Հանդիպել են Էրդողանը և Նազարբաևը

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղազախստան, որտեղ հանդիպել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Ղազախստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը և Նազարբաևը խոսել են սեպտեմբերի 14-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցությունների, ինչպես նաև թուրք-ղազախական հարաբերությունների մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախնական աշխատանքներն ավարտված վիճակում են: Այստեղ  տեղի կունենա բանակցությունների եզրափակիչ փուլը: Հույս ունեմ, որ բոլոր իրականացված քայլերը այստեղ ավարտին կհասցվեն: Այն ճանապարհ կհարթի, որ Ժնևի բանակցություններն ավելի հեշտանան»:

Էրդողանը, անդրադառնալով թուրք-ղազախական տնտեսական հարաբերություններին, նշել է, որ երկու երկրների միջև այժմ առևտրաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար, ինչը ըստ Թուրքիայի նախագահի՝ բավարար չէ: Նա հույս է հայտնել, որ կողմերը այդ թիվը կհասցնեն 5 միլիարդի: Էրդողանը նաև ասել է, որ այդ արդյունքին հասնելու համար, կողմերը ունեն անհրաժեշտ ներուժ: Իր հերթին Նազարբաևը նույնպես կիսել է Էրդողանի այն կարծիքը, որ երկու երկրների առևտրաշրանառության ծավալները պետք է մեծացվեն:

«Նախկին 25-26 տարիների ընթացքում Ղազախստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեին միայն եղբայրական հարաբերություններ: Իսկ այս պահին իրականացվում են շատ գործեր: Առկա են համատեղ նախագծեր: Բացի այդ էլ  համագործակցություն կա տարածաշրջանային և մի շարք այլ հարցերի շուրջ»,-ասել է Նազարբաևը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էրդողանի մամուլի խոսնակ  Իբրահիմ Քալընը, ինչպես նաև Ղազախստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեվզաթ Ույանըքը: