Ես ոչ կիլլեր ունեմ, ոչ՝ ախռաննիկ․ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ Վերնիսաժի երեկվա կրակոցներն իր անվան հետ կապելու մասին

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոռու ՀՀԿ-ական մարզպետ, շուրջ վեց տարի Ալավերդին ղեկավարած Արթուր Նալբանդյանը վստահեցնում է՝ Վերնսիաժի կրակոցների հետևանքով մահացած և վիրավորում ստացած անձանց ճանաչում է, սակայն որևէ կապ չունի։

«Մամուլում ինչ գրվում է, ձեզ թվում է իրականությանը համապատասխանո՞ւմ է։ Իմ թիմում կրիմինալ պարագլուխներ չկան»,- հայտարարեց Նալբանդյանը factor.am-ի հետ զրույցում` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, համաձայն որոնց Վահագն Աբգարյանն իր մտերիմներից է։

Հիշեցնենք, որ երեկ Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, իսկ Ալավերդու բնակիչ Գագիկ Մոսինյանը սպանվել է: Վերջինս, մեր տեղեկություններով, Աբգարյանի թիկնապահն էր։

«Ալավերդին փոքր քաղաք է, և ես գրեթե բոլորին ճանաչում եմ, իհարկե Վահագն Աբգարյանին ևս ճանաչում եմ, բայց որևէ մտերիմ հարաբերություններ չունեմ»,- ասաց Արթուր Նալբանդյանը։

Հիշեցրինք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Ալավերդու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Աբգարյանն իրեն սատարել է, ի պատասխան` Ալավերդու նախկին անկուսակցական քաղաքապետը զարմացավ․ «Շատ կներեք, ինձ Ալավերդիում ինչ-որ մեկը պե՞տք է աջակցեր, ինձ 5000-ից ավելի մարդ է ընտրել, կարող է՝ այդ 5000-ից մեկն էլ Աբգարյանն է եղել»։

Նալբանդյանը վստահեցրեց, որ կրակոցների առնչությամբ որևէ մանրամասների չի տիրապետում և քանի որ մտերիմ չէ Աբգարյանի հետ չի կարող ասել՝ նա հակառակորդներ ունի, թե ոչ։

«Ալավերդիում բացի նոր սերնդից գրեթե բոլորին- բոլորին ճանաչում եմ․ Գագիկ Մոսինյանին ևս ճանաչում եմ, եթե չեմ սխալվում՝ արտերկրում է եղել՝ ՌԴ-ում։ Որքանով տեղյակ եմ՝ ինքը և Վահագնը ընկերներ են եղել, բայց քանի որ վերջին վեց տարիներին հիմնականում Վանաձորում եմ լինում, Ալավերդու ամբողջ անցուդարձին չեմ տիրապետում»,- վստահեցրեց նա։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկատվությանը, թե  Վերնիսաժի կրակոցները հրահրողը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կիլլերն է, մարզպետը դա զավեշտ համարեց. «Ես ոչ կիլլեր ունեմ, ոչ՝ ախռաննիկ, ոչ էլ ցանկություն ունեմ ունենալու։ Ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, որ կիլլեր կամ ախռաննիկ ունենամ»,-եզրափակեց մարզպետը։

Սեդա Ղուկասյան