Սևանի լողափերը կիսադատարկ են. վարձակալները զգուշացնում են՝ հարկեր չեն վճարելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սևանի թերակղզու լողափերի վարձակալներն այս օրերին իրական տանգապի մեջ են։ Զբոսաշրջային թեժ սեզոնին միլիոնավոր դրամների վնասներ են կրում։ Չնայած որ շատ լողափերում ջուրը արտաքինից պարզ ու մաքուր է, վարձակալներն ասում են՝ հանգստացողները Սևան չեն գալիս։ Թերակղզում տեղակայված «Բլյու Բիչ» լողափի վարձակալ Դավիթ Ջանիկյանը հայտարարեց՝ նպատակաուղղված սուտ տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ, թե Սևանի ջուրը թունավոր է։ Արդյունքում, դժգոհեց, այցելուներ գրեթե չկան, չկա նաև եկամուտ․«Կարող եք նկարել ջուրը, մարդկանց, որ լողանում են՝ թունավոր չէ։ Էնքան վատ ա, որ կարող ա չկարողանանք հողի հարկի վճարել»։

Իսկ «Աստերիա» լողափի վարձակալ Ռոլանդ Դավթյանն ասաց՝ աշխատավարձը հազիվ են հասցնում տալ․  «Սուտ տեղեկատվությունը, որ կա, որ ջուրը կանաչ ա, մարդիկ չեն գալիս։ Մարդը գալիս ավտոմեքենայից իջնում է, առաջինը վազում են տենան՝ ջուրը կանաչ ա, թե մաքուր ա»։

Սևանի ջրից կովերի անկելու լուրը ևս սուտ որակեցին։ Ասացին՝ կասկածներ ունեն, որ Սևանի շուրջ կրքերը թեժացնում են արտերկրում տուրիզմ կազմակերպող ընկերությունները և լողավազանների սեփականատերերը։ Տնտեսվարողները վստահեցնում են՝ կովերի ջրից անկելու տեղեկությունն ասպարեզ նետելը ևս պատահական չէ․ Ռոլանդ Դավթյանը ասաց․ «Տուրիստական կազմակերպությունները, որոնք մարդկանց տանում են Վրաստան՝ Բաթումի, Քոբուլեթի, իրենց պետք է, որ կարողանան տուրիզմը տանել, ու որ մարդիկ գնան բասեին»։

Վարդուհի Գևորգյանը ավելացրեց․ «Ստից պառաժ են գցել, որ Սևան չգան, երևի ուրիշ տեղեր տուրիստական գործակալություններ ունեն, որ ստեղ չգան, էդ են շուխուռ դնում։ Ստեղ ոչ մի բան էլ չկա, ամեն օր էլ լողանում է ժողովուրդը»։

Ըստ Ռոլանդ Դավթյանի, ծաղկման ժամանակահատված միշտ էլ եղել է, պարզապես ջրիմուռները այս տարի ոչ թե ջրի երես են ելել սեպտեմբերին կամ հոկտեմբերին, այլ՝ ամռանը։

Սևանյան փոքրիկ տնտեսական ճգնաժամը չի շրջանցել գլխարկներ, ակնոցներ, ծովային հագուստներ վաճառող Սուսաննա Ժիրաևային․ «Առևտուր բոլորովին չկա, որովհետև սուտ հաղորդումներ արեցին, որ ջուրը թունավոր ա, էս ա, էն ա,  ու ոչ ոք չի մտնում ջուր»։

Factor TV-ի տեսախցիկն այս լողափերում արձանագրեց լողացող երեխաների։ «Արարատ» լողափի սակավ այցելուցներից Գևորգ Հակոբյանը վստահեցնում է՝ լողում է մի քանի օր, բացասական ազդեցություններ օրգանիզմին չի եղել․ «Մաքուր ջուր ա, մարդիկ լողում են, թարմանում են, էդքան բան։ Լողանում եմ հանգիստ, ոչ գլուխ ա ֆռռացնում, ոչ մի բան»։

Անցած տարի էլ նույն պատմությունն էր։ Նույն թեժությամբ շրջանառում էին լուրեր, թե առանձին տարածքների ծաղկումը թունավորել է Սևանի ջուրը։ Այն ժամանակ լուրը շտապել էր անձամբ հերքել Առողջապահության նախարարը, որը լողաց Սևանա լճում․ «Բոլորին հրավիրում ենք Սևանի լիճ լողանալու և վայելելու այս հրաշք ջուրն ու եղանակը»։

Այս տարի, սակայն, Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում Սևանի ջուր չմտավ։ Նրա ղեկավարած գերատեսչությունը հուլիսի 11-ին քաղաքացիներին հրապարակավ հորդորեց խուսափել լողալ Սևանի կապտականաչ ջրիուռներով լողափերում։ Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց՝ այդպիսի ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Այս տարի Արսեն Թորոսյանին Սևանի լողափերում դեռ չեն տեսել, փոխարենը վարձակալներից Գոռ Գևորգյանը ասաց՝ շաբաթ-կիրակի օրերին վարչապետն է գալիս. «Մեր վարչապետը ոնց էլ լինի, շաբաթը մի անգամ գալիս ա Սևան հանգստանում, լողանում, սաղս էլ տեսնում ենք, եթե տենց բան լիներ՝ առաջինը իրեն չէին թողնի լողանար»։

