«Սպայկա»-ի արտահանման քանակությամբ գյուղմթերք մենք չենք ունեցել, վերաարտահանում է եղել. Վահագն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.03.2026 | 22:11
Նոր նշանակումներ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականներում
07.03.2026 | 21:35
Տիգրան Բարսեղյանը շարունակեց գոլային շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 21:22
Վահե Գևորգյանը ստացել է Հայաստանի լավագույն մարզիչի մրցանակը․ «Ալաշկերտը» հաղթել է առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 19:37
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, երեկ հրապարակվել են այս տարվա առաջին եռամսյակի նախնական տնտեսական ցուցանիշները, որտեղ միանգամից մի քանի ոլորտներում՝ գյուղատնտեսություն, արտահանում և ներմուծում, էլեկտրաէներգիայի արտադրությյուն, անկում է գրանցվել: Նախորդ տարիներին նման անկումներ չկային: Ի՞նչն է պատճառը:

– Առաջին հայացքից՝ այդպես է ու շատ անհանգստացնող է, բայց երբ խորանում եք թվերի մեջ, տրամաբանական է, որ այդպես պետք է լիներ։ Կան օբյեկտիվ պատճառներ: Սակայն ես կուզեի նախ սուբյեկտիվ պատճառների մասին խոսել: Առաջինը՝ ներկայացված թվերն իրականություն են: Նախկինում սովորաբար ամեն Կառավարություն փորձում էր տնտեսական ցուցանիշներում հաջողություններ ցույց տալ, և դրա համար զբաղվում էր թվանկարչությամբ:

– Այսինքն՝ հիմա թվեր չե՞ն նկարում:

– Ես համոզված եմ, որ չեն նկարում, որովհետև դրա կարիքը չկա: Նախկինում դրա կարիքը կար, որովհետև պետք էր չեղած տեղից ցույց տալ իրենց արած գործը: Իսկ հիմա ինչ կա՝ կա: Եվ երբ հիմա դիտարկում եմ, օրինակ, նույն արտահանման թվերը, անկման օբյեկտիվ պատճառներից մեկ՝ Թեղուտը չի աշխատում, երկրորդ՝ ալյումինի գործարանը խնդիրներ ունի ամերիկյան պատժամիջոցների հետ կապված։ Եվ երրորդը, որն էական ազդեցություն է ունեցել և այսօր շատ քննվող թեմա է, «Սպայկա»-ի պատմությունն է: Կա մի իրականություն, որ «Սպայկա»-ի կատարած գործողություններն օրենքից դուրս են:

– Ինչո՞վ է «Սպայկա»-ի գործունեությունն անդրադարձել արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա:

– «Սպայկա»-ն համարվում էր գյուղատնտեսական մթերք արտահանող ընկերություն, և մենք չենք ունեցել այն քանակության գյուղմթերք, որքան «Սպայկա»-ն արտահանել է: Դա ուղղակի վերարտահանում էր: Հիմա դա չկա: Երբ կունենանք համադրելի իրավիճակներ, ճշգրտումներ կկատարվեն, և վիճակագրական տվյալները կմաքրվեն այդ նկարչությունից, այդ դեպքում ավելի լուրջ կլինի քննարկել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք տնտեսական ցուցանիշներին անդրադառնանք հունիսին՝ կիսամյակին, երբ կլրանա այս Կառավարության գործունեության մեկ տարին: Մի հանգամանք ևս, որ թյուրիմացության տեղիք է տալիս՝ 22%-ով կրճատվել է էլեկտրաէներգիան։ Բոլորս հասկանում ենք, որ էլեկտրաէներգիան նաև արտադրություն է, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ և այլն։ Բայց երբ ուսումնասիրում ենք անցյալ տարվա բալանսը, մենք տեսնում ենք, որ 2018 թվականին Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանել Վրաստան: Այս տարի այդ գործողությունները չեն կատարվել, որովհետև Վրաստանը կարիք չի ունեցել:

– Ի՞նչ դիտարկումներ ունեք ցեմենտի կամ ցեմենտի հումքի ներկրման վրա տուրք սահմանելու խնդիրների մասին:

– Դա շատ հետաքրքիր արմատ ունի, երբ մենք տեսնում ենք, որ 2018 թ. ցեմենտը ներկրվել է շուրջ 150 դոլարով, չեմ հասկանում, թե ինչի համար է այսօրվա կռիվը: Այդ թիվն այսօր չկա: Նախկինում ուղղակի հսկիչ գներ և լրացուցիչ հարկային բեռ էին սահմանել, ինչն օրենքի շրջանակներից դուրս էր։

– Հիմա էլ տեղական արտադրությունը պաշտպանելու համար Կառավարությունը որոշել է ներկրվող 1 տոննա ցեմենտի համար սահմանել 100 հազար դրամ հսկիչ գին, որի վրա էլ հաշվարկվում է 22 հազար դրամ պետտուրք:

– Ես դա չեմ հասկանում, քանի որ այս ձևով չեն պաշտպանում, այս ձևով ուղղակի հովանավորչություն են անում՝ անկախ այն հանգամանքից, թե ով է ցեմենտի գործարանի սեփականատերը: Ես չեմ ընդունում որևէ հովանավորչություն։ Այդ հովանավորչության արդյունքում մեր ցեմենտ արտադրողները որևէ տեխնոլոգիական նորամուծություն, ծախսերի կրճատում, ինքնարժեքի նվազեցում չեն արել։ Այդ մարդիկ հանգիստ ասել են, թե կա Կառավարություն, որի հետ որոշակի պայմանավորվածություններ կան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան