Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրին. Հասան Ռոհանի

Լուրեր

24.08.2026 | 12:36
Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում
24.08.2026 | 12:28
Պետք է վերջնական որոշենք՝ ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:17
Ցինցինատի. Հայտնի են տղամարդկանց ու կանանց մրցաշարերի հաղթողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:10
ՀՀ իշխանությունը մտադիր է ԵՄ-ին անդամության հայտ ներկայացնել // Այսօր տարվա ամենաշոգ օրն է․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 12:06
Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ հրդեհվել է «Էպիցենտր» հիպերմարկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:00
Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
24.08.2026 | 11:55
Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:53
Փաշինյանը խորհրդարանում օրենք խախտեց
24.08.2026 | 11:50
Ինգա Մանուչարյանը Հունաստանում փոխել է ակումբը
24.08.2026 | 11:46
Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:38
«Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում»․ Ալիև
24.08.2026 | 11:30
Ուկրաինայի անկախության օրը ԵՄ-ն հետագա աջակցություն է խոստացել
24.08.2026 | 11:22
Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրելը, Ադրբեջանը պետք է դադարի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:11
Հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը ակտիվ արծարծում և գործիքայնացնում է Սահմանադրության թեման․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:59
Երկաթուղու կառավարման համակարգը վերանայվելու է․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, մասնավորապես ասել է.

«Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:

Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:

Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:

Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:

Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:

Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:

Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:

Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:

Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»: