ՊՊԾ գնդի գրավումից 3 տարի անց․ «Սասնա ծռերի» համար զենքով հարց լուծելու էջը փակված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Բոլորը

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը գրավեց Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը։

Ի՞նչ զարգացումներ հաջորդեցին անկախ Հայաստանի պատմության մեջ այս աննախադեպ իրադարձությանը։ Factor.am-ը վերհիշել է իրադարձությունների ընթացքը։

Եվ այսպես՝ հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք գրավել են Ոստիկանության պարեկապահակային գունդը։ Նրանք իրենց կոչում էին «Սասնա ծռեր» և առաջ էին քաշում հետևյալ պահանջները․

1․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը,

2․ Գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը,

3․ Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի վստահության կառավարություն։

Գնդի գրավման հենց առաջին օրը զոհվեց ոստիկանության ծառայակից Արթուր Վանոյանը։ Վիրավորվեց ենթասպա Գագիկ Մկրտչյանը, որը հետագայում հիվանդանոցում մահացավ։ Նույն օրը պատանդառվեցին բանակցությունների գնացած Երևանի՝ այն ժամանակվա փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Գնդի գրավման հենց առաջին օրը այնտեղ գնաց դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը առաջինը ներկայացրեց, թե ինչ է կատարվում գնդի ներսում:

Հուլիսի 26-ին գունդը գրաված խմբի անդամները պահանջեցին հանդիպում լրագրողների հետ։ Լրագրողները գնդի տարածք մտան Վիտալի Բալասանյանի ուղեկցությամբ։ Այդ օրերին հայտարարվում էր, որ նա հանդիսանում է իշխանության և «Սասնա ծռերի» միջև հիմնական միջնորդը։ Այս գործընթացներից հետո Վիտալի Բալասանյանը նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նրա և «Սասնա ծռերի» հարաբերությունները այս դեպքերից հետո լարված են։

Ի դեպ, այդ աշխատանքներում նկատելի դերակատարություն է ունեցել այն ժամանակ շատերին անհայտ, այսօր արդեն բոլորին հայտնի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինս այն ժամանակ աշխատում էր ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում։

Գնդի գրավման օրերին սուր խնդիր էր խմբի անդամներին սնունդով ապահովելու հարցը, և ահա հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ մի քաղաքացի՝ Արթուր Սարգսյան անունով, սեփական մեքենայով՝ բեռնված սնունդով, մուտք է գործել գնդի տարածք։ Նույն օրը հրազենային ծանր վնասվածք ստացան խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը։ Նրանք տեղափոխվեցին հիվանդանոց, ապա՝ կալանավորվեցին։

Այդ օրերին հայտարարվեց նաև, որ գնդի տարածքում իրենց կամքին հակառակ պահվում են վիրավորներին օգնության գնացած բժիշկները։

Գնդի գրավմանը հաջորդող օրերին Երևանով մեկ ընթանում էին ինքնաբուխ հավաքներ, որոնց ընթացքում եղան բախումներ, վիրավորներ, ձերբակալվածներ։ Հուլիսի 30-ին Ոստիկանությունը հայտարարեց, որ ՊՊԾ գնդից հնչած կրակոցի հետևանքով մահացել է 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանը: Կրակոցի պահին նա մեքենայում է եղել:

2016 թվականի հուլիսի 31-ին, «Սասնա ծռերը» որոշում կայացրին վայր դնել զենքերը և հանձնվել Ոստիկանությանը:

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ առաջադրվեց մեղադրանք՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար։ Սարգսյանը կալանավորվեց։ Նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց 2016-ի դեկտեմբերի 30-ին, սակայն կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2017-ի մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: 10 օր անց, սակայն, Արթուր Սարգսյանը հիվանդանոցում մահացավ։

«Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավումը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, շատերը որակում են որպես ահաբեկչություն, սակայն նկատենք, որ նման մեղադրանք խմբի անդամներին առաջադրված չէ։ Նրանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու համար։

Երկու տարի կալանքի տակ մնալուց հետո, երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում «Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ արձակվեցին։ Կալանքի տակ են շարունակում մնալ խմբի անդամներից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։ Սմբատ Բարսեղյանին է մեղսագրվում ոստիկաններ՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանությունները։ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար։ Խմբի անդամները չեն ընդունում, որ սպանության հեղինակներն իրենք են։

«Սասնա ծռեր» խմբի անդամներից այս ընթացքում, արդեն ազատության մեջ, սրտի կաթվածից մահացավ նաև Միայնակ Գայլ մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը։

Հեղափոխությունից հետո հայտարարված համաներումը խմբի անդամների վրա չտարածվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան