«Չեմ կարծում, որ Քոչարյանի բողոքի քննությունը ՍԴ-ում սահմանադրական է լինելու»․ Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ հասարակական ճնշումը կարող էր ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի այն որոշման վրա, որով վերջինս մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը, որով վիճարկվում է մեղադրանքի սահմանադրականությունը։ Գործում մնացել է միայն Ռոբերտ Քոչարյանի դիմումը նույն հարցով։

«Ես չգիտեմ, ՍԴ-ն արդյոք էս բոլոր գործոնների դրդման տակ փուլ առ փուլ հրաժարվո՞ւմ է այդ գործի քննությունից, որովհետև համենայնդեպս այն, ինչի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմել է Ռոբերտ Քոչարյանը, ակնհայտ նոնսենս է, և աշխարհի տաղանդավոր իրավաբանը պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ որևէ նախագահ չի կարող բացարձակ անձեռնմխելիություն վայելել, իր պաշտոնավարումից հետո և պաշտոնավարման ընթացքում կատարած արարքների համար, հատկապես, որ այդ արարքները Քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվում են»,- ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Նրա պատկերացմամբ, Սահմանադրական դատարանն այսօր շատ տարօրինակ վիճակում է՝ ինչպե՞ս է այն օգոստոսի 29-ին քննելու Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որի մեկնաբանություններն իրավական աշխարհում ամենևին նրա օգտին չեն։

«Ես չեմ կարծում, որ Քոչարյանի բողոքի քննությունը սահմանադրական է լինելու ՍԴ-ի կողմից։ Անշուշտ խոսքը չի վերաբերվում Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի դիմել ՍԴ, թե՝ ոչ, բայց արդյոք նման իրավիճակում, երբ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանված է Վերաքննիչ դատարանով և Վերաքննիչ դատարանը տվել է մեկնաբանություն այդ խնդրին և, ըստ էության, կասկածի տակ չի դնում, որ նման հոդվածի հիմքով կարելի է նախկին նախագահի գործողությունները քրեական հետապնդման ենթարկել, այսքանից հետո թե ինչպե՞ս է ՍԴ-ն, թեկուզ, այդ մեկ մնացյալ դիմումը քննելու, սա թերևս հարցերի հարցն է»,- նկատում է քաղաքագետը։

Երեկ փաստաբաններն անդրադարձել էին նաև Վերաքննիչ դատարանի վերջին վճռին, որով Ռոբերտ Քոչարյանը վերադարձել էր կալանավայր։ Մեղադրյալի պաշտպանները նկատել են, որ Վերաքննիչը վերացրել է Առաջին ատյանի բողոքարկման ոչ ենթակա ակտը, հետևաբար Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարյալ լինելու մտավախությունները հաստատվում են։ Ստեփան Սաֆարյանը կտրականապես է հրաժարվում Քոչարյանին համարել քաղբանտարկյալ․ «Քաղաքական հիմքերի մասին կասկածները կարող էին լինել, եթե, օրինակ, պաշտպանական կողմից որևէ մեկը այս անցնող ամիսների ընթացքում կասկածի տակ դներ մարտի 1-ի գործով տրված որևէ ցուցմունքի արժանահավատությունը, ձեռք բերված ցուցմունքների անթույլատրելիությունը»։

Մեկ այլ քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյանը մեկ վայրկյան չի կասկածում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը քաղաքական է և ունի քաղաքական նշանակություն։ Որովհետև սահմանադրական կարգի տապալման մեղադրանքները միայն նրա վրա չպետք է տարածվեն, այլ նաև առաջին նախագահի։

«Այս դատավարությունը մյուս հանգամանքները չի քննարկում։ Այսինքն, սահմանադրական կարգի խախտումը, եթե եղել է, եղել է երկկողմանի։ Եվ էդ խախտումը սկսել է 95 թվականից։ Երբ որ ճշմարտության մի մասն ասվում է, մյուս մասը չի ասվում, ակնհայտորեն միակողմանի է էդ ամենը և ունի քաղաքական երանգ»,- հայտարարում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Պարոն Դանիելյանը չի կասկածում, որ Հայաստանում միշտ են կեղծվել ընտրությունները 1995 թվականից սկսած և Մարտի 1-ի համար էլ պատասխանատուները երեքն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը․ «Եթե դուք մեկ անգամ կեղծում եք ընտրությունները, կեղծում եք Սահմանադրությունը, և՛ 95 թվականի, և՛ մնացած բոլոր Սահմանադրությունների հանրաքվեները։ Երբ որ կոլեկտիվ հանցագործություն է կատարվում, էդ հանցագործությունը պետք է շարունակվի, որովհետև էդ մարդիկ էդ հանցագործությամբ միավորված են։ Էդ մարդիկ բաժանվել են երկու մասի, և ասել՝ մի մասը ճիշտ է, մյուս մասը սխալ, ես էդ մոտեցմանը դեմ եմ։ Բոլորն էլ սխալ են եղել»։

Պարոն Դանիելյանը զգուշացնում է՝ նախագահին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում կատարած գործողությունների համար դատելը սխալ է։

«Եթե դուք նախագահին թեկուզ իր սխալ որոշումների համար, բայց իր պարտականություններից բխող դատեք, հետագայում, եթե քաղաքական լուրջ իրավիճակ լինի պատերազմական, ամեն նախագահ կմտածի՝ էն գործողությունները անե՞լ, թե՝ չանել։ Ինքը դրա համար կպատժվի: Ես կարծում եմ, որ հատուկ դրություն մտցնելու համար նախագահին չի կարելի դատել, եթե նույնիսկ նախագահը սխալ որոշում է կայացրել։ Եթե նախագահը որպես մարդ հանցագործություն է կատարել, միանշանակ պետք է դատվի։ 10 կամ չգիտեմ, ասում են ավելի զոհերի համար պետք է պատասխանատվություն կրեն»,- հայտարարում է քազաքագետը։

Պարոն Դանիելյանը վստահ է՝ հանցանքի համար պետք է դատվի մարդը, ոչ թե նախագահը։ Բայց այն ինչ կատարվում է այսօր, ոչ մի լավ տեղ չի տանում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան