«Իրար ծոցի ենք քնում». Վանաձորում շտապօգնության վարորդները բողոքում են

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բաժանմունքը սպասարկում է Վանաձոր քաղաքն ու հարակից 21 գյուղերը: Պայմանավորված տարածքով ու բնակչության թվով՝ շտապօգնության բաժանմունքը պետք է ունենար 7 բրիգադ, սակայն ունի 4-ը: Բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանն ասում է, որ բնակչությանն ավելի արագ սպասարկելու համար, հավելյալ բրիգադի կարիք ունեն. «Ինչքան որ ես գիտեմ, մարզպետարանն այդ ուղղությամբ աշխատում է: Բացի դրանից, որ նոր բրիգադ ավելացվի, դրված է նաև վերակենդանացման բրիգադի հարցը: Սովետական միությունում ունեինք, հետո վերացավ և առ այսօր չկա»։

Նախկինում արված հաշվարկների արդյունքում 1 սովորական բրիգադ ունենալու համար ամսական անհրաժեշտ է 1 մլն 500 հազ. դրամ: Իսկ վերակենդանացման բրիգադ ունենալու համար՝ շատ ավելի: Նոր բրիգադ ունենալու հույսով շտապօգնությունում շարունակում են աշխատել, փորձելով ժամանակին հասցնել ու սպասարկել բոլոր կանչերը: Շտապ բուժօգնության բաժանմունքը տեղակայված է բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, որը շահագործման հանձնվեց նախորդ տարվա նոյեմբերին: Շտապօգնության վարորդները, սակայն, դժգոհում են․ պատճառն այն է, որ 4 վարորդներին հատկացվել է չափազանց փոքր և ոչ հարմար հանգստի սենյակ: «Սա ընդամենը յոլագնալիք է: Ասած մեր տղաներին՝ իրար ծոցի ենք քնում: Մի քիչ էլ հիգիենիկ չի էլի էս պայմաններում մնալը: Գոնե տարածքը մի փոքր մեծ լիներ: Բացի դա էլ կողքը կիսլառոդի պահեստն է, մի թեթև պայթյուն, և մեր վիճակը կլինի ողբալի: Մեր խնդիրը սա է, թե չէ մնացած ամեն ինչից գոհ ենք»,- ասում է վարորդ Սեյրան Պապիկյանը:

Շտապօգնության 30 տարվա վարորդ Սիսակ Բարսեղյանն էլ լրացնում է գործընկերոջ խոսքն ու նշում, որ իրենց կարծիքով՝ տարածքն ի սկզբանե նախատեսված է եղել որպես կապի հանգույց, ոչ թե սենյակ: Սակայն արդյունքում այն բաժին է հասել վարորդներին՝ հանգստի սենյակի կարգավիճակով. «Նախկին տարածքում էլ չէր մեր պայմանները լավը, հիմա էլ՝ ընդհանրապես: Սա ոչ թե սենյակ է, այլ պահեստի նման մի անկյուն է: Մեջը մրջյուններ կան, ջեռուցում չկա, դուռը բացում ես միանգամից ցրտում է: Մի լուսամուտ կա, դա էլ շատ բարձր է, մի կերպ ենք կարողանում բացել կամ չի էլ բացվում: Սա պայման չի, որ մենք մնում ենք: Մենք էլ մարդ ենք, օրական մինչև 25 կանչ ենք սպասարկում, գալիս ենք չենք էլ կարողանում հանգստանալ: Մարդ ես, ուզում ես մի ժամ նստես հանգստանաս, բայց պայման չկա»:

Շտապօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին տեղյակ են բոլորը, սակայն համապատասխան սենյակ չկա. «Դեռ չտեղափոխված ժամանակ էլ է բողոքը եղել, տեղափոխվելուց հետո էլ: Ժողովն արվել է, դեռ նախկին տնօրեն Վարդան Աբովյանին գրություն է տրվել: Իսկ ներկայիս տնօրեն Մկրտչյանը եկել տեսել է, իր աչքով իրավիճակը գնահատել: Ասել են, որ տեղափոխելու տեղ չկա»:

Factor.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն էլ հաստատեց, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն այլ սենյակ չունեն: «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ, բայց ես չեմ կարող ո՛չ այդ շենքը մեծացնեմ, ոչ ինչ-որ մի բան սարքենք: Պետությունը դա է նախատեսել իրենց համար: Ես էլ եկել եմ, իրենց իմ կողմից գունավոր հեռուստացույց եմ նվիրել, որ ազատ ժամանակ նայեն: Հնարավորության դեպքում կբարելավեմ, բայց այս պահին դա հիվանդանոցում առաջնահերթ հարց է: Դա այդպես է նախատեսված, որպես վարորդների սենյակ, ես չեմ որոշել: Բայց հիմա էլ ազատ սենյակ չունենք: Առաջ ավելի վատ էր, իրենց դոմիկում կռիսներ էին վազվզում»,- նշեց կենտրոնի տնօրենը:

Տաթևիկ Ղազարյան