Լողափերում անաբենա տեսակի ջրիմուռներ չեն նկատվում։ Լողափերի վարձակալները պնդում են՝ ջուրը թունավոր չէ, կարելի է լողալ։ Իր խոսքերը ապացուցելու նպատակով նրանցից մեկն անգամ չվարանեց խմել Սևանի ջրից։

Factor TV-ի նկարահանող խումբը եղավ Սևանա լճի տարբեր հատվածներում։ Թերակղզու լողափերի պես, ջրիմուռներից մաքուր են նաև դեպի Վարդենիս տանող ճանապարհամերձ ափերը։ Այդուամենայնիվ, ջրիմուռների պաշարման մեջ են հայտնվել որոշ լողափեր։ Այս տարածքների վարձակալները խուսափեցին հարցազրույց տալ։ Բողոքեցին՝ ներդրումներ են արել՝ կարգի բերել այս լողափերը։ Ինչ լողի սեզոնը բացվել է, բարեկարգ այս տնակները և ոչ էլ տաղավարները զբոսաշրջիկներ չեն տեսել։ Ֆինանսական ներդրումներ կատարած, բայց եկամուտ չստացող վարձակալները ամեն րոպե սպասում են հարկահավաք ՊԵԿ աշխատակիցներին։ Հավաստիացրին՝ գումար չունեն ու չեն կատարելու իրենց ներկայացվելիք հարկային պարտավորությունները։ Եվ չնայած հատվածի ջրի կապտականաչ լինելուն, երիտասարդ աշխատակիցը նետվում է ջուրը։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը։

Սևանի ծաղկումը դրդել է կառավարությանը գնալ աննախադեպ հրատապ քայլերի։ Մինչև 2021 թվականը կմաքրվի Սևանի 770 հեկտար տարածք։ Նախկինում տարեկան մինչև 80 հեկտար պլանային մարքում է իրականացվել։ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու նպատակով 5 միլիոն եվրո կտրամադրի Եվրոպական միությունը։

Մարդածին հիմքեր ունի Սևանի ծաղկումը, ասում են մասնագետները։ Լողափում հանգիստ անցկացնողներից շատերը պատկերացում անգամ չունեն, որ ջրային այս ավազան են լցվում հարևան բնակավայրերի ու ափամերձ տարածքներում գործող օբյեկտների կեղտաջրերը։ «Սևան ազգային պարկի» տնօրենը լճի ջրի թունավորման վերաբերյալ լուրերին ի պատասխան ներկայացրեց տեղամասերից վերցրած ջրի հետազոտության արդյունքները. «Եթե Սևանա լճի տարբեր հատվածներից վերցնենք ջրեր ու անալիզի ենթարկենք, կտեսնենք, որ Սևանա լիճը շարունակում է մնալ խմելու ջրի ցուցանիշների մեջ։ Կլինեն հատվածներ, որոնք դուրս կմնան, որոշակի աղտոտումներ կլինեն, բայց հիմնական մասում ջրի պարամետրերը բավականին լավ վիճակում են, այսինքն՝ խմելու ջրին մոտ պարամետրեր են»։

«Սևան ազգային պարկում» աշխատող հանգստի գոտիների թիվը շուրջ 250 է։ Ռեստորաններն ու հյուրանոցները միասին վերցրած մոտ 10-ն են։ Տեղադրված են 14 կենսաբանական մաքրման մոդուլային կայաններ։ Պարոն Գուլանյանն ասաց՝ վարպետորեն խնդիրը շեղվում է ափամերձ օբյեկտների ու ռեստորանների կողմ, ինչից միայն տուրիզմն է տուժում։ Ըստ նրա՝ Սևանի ծաղկման հիմնական պատճառը պետք է փնտրել ջրային ավազանը շրջապատող 92 բնակավայրերում, որոնցից 5-ը քաղաքներ են։ Կոյուղաջրերն այդտեղից ուղղվում են Սևան ու նպաստում ջրիմուռների աճին և տարածմանը։ 92-ից միայն 3 համայնքում կա ջուրը մաքրող կայան։ Ազգային պարկի տնօրենը տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հաշվարկներ է կատարել ու մոտ ապագայում համայնքներում նախատեսվում է կենսաբանական մաքրման կայանների տեղադրում։

«Օրգանական նյութերից էլ ամբողջությամբ կմաքրվեն էդ կեղտաջերերը, բացի դա՝ այս համայնքներում պետք է իրականացվեն նաև կոյուղագծերի զարգացման և ավելացման աշխատանքներ։ Մաքրման կայանները ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում և որոշակի հատվածներ կան համայնքներում, բաց են թողնվել, պետք է կոյուղագծերով ջուրը մոտեցվի մաքրման կայաններին»,- ասաց Վահե Գուլանյանը։

Մինչ պետությունը կգծագրի Սևանը մաքրելու ռազմավարություն ու կոնկրետ քայլերի կգնա, ջրիմուռների գրոհի ենթարկված լողափերի վարձակալները պետությանը խնդրում են օգնել իրենց։ Նույնիսկ միայն համապատասխան տեխնիկայով կբավարարվեն, սեփական ուժերով կհեռացնեն ջրիմուռները՝ փորձելով փրկել զբոսաշրջային գրեթե տապալված սեզոնը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան