Շիրխանյանի նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, ապա 99 տոկոսով սուտ է. Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

– Պարո՛ն Իշխանյան, Հայաստանի Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունեց Քաղաքացու օր ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Ըստ այդմ՝ պետք է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարվի, և Քաղաքացու օրը տոնվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը: Ի՞նչ կարծիք ունեք այս նոր տոնի մասին:

– Ես շատ լավ հիշում եմ ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դա իսկապես մեծ տոնախմբություն էր Հայաստանում: Ես միշտ համեմատել եմ դա 1973 թվականի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաղթանակի հետ: Իհարկե՝ դա բավականին կարևոր օր էր այն տեսակետից, որ թույլ չտրվեց, որ Հայաստանն արևելաասիական տիպի պետություն դառնա, երբ ինչ-որ մեկն իր իշխանությունն անընդհատ երկարաձգում է: Բայց ինչ վերաբերում է այդ օրը տոն դարձնելուն, մասնավորապես՝ Քաղաքացու օր, կարծում եմ, որ դա ժամանակավրեպ է: Նախ՝ Քաղաքացու օրը բավականին բարձր է հնչում, քանի որ այդ անվան տակ թաքնված են, ես համոզված եմ դրանում, այսօրվա իշխող քաղաքական ուժի հավակնությունները՝ դե ֆակտո իրենց իշխանության գալու օրը դարձնել տոն: Արդյո՞ք բոլոր հեղափոխությունները, եթե մենք թավշյա հեղափոխության մասին ենք խոսում, արել են քաղաքացիները: Իհարկե՝ ոչ: Պարտադիր չի, որ հեղափոխությունը քաղաքացիներն անեն: Երբեմն հասնում է ժողովրդի, բնակչության, այսպես ասած՝ կոկորդին, և նրանք դուրս են գալիս իշխող ուժի դեմ: Արդյո՞ք Ֆրանսիական հեղափոխությունը, Հոկտեմբերյան հեղափոխությունը քաղաքացիներն արեցին:

– Ապրիլյան հեղափոխությունը քաղաքացիները չարեցի՞ն:

– Դե յուրե քաղաքացինե՞րը, այսինքն՝ անձնագրով Հայաստանի քաղաքացիներ, թե՞ քաղաքացի՝ ինչպես մենք ենք պատկերացնում: Ավելի լայն իմաստով՝ քաղաքացի նշանակում է, որ նրանք ազատ մարդիկ են և որևէ կախում չունեն օրվա իշխանությունից: Կան պետություններ, որտեղ իշխանություն-հպատակ հարաբերություններ են, կան պետություններ էլ, որտեղ վարչակազմ-քաղաքացի հարաբերություններ են: Արդյո՞ք ապրիլի 23-ից հետո Հայաստանում հպատակ-իշխանությունը միանգամից փոխվեց քաղաքացու և արդյո՞ք այդ դժգոհողներն իրենց էությամբ քաղաքացիներ են: Ես շատ կասկածում եմ, որովհետև ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք իսկապես Հայաստանում ապրիլի 23-ից հետո մարդիկ դարձան քաղաքացի: Ես դեռևս կասկածում եմ, որ այդ հարաբերությունները վերջնականապես փոխվել են, և եթե իսկապես այդ հարաբերությունները փոխվել են, ապա դրա համար, ընդհանրապես՝ ցանկացած երևույթի գնահատական տալու համար ժամանակ է պետք: Եվ այդ տեսակետից, եթե իսկապես անշրջելի է հպատակից քաղաքացի դառնալու պրոցեսը, ապա ճիշտ կլինի՝ այդ օրվա գնահատականը տան հաջորդ իշխանությունները: Սա իրականում քաղաքացու անվան տակ իրենց իշխանության գալու օրը տոն հռչակելն է, ինչպես նոյեմբերի 29-ը Հայաստանում տոն էր, որովհետև կոմունիստներն էին եկել իշխանության: Կոմունիստների՝ իշխանությունից հեռանալուց հետո այդ տոնը վերացվեց և, բարեբախտաբար, ՀՀՇ-ն փետրվարի 20-ը, որը դե ֆակտո իրենց իշխանության գալու օրն էր, չհռչակեց Քաղաքացու օր:

– Չափազանցված չէ՞ կոմունիստական վարչակարգի հետ համեմատությունը:

– Բացարձակ չափազանցված չեմ համարում, որովհետև ժամանակ է պետք: Քաղաքացու օրը շատ բարձր է հնչում: Իրականում իրենց իշխանության գալու օրն են նշում: Ավելին ասեմ, եթե Հայաստանի Հանրապետության բնակիչներն արդեն դարձել են քաղաքացի, քաղաքացին երբեք 70 կամ 80 տոկոսով իշխանություն չի ընտրում: Ցույց տվեք ինձ որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ բնակիչներն արդեն քաղաքացիներ են, մենք միշտ օրինակ ենք բերում Եվրոպայից, և որտեղ որևէ քաղաքական ուժ 70-80 տոկոս է հավաքում: Ես չեմ վիճարկում այդ ընտրությունների արդյունքները, բայց քաղաքացու ընտրությունն ուրիշ բան է, իսկ հպատակի և հեղափոխականի ընտրությունը՝ այլ բան: Իրականում դրանք հեղափոխականների ընտրությունն էին, որոնք նոր քաղաքական ուժի մեջ տեսնում էին փրկչի, որն իրենց հարցերը լուծելու է: Դա քաղաքացու ընտրություն չէ:

– Պարո՛ն Իշխանյան, այնուամենայնիվ, քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ողջունել են իշխանության այս նախաձեռնությունը:

– Տեսակետ է, որի հետ ես համաձայն չեմ: Գուցե նաև այստեղ կա այն հարցը, որ  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ես և մեր կազմակերպությունը, աջակցել ենք այդ մարտ-ապրիլյան շարժմանը, և նրանք, թերևս, մտածում են՝ քանի որ աջակցել են, ապա պետք է շարունակեն աջակցել: Տեսակետ է:

– Անդրադառնանք այս օրերի կարևորագույն թեմաներից մեկին: Բավական աղմուկ է բարձրացրել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Ծանո՞թ եք նամակին և ի՞նչ տպավորություն ունեք:

– Անկեղծ ասած՝ երևի կեսը կարդացի նամակի, հետո մեծագույն տհաճություն զգացի և չշարունակեցի կարդալ: Այդ ոճը, մեղմ ասած՝ կիսահայհոյական ոճը ես չեմ կարողանում կարդալ: Բայց ինչ կարդացի, շատ տհաճ տպավորություն թողեց ինձ վրա, բովանդակային տեսակետից՝ նույնպես: Հետաքրքիր է, որ նախ՝ անկախ այն բանից, որ ես որևէ մեկին պաշտպանելու հավակնություն այսօր չունեմ, բայց ես չեմ պատկերացնում, որ Վահան Շիրխանյանն այն ժամանակ այդպես հերոսաբար խոսած լինի Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ նա, լինելով դեռևս քրեական հետապնդման տակ, այսօրվա թրենդի մեջ՝ փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին, և արդեն ուղղակի մոդայիկ է դարձել Քոչարյանին հայհոյելը: Շատ մեծ տհաճություն զգացի: Եվ ամենակարևոր հարցերից մեկը գիտե՞ք որն է, նույնիսկ կարևոր չէ՝ ինչ են ասում, կարևոր է՝ ով է ասում: Արդյո՞ք այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վահան Շիրխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք, իրավունք ունեն ընդհանրապես խոսել արդարության մասին և ինչ-որ մեկին քննադատեն, երբ Հայաստանի ամբողջ քաղաքական, ընտրական համակարգի և տարբեր տիպի անօրինականությունների, հանցագործությունների հիմնադիրներն են նաև իրենք եղել:

– Ոճից բացի՝ նաև բովանդակությո՞ւնն եք կասկածի տակ դնում:

– Ես համոզված եմ, որ այդ բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, 99 տոկոսով ուղղակի սուտ է: Ես հայտարարում եմ դրա մասին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան