Իրենց գնացքը գնացել է, հիմա ո՞ւմ են մեղադրում․ Ալումյանը պնդում է՝ դատախազությունն ու տուժող կողմը տեղյակ են եղել միջնորդությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի հետ․

-Պարոն Ալումյան, երեկ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։

Տուժողի ներկայացուցիչները՝ Սեդա Սաֆարյանը, Վահե Գրիգորյանը հայտնել են, որ ներկայացված միջնորդության մասին տեղյակ չեն եղել, դատախազությունը ևս հայտնեց, որ տեղեկացված չի եղել։ Ինչո՞ւ է այս միջնորդությունը նրանցից գաղտնի պահվել։

-Իրականությունը բոլորովին այլ է․ օրենքը նախատեսում է, որ գործը վարույթ ընդունած դատավորը պարտավոր է կայացնել հետևյալ որոշումներից մեկը․ կա՛մ գործի վարույթը  կասեցնել,  կա՛մ կարճել, կա՛մ ըստ ընդդատության ուղարկել, կա՛մ գործը մեղադրողին վերադարձնել, կա՛մ ինքնաբացարկ հայտնել, կա՛մ գործը դատական քննության ենթարկել։ Ո՛չ դատախազության, ո՛չ էլ տուժող կողմի համար գաղտնիք չէր, որ դատավորը այս որոշումներից մեկը պետք է կայացնի՝ իր աշխատասենյակում։ Մեր՝ պաշտպանական,  կողմը  պահանջում էր, որ նախնական դատական նիստի ընթացքում էս հարցը քնարկվի, սակայն դատախազությունն առարկում էր՝ ասելով, որ այս փուլի հարց չի։ Տուժող կողմն էլ տեսնում էր, որ մենք միջնորդում ենք դիմել Սահմանադրական դատարան, ասում էինք նիստի ժամանակ, որ էսպիսի միջնորդություն ենք ներկայացրել, իսկ մեղադրանքի կողմը դրա դեմ առարկում էր, իսկ տուժող կողմը գիտեր, որ մենք նման միջնորդություն էինք ներկայացրել։

Իսկ ինչու դատաքննության փուլում չներկայացվեց այս միջնորդությունը, որ կողմերը կարողանային իրենց պնդումներն ու փաստարկները ներկայացնել։

-Եթե իրենք տեսակետներ ունեին այս հարցի վերաբերյալ, կարող էին իրենց տեսակետները ներկայացնել դատարանի գրասենյակ։

Հիմա եթե իրենք դա չեն արել, իրենց  գնացքը գանցել է, հիմա ինչից են դժգոհ։ Այս դժգոհությունն ինչի համար է, ուղղակի կրքեր լարելով են զբաղված, իսկ իրավաբանություն անելիս պետք է զգացմունքները մի կողմ թողնել։

-Ստացվում է, որ այդ 4-օրյա նախնական դատական նիստին տուժողի իրավահաջորդները ներկա չեղան, իրենց պնդումներն ու փաստարկները չներկայացրեցին և հիմա նաև առանց նրանց իմացության նման որոշում է կայացվել։

-Դատախազությունն ուներ բոլոր հնարավորությունները մասնակցելու այս ամեն ինչին և ներկայացնելու ցանկացած փաստարկ, ինչն էլ արել է, եթե այդտեղ հավասարակշռության սկզբունքի խախտում է եղել, ապա միայն ի վնաս մեզ։ Եթե մարդիկ կան, որոնց օրենքը դուր չի գալիս, ապա կան համապատասխան ընթացակարգեր, կարող են դա փորձել։

-Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցի փոփոխման վերաբերյալ եղան հրապարակումներ, որ դատավորի ընթերցած տեքստը Քոչարյանի պաշտպանական թիմի հետ համաձայնեցված է եղել, այն գրել են Վերաքննիչ դատարանի քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը և Արշակ Վարդանյանը։ Թեև Պապոյանը հավաստիացրել է, որ հրապարակվածը ապատեղեկատվություն է, ամեն դեպքում՝ ինչ կասեք այս մասին։

-Հիմար մեկնաբանություններ շատ են լինում,  և սա դրանցից մեկն է․ մենք տեղյակ չենք եղել, սա բացարձակ ապատեղեկատվություն է, մենք որտեղից պետք է տեղյակ լինեինք, թե դատավորն ինչ որոշում էր կայացնելու։ Գիտեք՝ ռուսական ասացվածք կա, ըստ որի,  հիվանդ գլխից քցում են առողջ գլխի վրա։

Այսինքն էն,  ով ամեն ինչից սիրում է տեղյակ լինել, նրան,  ում նախապես ամեն ինչ տեղեկացնում են, թե դատարանի որոշումներն ինչպիսին կլինեն, նա, ով ուժային  կառույցներին ասում է, թե որոշումներն ինչպիսին պետք է լինեն, հիմա այդ ուժը՝ թողած իր հեռախոսային խոսակցությունները, եկել մի բան է ասում, որով չգիտեմ ում, ինչ է ապացուցելու։

Կանխատեսելի էր, որ հիմիկվանից կսկսվեն ճնշումներ Վերաքննիչ դատարանի դատավորների նկատմամբ։

Իսկ ինչու քրգործի կասեցման վերաբերյալ  չհայտարարվեց հենց շաբաթ օրը, երբ փոխվեց Քոչարյանի խափանման միջոցը, այլ երեկ, երբ վարչապետը խոսեց  դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ սկսելու մասին։ Արդյոք սա դատական համակարգի պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին։ 

-Սա դատական համակարգը չի կայացրել, այն կայացրել է առանձին դատավոր և, ըստ դատական ընթացակարգերի, հենց մոտավորապես այս ժամկետներում էլ պետք է որոշում կայացվեր։ Դատավորը այդ որոշումը եթե երեկ է տվել, դա նշանակում է, որ այն սկսվել է գրվել շատ ավելի շուտ․ առնվազն օրուկես կամ մի օր առաջ։ Սա Փաշինյանին  պատասխան չեմ համարում, որովհետև կան ժամկետներ։ Ես պարզապես ենթադրում եմ, որ արդեն թիրախ են դարձրել դատավոր Դավիթ Գրիգորյանին և Վերաքննիչ դատարանների դատավորներին։ Բարոյապես պետք է կոտրեն Վերաքննիչ դատարանի դատավորներին, որ իրենց ուզած որոշումը ստանան, դեռ այնքան բամբասանքներ կլսեք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան