Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի «ծաղկման» առնչությամբ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Լուրեր

07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է ներկայացրել Սևանա լճի էկոլոգիական վիճակի և իրականացված քայլերի վերաբերյալ:

Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։

Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․
?Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ
?Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ,
?Գյուղատնտեսությունը և անասնապահությունը,
?Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ,
?Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ
?Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները
?Տեղումների սակավությունը։ Մայիսին լճում 36 մլն մ³ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբևէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն մ³)
?Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:

❗️Լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել և իրականացնում է մի շարք գործողություններ.

1️⃣ Ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման և Սևանից ջրառի նվազեցման ուղղությամբ, ջրառի ծավալները մոնիթորինգի են ենթարկվում դաշտային ուսումնասիրությունների միջոցով,
2️⃣Շարունակական մոնիթորինգ է իրականացվում՝ լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով և աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար,
3️⃣Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին և հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
4️⃣Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի և ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի և հատակային նստվածքների 1D մոդելավորում։
5️⃣Նախարարությունը Հունիսի 26-ին պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության և գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացման նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում և սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլանկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում և ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում, և այլն։

Աշխատանքներին կներգրավվեն՝
• Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելհոլցի կենտրոն, լճերի հետազոտությունների բաժին,
• Լեյբնիցի բալթյան ծովի ուսումնասիրության ինստիտուտ (Վառնեմյուդ, Գերմանիա),
• Գերմանիայի Երկրի ուսումնասիրության և շրջակա միջավայրի ծառայությունների ընկերություն (EOMAP GmbH Seefeld),
• ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
• ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ,
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն,

6️⃣5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար,
7️⃣Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը, որոնք որոշ հատվածներում, հատկապես բնակավայրերի մոտ, վերածվել են աղբավայրի։
8️⃣Հստակեցվել է մինչև 1901.5մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770հա), հայտարարվել է մրցույթ և նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019-22թթ։
9️⃣Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։
?Սևանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող՝ նախարարության պահանջով իրենց սպասարկման և ժամանցի կետերում արդեն տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։