խմբակ է գործում՝ նկարչության, խեցեգործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական: Խմբակներ 55 երեխա է հաճախում։

12-ամյա Էմիլ Նորավյանը թեև զբաղվում է թեթև ատլետիկայով ու երազում է անվտանգության աշխատակից դառնալու մասին, նաև սիրելի հոբբին չի մոռանում՝ դերասանությունը։ Որոշել է, սպորտից բացի, նաև թատերական խմբակ հաճախել։

«Դուրս շատ է գալիս, շատ հետաքրքիր է անցնում այստեղ: Մայրիկս է իմացել։ Ինձ հարցրեց՝ ուզում եմ հաճախել, ասացի՝ ուզում եմ, և այդպես եկա: Ինձ շատ դուր է գալիս այստեղ»,- նշեց Էմիլը։

Ամառային մանկապատանեկան դպրոցի թատերական խմբակի ղեկավար, դերասան Ստեփան Շահինյանը նշում է, որ երեխաների հետ այս պահին Թումանյանի երկու հայտնի հեքիաթ են բեմադրում։

«Քանի որ այս տարին հոբելյանական է՝ Թումանյանի 150-ամյակն է, առաջարկվեց, որ անպայման լինեն թումանյանական հեքիաթներ։ Հիմա վերցրել ենք երկուսը՝ «Չարի վերջը» և «Սուտասանը»,- ասաց դերասանը։

Նրա խոսքով՝ երեխաները հետաքրքված են, բայց բեմին դեռ սովոր չեն։

«Միանգամից ուղղակի բեմադրությունից ենք սկսում, և այն շտկումները, այն ուղղությունները, որ կարելի է տալ, անում ենք փորձերի ընթացքում։ Բոլոր երեխեքն էլ շատ տաղանդավոր են։  Իրենց մեջ թե՛ ապագա դերասանն է, թե՛ ապագա բժիշկը, թե՛  ապագա նախագահը»,- ասաց Ստեփան Շահինյանը:

Հունիսի 3-ից մեկնարկած ծրագիրը կտևի մինչև օգոստոսի 31-ը: Այն կամփոփվի սեպտեմբերին՝ թատերական խմբակի երեխաների ներկայացմամբ, ինչպես նաև մյուս խմբակներ հաճախող երեխաների աշխատանքների ցուցադրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան