Քննարկվե՞լ է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հարցը․ սա է, որ ներկա իշխանությունները չեն ժխտել․ Արա Պապյան

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի համոզմամբ՝ Հայաստանում նոր Սահմանադրություն պետք է ընդունել, քանի որ այն իր ձևով հարմար չէ: Եվ չնայած ինքը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համամիտ չէ, այնուամենայնիվ, նրա հետ մի հարցում համամիտ չլինել չի կարող։

«Պետք է վերադառնանք կիսանախագահական համակարգին․ ժողովուրդը պետք է ունենա նախագահ և օրենսդիր իշխանություն ընտրելու հնարավորություն, որպեսզի այս երկու ուժերը կարողանան  իրար հակակշռել և վերահսկել։ Այսօրվա Սահմանադրությունն անձնակենտրոն է․քաղաքական ուժը խորհրդարանում ձևավորում է մեծամասնություն, որից էլ ածանցվում է գործադիր իշխանությունը։ Խորհրդարանի կարճաժամկետ աշխատանքի պարագայում՝ հատկապես Կառավարության ծրագրի ընդունման պահին, տեսանք, որ այնտեղ չեն քննարկում և քննադատում սեփական կուսակցությանը, այնպես որ կա անհրաժեշտություն նոր Սահմանադրության, որի ընդունմանը պետք է գոնե կես տարի նախորդի լուրջ քննարկումների շրջան»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խոսակցություններին, ասաց Արա Պապյանը։

Վերջինս ասուլիսի ընթացքում անդրադարձավ հանրության շրջանում քննարկվող այլ թեմայի՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու Կառավարության որոշմանը և նշեց՝ աշխարհի հետ այդ հարցում մենք մտնում ենք դիմակայության մեջ, իսկ Հայաստանն էլ ակամայից ներքաշվում է իսլամական ահաբեկչության դեմ պայքարի մեջ՝ քանի որ այնտեղ մեկնել է Պաշտպանության նախարարության զորախումբ։

«Այդ իսլամիստները հո չգիտե՞ն, որ ՀՀ-ից մեկնած բժիշկները հումանիտար օգնության համար են գնացել Սիրիա։ Նրանց ասում են, որ այս քրիստոնյա հայերը ձեր դեմ  են կռվում, և իրենք մեզ ընկալում են որպես իրենց դեմ կռվող՝ այդտեղից բխող զանազան հետևանքներով՝  իսլամական շատ պետություններում ապրող հայերի համար։ Մյուս կողմից՝ մենք Սիրիայի հարցում տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը մի կողմ է, իսկ երեք-չորս երկիր մի կողմ»,- նկատեց Պապյանը։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը նշեց, որ ներկա պայմաններում որևէ բան զիջել պետք չէ:

«Անգամ այն խաղաղության կոչերը, որոնք եռանախագահները ուղղեցին կողմերին, դրան հաջորդեց Ալիևի շատ կոշտ հայտարարությունը Երևանն ազատագրելու մասին․ մի՞թե կարելի է նման երկրի ղեկավարի հետ հույսեր կապել»,- հարցադրում հնչեցրեց Պապյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն արտահայտությանը, թե մենք երբեք տարածքներ չենք տալու խաղաղության դիմաց, Արա Պապյանը շեշտեց, որ երբեք որևէ մեկը չի ասել, թե իշխանությունները պատրաստ են տարածքներ տալ խաղաղության դիմաց․ դա անգամ նախկին իշխանության ժամանակ չի քննարկվել։

«Քննարկվել է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց»․ այս սա է, որ ներկա իշխանությունները չեն ժխտել, հստակ դիրքորոշում չկա, որ դա չի լինելու։ Մենք ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ մի դիրքորոշում ոչ թե բանակցային բուն բովանդակության, այլ ձևաչափի հետ, ըստ որի՝ Արցախը պետք է մասնակցի բանակցությունների։ Բուն նյութը, թե ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ մենք պատրաստ չենք զիջելու, չկա, իսկ Ադրբեջանը 1988 թվականից առ այսօր հստակ մի գիծ ունի՝ Արցախը չի ստանա որևէ կարգավիճակ Ադրբեջանի սահմաններից դուրս, ինչը նշանակում է, որ այս բանակցային գործընթացն իրենց համար արդեն կանխորոշված է, որովհետև եթե անգամ ամենաբարձր ինքնորոշման մակարդակը տրվի Ադրբեջանի կազմում, դա ի՞նչ է փոխելու, Արցախն արդեն մինչև 88 թվականը դա ուներ»,- նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահը։

Արա Պապյանի խոսքով՝ Արցախի հիմնահարցի հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները, ինչը ենթադրում է «հողեր՝ հետաձգված կարգավիճակի դիմաց»:

«Այդ դրա մերժումը ներկա իշխանությունների կողմից չկա, դիրքորոշում չեն արտահայտում․ թող հստակ ասեն՝ ընդունելի՞ են իրենց համար Մադրիդյան սկզբունքները, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ իշխանության տակտիկան հարցը ձգձգելու մեջ է»,- եզրափակեց Պապյանը։

Աղավնի Սուքիասյան